Հա

Քաղաքական

31/03/2021 - 17:00

Մահացել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տէր-Թադէոսեանը՝ Կոմանդոսը

81 տարեկան հասակում կեանքից հեռացել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տէր-Թադէոսեանը՝ Կոմանդոսը:

«alikonline.ir» - 81 տարեկան հասակում կեանքից հեռացել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տէր-Թադէոսեանը՝ Կոմանդոսը:

Այս մասին Tert.am-ը տեղեկացաւ Արկադի Տէր-Թադէոսեանի հարազատներից:

Յիշեցնենք, որ օրերս նա տեղափոխւել է «Էրեբունի» ԲԿ:

Արկադի Յովհաննէսի Տէր-Թադէոսեանը՝ Կոմանդոսը ծնւել էր 1939 թւականի մայիսի 22-ին Թբիլիսիում: Աւարտել է Բաքւի զինւորական ուսումնարանը, այնուհետեւ՝ Լենինգրադի տրանսպորտի եւ թիկունքի ռազմական ակադեմիան:

1988 թւականից միացել է Արցախի ազատագրման պայքարին եւ ակտիւ մասնակցութիւն է ունեցել կամաւորականների զինւորական մարզման գործում։ 1990 թւականին դարձել է «Սասունցի Դաւիթ» կամաւորական ջոկատի անդամ։ 1991 թւականին նշանակւել է ՀՀ պաշտպանութեան կոմիտէի արտազինւորական պատրաստութեան բաժնի պետ։ 1991 թւականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տէր-Թադէոսեանի հրամանատարութեամբ իրականացւած ռազմագործողութեան շնորհիւ ազատագրեցին ռազմավարական մեծ կարեւորութիւն ունեցող Հադրութի շրջանի Տող գիւղը։ 1992 թւականի մայիսին ակտիւ մասնակցութիւն է ունեցել Շուշի քաղաքի ազատագրման ռազմագործողութեան նախապատրաստման աշխատանքներին։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։