Հա

Քաղաքական

01/04/2021 - 13:50

Թրքաբոլշեւիզմի ոչ մանկական հիւանդութիւնները

Հայաստանում ապրիլի 24-ին ընդառաջ քարոզչական դաշտում «թուրքական բաղնիք» է կազմակերպւել։ Շեփորահարը Նիկոլ Փաշինեանն է։ Ձայնակցողները նրա ուսապարկերն են եւ ուսապարկերին կից «անաչառ վերլուծաբանները»։ Տիկնիկավարները մեր երկրից դուրս են։

«alikonline.ir» - «Պոլիտէկոնոմիա» հետազօտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թեւանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Հայաստանում ապրիլի 24-ին ընդառաջ քարոզչական դաշտում «թուրքական բաղնիք» է կազմակերպւել։ Շեփորահարը Նիկոլ Փաշինեանն է։ Ձայնակցողները նրա ուսապարկերն են եւ ուսապարկերին կից «անաչառ վերլուծաբանները»։ Տիկնիկավարները մեր երկրից դուրս են։

Տեղի է ունենում Հայոց Ցեղասպանութեան գռեհիկ առեւտուր՝ «Հոլանդական աճուրդի» եղանակով։ Դա կղերապահպանողական մտածողութեան կրող եւ առեւտրական քաղաքական գործիչներին ներյատուկ վարքագիծ է։ Անհայրենիք «հայրենասէրների» վերջին հանգրւանը։

Պարզունակ ու հակապետական են ինչպէս իշխանութեան ներկայացրած թրքամէտ բանաձեւերը, այնպէս էլ թրքատեացների հակադարձումները։ Աղմուկը մեծ է, բովանդակութիւնը՝ զրօ։

Անկախ այս «բանավէճից», մի կարեւոր բան եմ ուզում ընդգծել։

Ադրբեջանում կը գտնւի՞ գոնէ մէկ պատգամաւոր կամ շարքային քաղաքացի, ով կը յայտարարի, որ Շուշին հայկական է եւ այն պէտք է վերադարձնել Արցախին։ Եթէ նման բան յայտարարի ադրբեջանցին, ապա քանի՞ րոպէ կը մնայ իր տեղում։

Թուրքիայում կը գտնւի՞ գոնէ մէկ պատգամաւոր կամ շարքային թուրք, ով կը յայտարարի, որ Կարսը հայկական է եւ այն պէտք է վերադարձնել Հայաստանին։ Եթէ գտնւի նման մէկը, ապա ազատութեան մէջ կը մնա՞յ, ողջ կը մնա՞յ։

Այլ է պատկերը Հայաստանում։

Նորանկախ Հայաստանում պարբերաբար թուրքական օրեր են յայտարարւում եւ «խաղաղասիրութեան» քարոզ տարւում իշխանութիւնների կողմից՝ սկսած նախորդ դարի 90-ականներից։ Սրանց թւում է, որ եթէ համապատասխան դիրքով կանգնեն, ապա կը դառնան առաջադէմ, խաղաղութեան աղաւնի ու ժամանակակից։ Թուրքն էլ անմիջապէս կը բարեկամանայ ու կեանքը կը դառնայ մեղր։ Բայց չէ՞ որ կեանքը միշտ հակառակն է ապացուցել։

Խաղաղասէր ներկայացողները հայ ժողովրդի գլխին պատերազմ ու պարտութիւն են բերել, իսկ կոշտ ու ազգային գծի կողմնակիցները՝ խաղաղութիւն, զարգացում ու յաղթանակ։

Ինչքան շատ են մեր տնաբոյծ թրքաբոլշեւիկներն անյարմար դիրք ընդունում, այնքան ագրեսիւանում են թուրքերն ու ադրբեջանցիները։ Որքան ՀՀ իշխանութիւններն աւելի շատ են քիրւայանում, այնքան բացւում է մեր ոխերիմ հարեւանների ախորժակը։ Սա բնութեան օրէնք է եւ քաղաքագիտական կանոն։

Ցաւով պէտք է արձանագրել, որ հայ ժողովրդի կամ աւելի ճիշտ՝ հայ ժողովրդին ներկայացնող քաղաքական վերնախաւ կոչւածի մի մասի մօտ չբուժւող ու արդէն ոչ մանկական հիւանդութուն կայ՝ Հռոմի պապից աւելի կաթոլիկ երեւալ ու փախչել ազգային «Ես»-ից։

Հայ բոլշեւիկն աւելի բոլշեւիկ է, քան Վլադիմիր Լենինը։ Հայ լիբերալն ու շուկայական տնտեսութեան կողմնակիցն աւելի լիբերալ է, քան Ադամ Սմիթը, աւելի պրոլետար, քան Կարլ Մարքսը, աւելի մարդատեաց, քան ՆԿՎԴ-ի Նիկոլայ Եժովը։ Հայ քիրւան աւելի թուրք է, քան Աթաթուրքը կամ երիտթուրքը։

Ի դէպ, հայ֊թուրքական յարաբերութիւնները համեմատաբար նորմալ եւ տարանջատւած են եղել հայ-ադրբեջանական յարաբերութիւններից, նախապայմաններից ու ստորացումներից այն փուլում, երբ հայերն իրենց արժանապատիւ ու ողնաշարով են պահել։ Լինի դա Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Շուշիում, Ջաբրայիլում, Մարտակերտում կամ դիւանագիտական հարթութեան մէջ։

Խաղաղութիւն մուրացողին դիակներ են ուղարկում, ոչ թէ բաց սահմաններ, էժան լոլիկ կամ նորմալ միջպետական յարաբերութիւններ։ Սա` ի գիտութիւն»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։