Հա

Քաղաքական

31/03/2021 - 13:50

Անեկդոտ պատմել, երգել կամ պարել, ճաշ եփել. ինչպէ՞ս է արտայայտւել Աննա Յակոբեանի բարոյական աջակցութիւնը

Վարչապետը կամ գերագոյն գլխաւոր հրամանատարը ո՞ր իրաւական ակտով է իրաւասու ռազմական դրութեան, ընթացող պատերազմի պայմաններում յանձնարարել քաղաքացուն՝ հրամանատարական կէտում ցուցաբերել բարոյական աջակցութիւն: Ո՞ր իրաւական ակտով է նկարագրւում բարոյական աջակցութիւնը, սահմանւում դրա ձեւերը եւ մեխանիզմները` այս եւ մի շարք այլ հարցադրումներով նամակ էինք ուղարկել ՀՀ պաշտպանութեան նախարար Վաղարշակ Յարութիւնեանին՝ խնդրելով ներկայացնել պարզաբանումներ:

ՎԱՀԷ ՍԱՐԳՍԵԱՆ

 

Փաշինեանը նոյեմբերի 27-ի իր տեսաուղերձում, անդրադառնալով պատերազմի ժամանակ Աննա Յակոբեանի հրամանատարական կէտում լինելու իրողութեանը, յայտնեց, որ Աննա Յակոբեանն իր յանձնարարութեամբ է գնացել հրամանատարական կէտ՝ բարոյական աջակցութիւն, զօրակցութիւն ցուցաբերելու։

Վարչապետը կամ գերագոյն գլխաւոր հրամանատարը ո՞ր իրաւական ակտով է իրաւասու ռազմական դրութեան, ընթացող պատերազմի պայմաններում յանձնարարել քաղաքացուն՝ հրամանատարական կէտում ցուցաբերել բարոյական աջակցութիւն: Ո՞ր իրաւական ակտով է նկարագրւում բարոյական աջակցութիւնը, սահմանւում դրա ձեւերը եւ մեխանիզմները` այս եւ մի շարք այլ հարցադրումներով նամակ էինք ուղարկել ՀՀ պաշտպանութեան նախարար Վաղարշակ Յարութիւնեանին՝ խնդրելով ներկայացնել պարզաբանումներ:

Մէկ ամիս եւ 20 օր անց ստացւած պատասխանն առաւել քան ուշագրաւ էր. գրութեամբ բարձրացւած հարցերը չեն վերաբերում ՀՀ ՊՆ գործառոյթներին: «Ինչ վերաբերում է վարչապետի տիկին Աննա Յակոբեանի՝ հրամանատարական կէտում գտնւելու հարցին, ապա նշւած հարցին հրապարակային ելոյթի ժամանակ սպառիչ կերպով անդրադարձել է ՀՀ վարչապետը»,- նշւած է պատասխանի մէջ:

Յիշեցնենք՝ հարցրել էինք նաեւ, թէ ի՞նչ կարգավիճակ ունի ի պաշտօնէ Աննա Յակոբեանը, որը ստացել է հրամանատարական կէտում բարոյական աջակցութիւն ցուցաբերելու յատուկ յանձնարարութիւն, եւ ի՞նչ նոր կարգավիճակում է յայտնւել յանձնարարութիւնն ստանալուց յետոյ, ո՞ւմ հրամանով է թոյլատրւել վարչապետի տիկին Աննա Յակոբեանին՝ գտնւել Արցախի հրամանատարական կէտում, քանի՞ օր է մնացել Աննա Յակոբեանը հրամանատարական կէտում, կարո՞ղ էին այնտեղ մուտք գործել այլ հայուհիներ եւս, որոնք ցանկանում էին բարոյական աջակցութիւն ցուցաբերել հրամանատարական կազմին: 

Փաստօրէն՝ հարամանատարական կէտ մարդկանց մուտք ու ելքը, նրանց կարգավիճակը եւ կատարած այս կամ այն գործողութիւնները, ըստ Վաղարշակ Յարութիւնեանի տրամաբանութեան, չեն առնչւում ՀՀ ՊՆ գործառոյթներին: Այդ դէպքում՝ հետաքրքիր է, թէ ո՞ւմ են առնչւում դրանք. Առողջապահութեան կամ Շրջակայ միջավայրի նախարարութիւնը կարո՞ղ է տեղեակ լինել այդ հարցերից: Միգուցէ կառավարութեանը ենթակայ Միջուկային անվտանգութեան կարգաւորման կամ Վիճակագրական կոմիտէի՞ն դիմենք: 

Մեր նամակի մէջ կար նաեւ հետեւեալ կարեւոր հարցը՝ կոնկրետ ինչպէ՞ս է արտայայտւել բարոյական աջակցութիւնը՝ հրամանատարների համար ճաշ եփել, թէյ դնել, ամանները լւանալ, շորերը լւանալ, երգել կամ պարել, անեկդոտ պատմել, թէ՞ այլ գործառոյթներ (խնդրել էինք նշել դրանք): Դէ, քանի որ, ըստ Վաղարշակ Յարութիւնեանի՝ ՊՆ-ի գործառոյթների հետ սա էլ առնչութիւն չունի, երեւի թէ այս հարցով էլ առաջիկայում դիմենք կա՛մ կառավարութեանը ենթակայ սննդամթերքի անվտանգութեան, կա՛մ կրթութեան տեսչական մարմնին: 

ՊՆ գլխաւոր քարտուղարութեան զաւեշտալի պատասխանի մի քանի տողը ձեւակերպւել է մէկ ամիս քսան օրում: Հաւանաբար սպասել են, որ այն տնտղի նաեւ նախարար Վաղարշակ Յարութիւնեանը: Միայն նա կարող էր հրամանատարական կէտում գտնւելու մասին կարեւորագոյն իրաւական հարցերի պատասխանները տեսնել վարչապետի հրապարակային ելոյթերում, աւելին, այդ խելացնոր կամ, առաւել շատ, կասկածելի յայտարարութիւնները համարել «սպառիչ անդրադարձներ»: 

Վերոնշեալն ամբողջովին ցուցադրում է ՀՀ պաշտպանութեան նախարարութեան ողջ մերկութիւնն ու ցոյց տալիս, որ հսկայական այդ հիմնարկը վերածւել է մի վարչապետ-արկածախնդրի աշխատակազմին կից գրասենեակի: Եւ ամենասարսափելին այն է, որ այդ նոյն քաոսն առաւել մեծ ծաւալներով առկայ է եղել պատերազմի ճակատագրական օրերին, եւ ռազմական այս հսկայ գերատեսչութիւնը վերածւած է եղել գերագոյն գլխաւոր ընտանիքի դաւադիր քմահաճոյքների կատարման եւ կասկածելի հրահանգաւորումների պլացդարմի: 

Ահա թէ ինչու տեղի ունեցաւ այն, ինչ տեղի ունեցաւ: 

Յ.Գ. Մի հարց պարոն Վաղարշակ Յարութիւնեանին. պարո՛ն նախարար, իսկ, ընդհանրապէս, հայրենիքի պաշտպանութեան խնդիրը ներկայումս ՊՆ գործառոյթներին առնչւո՞ւմ է, թէ՞ ոչ:

 

Yerkir.am

Յարակից լուրեր

  • Թուրքերի հետ համակեցութեան քարոզիչը գործուղւել է Սիւնիք
    Թուրքերի հետ համակեցութեան քարոզիչը գործուղւել է Սիւնիք

    Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ամէն գնով բարեկամանալու ջատագով, նիկոլական խունտայի՝ այդ գծով արբանեակ, «Հայոց պատմութիւն», «Համաշխարհային պատմութիւն», «Հասարակագիտութիւն», «Ես եւ իմ հայրենիքը» առարկաների չափորոշիչները լրամշակող փորձագիտական խմբի ղեկավար Լիլիթ Մկրտչեանը Սիւնիքում է: Նրա գրառումներից ու հրապարակած լուսանկարներից տեղեկանում ենք, որ ակտիւօրէն աշխատում է տեղի երիտասարդութեան հետ, Կապանը 2021-ի երիտասարդական մայրաքաղաք հռչակելու առիթով շնորհաւորել է կապանցի երիտասարդներին: 

  • «Նայենք, թէ մարտնչող գաւառականների խունտան այսօր ինչպէս է խժռում պետականութիւնն ու հաճոյքով սպասում Էրդողանի փողերին...». Վահէ Սարգսեան
    «Նայենք, թէ մարտնչող գաւառականների խունտան այսօր ինչպէս է խժռում պետականութիւնն ու հաճոյքով սպասում Էրդողանի փողերին...». Վահէ Սարգսեան

    Yerkir.am-ի գլխաւոր խմբագիր Վահէ Սարգսեանը «Ֆէյսբուք»-ի իր էջում գրել է.

  • «Արտակ Դաւթեանը շարունակելու է ՀՀ ԶՈՒ-ի ջլատման ու կազմաքանդման կիսատ մնացած գործը»․ «Ժողովուրդ»
    «Արտակ Դաւթեանը շարունակելու է ՀՀ ԶՈՒ-ի ջլատման ու կազմաքանդման կիսատ մնացած գործը»․ «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկութիւններով՝ ՀՀ զինւած ուժերի կազմում կառուցւածքային փոփոխութիւններ են սպասւում, բայց դրանք ոչ թէ արւում են, որպէսզի պատերազմից յետոյ մեր բանակի մէջքը ուղղւի, սահմանները ամրանան, ու կարողանանք ադրբեջանական սադրանքներին դիմակայել, այլ անձնական խնդիր է դրել Օնիկ Գասպարեանի հետ վարչապետի հրաժարականը պահանջած զինւորականներին ազատել բանակից եւ շարունակել Զինւած ուժերի ջլատման ու կազմաքանդման կիսատ մնացած գործը։

  • Դադիվանքցին հետեւում էր՝ ինչպէս են սպանում իր հայրենիքն ու իրեն...
    Դադիվանքցին հետեւում էր՝ ինչպէս են սպանում իր հայրենիքն ու իրեն...

    Ով գիւղում է ծնւել, ում մանկութեան յուզաշխարհը գիւղում է, նա ինձ աւելի լաւ կը հասկանայ: Գիւղում ամէն ինչ ստեղծւած է սեփական ձեռքերով, եւ դրա համար է երեւի, որ  ամէն ինչի մէջ սիրտ ու հոգի կայ: Հնամենի տունը, կոտրատւած ու իրար կապկպած ցանկապատը, նրա տակ կիտւած մեծ ու փոքր քարաբեկորները, դիմացի լեռան լանջից իջնող հոտն ու նախիրը, շան պառկած տեղը, ծխացող թոնրատունն ու խոխոջացող առուն, գերանների վրայ հանգստացող ծերունիները,  հազար ու մի արհաւիրքներ տեսած հաստաբուն ծառերն ու այլ պատկերներ...

  • Մի հայրենավաճառի յայտարարութեան հետքերով
    Մի հայրենավաճառի յայտարարութեան հետքերով

    ԱԺ «Իմ քայլը» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Խաչատրեանն ԱԺ-ում հանդէս է եկել աննախադէպ մի յայտարարութեամբ, ըստ որի՝ «…Սիւնիքում թիկունքային աշխատանքները բաւականին լաւ էին կազմակերպւել: Այդ աշխատանքների մի մասին նաեւ ես եմ մասնակցել: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։