Հա

Քաղաքական

05/04/2021 - 11:50

Դադիվանքցին հետեւում էր՝ ինչպէս են սպանում իր հայրենիքն ու իրեն...

Ով գիւղում է ծնւել, ում մանկութեան յուզաշխարհը գիւղում է, նա ինձ աւելի լաւ կը հասկանայ: Գիւղում ամէն ինչ ստեղծւած է սեփական ձեռքերով, եւ դրա համար է երեւի, որ  ամէն ինչի մէջ սիրտ ու հոգի կայ: Հնամենի տունը, կոտրատւած ու իրար կապկպած ցանկապատը, նրա տակ կիտւած մեծ ու փոքր քարաբեկորները, դիմացի լեռան լանջից իջնող հոտն ու նախիրը, շան պառկած տեղը, ծխացող թոնրատունն ու խոխոջացող առուն, գերանների վրայ հանգստացող ծերունիները,  հազար ու մի արհաւիրքներ տեսած հաստաբուն ծառերն ու այլ պատկերներ...

ՎԱՀԷ ՍԱՐԳՍԵԱՆ

 

Ով գիւղում է ծնւել, ում մանկութեան յուզաշխարհը գիւղում է, նա ինձ աւելի լաւ կը հասկանայ: Գիւղում ամէն ինչ ստեղծւած է սեփական ձեռքերով, եւ դրա համար է երեւի, որ  ամէն ինչի մէջ սիրտ ու հոգի կայ: Հնամենի տունը, կոտրատւած ու իրար կապկպած ցանկապատը, նրա տակ կիտւած մեծ ու փոքր քարաբեկորները, դիմացի լեռան լանջից իջնող հոտն ու նախիրը, շան պառկած տեղը, ծխացող թոնրատունն ու խոխոջացող առուն, գերանների վրայ հանգստացող ծերունիները,  հազար ու մի արհաւիրքներ տեսած հաստաբուն ծառերն ու այլ պատկերներ...

Գիւղում ամէն ինչը պատմութիւն ունի:

Գյիւղը հէնց ինքը մի մեծ պատմութիւն է:

Բնականաբար ով կերտել է այդ պատմութիւնը, ով ստեղծել, շունչ է տւել գիւղի անշունչ քարերին, ով սիրտ է դրել այդ քարերով սարքած տան մէջ, ով կեանք է տւել այգուն ու արտերին, ով իր դռան մեծ քարին նստած՝ նայել է հեռուները, ընկնելով ծանր խոհերի ու անուրջների մէջ, նա աշխարհի չափ սիրում է գիւղը: 

Գիւղում նաեւ մշտական եռացող ներքին տագնապ կայ, լարւածութիւն. պէտք է ամէն ինչ ժամանակին հասցնել: Գիւղում հանգիստ չկայ, կայ միայն կարճատեւ դադար՝ մի գործից միւսն անցնելիս: 

Գյիւղի պատկերները հարազատ մօր պթս պաշտելի են իւրաքանչիւրի համար, դրանք գիւղում ապրող մարդու հոգու եւ սրտի հայելին են:

Գիւղը, հայրենի տունը նրա տիրոջ էութիւնն է:

2020 թ. նոյեմբերին՝ Քարվաճառը դաւադրաբար թշնամուն յանձնելու նախորդ օրը, վերջին անգամ շրջանի հարազատ շթներ էին այցելել իրենց նախնեաց կանչով Հայոց միջնաբերդն ազատագրած ու քառորդ դար այնտեղ սիրտ ու հոգի դրած մարդիկ: Նրանցից շատերը բռնազաւթւած Շահումեանի շրջանից այստեղ տեղափոխւածներն էին, որոնք եկւորների՝ Նոր Շահումեանից  (Քարվաճառի շրջանից) հեռանալուց յետոյ հանգրւանել էին հայոց հինաւուրց յուշարձաններով լեցուն բնակավայրերում՝ շատերին տալով Շահումեանի իրենց հայրենի գիւղերի անունները (Նոր Էրքեջ, Նոր Մանաշիդ, Նոր Վերիշէն, Նոր Գետաշէն, Նոր Կարաչինար, Նոր Խարխափուտ եւ այլն): 

Երբ իջել էր Քարվաճառի շրջանի վերջին ազատ երեկոն, եւ սպանիչ լռութիւնն ամենուր մատնանշում էր եկւորների՝ մի քանի ժամ անց վերստին գալը, Քարվաճառի գիւղերի երկինքը դարձաւ յանկարծ լուսապայծառ...

...Օրւայ տեսարաններն ինձ հանգիստ չեն տալու ողջ կեանքումս: Բառերով անհնար է նկարագրել այն տեսարանները, որոնք ապրել եմ այդ դժոխային օրը: Ողջ ցերեկը գաղթի, հայրենիքի յանձնման տեսարաններ, իսկ երեկոյեան...

...Տանտէրը Դադիվանք գիւղում վերջին անգամ մօտենում է իր հարազատ տանը: Նա խռովւած ու անբնական կատաղութիւն արտայայտող դթմքով վերջին անգամ շրջում է տան շուրջը, երկար նայում ցանկապատին, ծառերին, պատուհաններից ներս, դողացող ձեռքերով վերջին անգամ յենևում է իր կողմից շունչ տևած պատերին ու թեքևելով առաջ՝ համբուրում դրանք: Գիւղացին մէկիկ-մէկիկ հրաժեշտ է տալիս բոլոր այն պատկերներին, որոնք այլեւս մնալու են միմիայն նրա սրտում...

Եւ... վերջ, արդէն ժամանակն է...

«Անիծւես դու...». հասցէատէրը պարզ էր, հեռւից հասկանալի էր նաեւ, թէ ում եօթը պորտն է հայհոյում դադիվանքցին:

Եւ մի պահ պայծառացաւ Դադիվանքի երկինքը՝ լուսաւորելով նաեւ գերութեան յանձնւող վանքը: Վայրկեաններ անց կրակը, բենզինի հետքերով սլանալով, լափում էր գիւղացու տունը:

Հեռւում կանգնած՝ դադիվանքցին հետեւում էր, թէ ինչպէս է կրակը ոչնչացնում իր սրտի եւ հոգու մասնիկի վերածւած տունը, ինչպէս է ամայանում իր դուռն ու բակը:

Հեռւում կանգնած՝ դադիվանքցին հետեւում էր, թէ ինչպէս են սպանում իր հայրենիքն ու իրեն...

 

Yerkir.am

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։