Հա

Քաղաքական

05/04/2021 - 13:20

«Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման հարցը դուրս է մնացել մեր արտաքին քաղաքական օրակարգից. Փաշինեանը Հայաստանի բանալիներն ուզում է յանձնել Թուրքիային, որ փրկի իր կաշին». Անդրանիկ Թեւանեան

«Պոլիտէկոնոմիա» հետազօտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թեւանեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ «Կանխել Հայաստանի վերացումը» վերտառութեամբ: Գրառման մէջ Թեւանեանը նշում է՝ Փաշինեանը Հայաստանի բանալիներն ուզում է յանձնել Թուրքիային, որ փրկի իր կաշին: 

«alikonline.ir» - «Պոլիտէկոնոմիա» հետազօտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թեւանեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ «Կանխել Հայաստանի վերացումը» վերտառութեամբ: Գրառման մէջ Թեւանեանը նշում է՝ Փաշինեանը Հայաստանի բանալիներն ուզում է յանձնել Թուրքիային, որ փրկի իր կաշին: Թեւանեանի գրառումը՝ ստորեւ.

Հայաստանի Հանրապետութիւնն աշխարհում սուբիեկտայնութիւն ունէր հետեւեալ պատճառներով՝

ա․ յաղթել էր Արցախյան 1-ին պատերազմում եւ ունէր տարածաշրջանի ամենամարտունակ բանակը,

բ․ հանդիսանում էր Ռուսաստանի Դաշնութեան ռազմավարական գործընկերը, Գիւմրիում կար ռուսական ռազմաբազա,

գ․ հայ-ադրբեջանական յարաբերութիւններում (Ղարաբաղեան հակամարտութեան լուծմանը միտւած բանակցութիւններ) հանդիսանում էր լիարժէք կողմ, ունէինք Արցախի դէ ֆակտօ պետականութիւն,

դ․ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման քաղաքականութիւն էր վարում, ինչը հայ-թուրքական յարաբերութիւններում որոշակիօրէն վերացնում էր ասիմետրիան․ ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացը յատկապէս ակտիւ էր 1998-2008 թթ․, ինչը հնարաւորութիւն էր տալիս տարանջատել հայ-թուրքական յարաբերութիւնները հայ-ադրբեջանականից եւ դիրքային առաւելութիւն տալ մեզ (ի դէպ, Թուրքիան յետպատերազմական 1994-ից յետոյ ամենայարգալիցը մեր հանդէպ հէնց այդ փուլում է եղել․ միւս ժամանակահատւածներում Թուրքիան միայն ագրեսիւացել է, իսկ Փաշինեանի կառավարման փուլում ուղղակիօրէն ներգրաււեց մեր դէմ պատերազմի մէջ)։ 1998-2008թթ․ Հայաստանի ու Արցախի ամենաանվտանգ ժամանակահատւածն է եղել։

Ի՞նչ ունենք հիմա։

Պարտւած բանակ, Արցախի կորսւած պետականութիւն, կապիտուլեացիա։

Հայ-ռուսական յարաբերութիւնները ոչ թէ ռազմավարական, այլ խնամակալական բնոյթի են դարձել։ Մեր երկրի անվտանգութիւնը 100 տոկոսով կախւած է ՌԴ-ից (նախկինում դա հայ-ռուսական համատեղ ֆունկցիա էր)։ Արցախում հայկական տարրի անվտանգութիւնն ու կեանքի իրաւունքն ապահովում է բացառապէս Մուրադովի գլխաւորած զինուժը։ Հայաստանն այլեւս Արցախի անվտանգութեան երաշխաւորը չէ։

Արցախի հարցով բանակցութիւններ դէ ֆակտօ չկան։ Հայաստանը կորցրել է իր սուբիեկտայնութիւնը։ Ալիեւը միայն յոխորտանքով է խօսում մեզ հետ եւ յաւակնում Հայաստանի տարածքներին։ Հակամարտութեան բանակցող կողմեր են Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը եւ Իրանը։ Հայաստանը բերանը ջուր առած հետեւում է այլոց առեւտրին եւ GPS-ով յանձնում սահմանները։

Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման հարցը գործնականում դուրս է մնացել մեր արտաքին քաղաքական օրակարգից։ Փոխարէնը սկսել է ագրեսիւ պրոթուրքական ու, այսպէս կոչւած, խաղաղասիրական քարոզ։

Արցախն ու ցեղասպանութիւնը միջազգային առեւտրի առարկայ դարձնելը, Թուրքիայի հանդէպ «նախաձեռնողական» դառնալը ՀՀ ձախողւած այս իշխանութիւնների սիրած զբաղմունք է։ Փաշինեանը Հայաստանի բանալիներն ուզում է յանձնել Թուրքիային, որ փրկի իր կաշին։ Ասել է թէ՝ Նիկոլի իշխանութիւնն ու Հայաստանի շահերը խիստ անհամատեղելի են։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։