Հա

Քաղաքական

06/04/2021 - 12:25

«Կարծում եմ՝ հնարաւորութիւն կայ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կազմում եղած տարածքների յետբերման հարցը». Ռոբերտ Քոչարեան

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը հարցազրոյց է տւել ռուսաստանցի յայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզնէրին, որի ընթացքում անդրադարձել է Ղարաբաղեան վերջին պատերազմում հայկական կողմի տարածքային կորուստներին:

«alikonline.ir» - ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը հարցազրոյց է տւել ռուսաստանցի յայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզնէրին, որի ընթացքում անդրադարձել է Ղարաբաղեան վերջին պատերազմում հայկական կողմի տարածքային կորուստներին. տեղեկացնում է Tert.am-ը:

Պատասխանելով լրագրողի հարցին այն մասին, թէ արդեօք ինքը վերջնականապէս կորսւած է համարում Լեռնային Ղարաբաղի այն տարածքները, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողութեան տակ, ՀՀ երկրորդ նախագահը ասել է.

«Բոլոր տարածքների մասին վստահ չեմ ասի, բայց, կարծում եմ, ամէն ինչ կորած չէ: Կարծում եմ՝ հնարաւորութիւն կայ, յամենայնդէպս բանակցային գործընթացում, քննարկելու Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կազմում եղած տարածքների յետբերման հարցը: Թէ ինչ կարգավիճակով եւ ինչպէս, դա շատ բարդ հարց է, բայց ես կարծում եմ, որ այստեղ որոշակի հնարաւոր հեռանկարներ կան»,- ասել է նա:

Ռոբերտ Քոչարեանն անդրադարձել է նաեւ պատերազմը դադարեցնելու հնարաւորութեանը. «Կար հնարաւորութիւն կանգնեցնելու պատերազմը բոլորովին այլ դասաւորւածութեամբ: Եւ Հայաստանի վարչապետը պատասխնատւութիւն չստանձնեց նման որոշում կայացնելու»,- ընդգծել է Քոչարեանը՝ յաւելելով, որ վերջինս դա մեկնաբանել է՝ ասելով, որ իրեն կը մեղադրէին:

«Այսինքն, յանուն այն բանի, որ ժողովուրդն իրեն սխալ չհասկանայ եւ չմեղադրի, մենք կորցրինք տասնեակ անգամ աւելին, քան կար ամսի 19-ի դրութեամբ, եւ եւս մի քանի հազար զոհեր եւ վիրաւորներ: Այսպիսին է այն մարդու պատասխանատւութեան աստիճանը, որը պէտք է եւ պարտաւոր էր այդ որոշումը կայացնել… Կար ԳՇ գրաւոր զեկոյցը: Իշխանութիւնների համար աւելի հեշտ էր յանձնել ամէն ինչ եւ ասել՝ «ինչ արած, մենք պարտւեցինք», քան ծանր, բայց պատասխանատու որոշում կայացնել, պատերազմի ընթացքում, որը շատ աւելի լաւ կը լինէր, քան այն, ինչ մենք ստացել ենք»,- շեշտել է ՀՀ նախկին նախագահը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։