Հա

Քաղաքական

06/04/2021 - 12:35

«Պատերազմի սկզբում Ջրականի (Ջեբրայիլ) զօրամասի հրամանատարը «վերեւից» խաղից հանւեց, յետոյ՝ նրա շտաբի պետը, ու զօրամասը «գլխատւեց». ենթադրում եմ՝ սա արւել է ՀՀ-ից՝ կոնկրետ քաղաքական նպատակներով». Աբրահամեան

Արցախի հարաւում ծաւալւած ռազմական գործողութիւնների ամենախնդրայարոյց դրւագներից էր Ջրականի (Ջեբրայիլ) զօրամասի հրամանատարին, իրադարձութիւնների ամենաթէժ պահին, պաշտօնանկ անելը։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել «Յենակէտ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամեանը:

«alikonline.ir» - Արցախի հարաւում ծաւալւած ռազմական գործողութիւնների ամենախնդրայարոյց դրւագներից էր Ջրականի (Ջեբրայիլ) զօրամասի հրամանատարին, իրադարձութիւնների ամենաթէժ պահին, պաշտօնանկ անելը։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել «Յենակէտ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամեանը:

«Նպատակը, ինչպէս յայտնի դարձաւ աւելի ուշ, այդ ուղղութեամբ ձախողումը վերջինիս վրայ գցելու անյաջող փորձն էր։

Այդ օրերին, իշխանութեան քարոզչամեքենան ամենալկտի ստերն էր տարածում, ոչ միայն Գետաշէնը, Շահումեանը «ազատագրելու» տրամաբանութեան մէջ, այնպէս էլ ցանկացած տապալման ժամանակ արագ մեղաւորներ նշանակելու եւ զանգւածին նրա դէմ ուղղորդելու համար։

Զօրամասի հրամանատարի պաշտօնանկութիւնից օրեր անց, զօրամասի տարածքում ադրբեջանցիների ու մեր զինծառայողների միջեւ թէժ մարտերից յետոյ զօրամասի շտաբի պետի ճակատագիրը յայտնի չէ, վերջինս, եթէ չեմ սխալւում, ներկայումս անհետ կորածների թւում է։ Նրան վերջին անգամ տեսնողները նշում էին, որ շտաբի պետը ոչ մի կերպ չէր համակերպւում զօրամասի՝ Ադրբեջանի վերահսկողութեան տակ յայտնւելու հետ եւ մինչեւ վերջ պայքարել է։

Այսինքն՝ պատերազմի սկզբնական շրջանում, զ/մ-ի հրամանատարը «վերեւից» խաղից հանւեց, այդ շրջանի պետական քարոզչութիւնն էր այդպէս «պահանջում», իսկ օրեր անց, թէժ մարտերից յետոյ, նրա շտաբի պետը. մի խօսքով զօրամասը «գլխատւեց»։

Աւելի ուշ, նոյն՝ քաղաքական շարժառիթներով, խաղի մէջ մտցրեցին անձանց, որոնց պատճառով բանակի ռեզերւն անյաջող, անիրատեսական օպերացիայի արդիւնքում մեծ կորուստներ կրեց։

Այդ զօրամասի արդէն նախկին հրամանատարին մինչեւ պատերազմը աշխատանքի բնոյթով առնչւել եմ, միշտ լաւ տպաւորութիւն է թողել, նւիրւած զինւորական է։

Սխալներ, անշուշտ, կարող է թոյլ տւած լինել, բայց չեմ լսել այնպիսի խնդրի մասին, որի պայմաններում նրան շարքից հանելը անհրաժեշտութիւն էր։

Ենթադրում եմ, որ օպերացիան պլանաւորւել եւ իրականացւել է ՀՀ-ից՝ կոնկրետ քաղաքական նպատակներով։

Պատերազմից յետոյ չեմ տեսել, չգիտեմ ուր է, ինչով է զբաղւում։ Միայն գիտեմ, որ նրա նկատմամբ հաստատւած որեւէ մեղադրանք չկայ, իրաւական գործընթաց չի տարւում, ըստ այդմ՝ մաքուր է։

Եթէ նոյնիսկ քաղաքական դրդապատճառներով պրոցես սկսեն, ապա չեմ հաւատում, որ նրա վրայ քրէական գործ յարուցելու պատճառ կայ։

Մի խօսքով, այս պատերազմը դեռ շատ հարցերի պատասխան չի տւել, բայց ժամանակը կը գայ, դեռ կը պարզւի, թէ ով, ինչ հանգամանքներում եւ ինչպէս է նպաստել այդ ճակատում քաոսի վերածմանը եւ մեր պարտութեան սկիզբը դնելու համար»,- գրել է Աբրահամեանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։