Հա

Քաղաքական

07/04/2021 - 08:48

«Հայրենիքի փրկութեան շարժման» հանրահաւաքը Սեւան քաղաքում

Սեւան քաղաքի Սուրէն Զաքարեանի անւան մշակութային պալատի յարակից հրապարակում երէկ՝ ապրիլի 6-ին տեղի ունեցաւ «Հայրենիքի փրկութեան շարժման» հանրահաւաքը։ Մասնակիցները պահանջում էին Նիկոլ Փաշինեանի հրաժարականը։

«alikonline.ir»- Սեւան քաղաքի Սուրէն Զաքարեանի անւան մշակութային պալատի յարակից հրապարակում երէկ՝ ապրիլի 6-ին տեղի ունեցաւ «Հայրենիքի փրկութեան շարժման» հանրահաւաքը։ Մասնակիցները պահանջում էին Նիկոլ Փաշինեանի հրաժարականը։

Ընդդիմադիրները նախապէս յայտարարել էին, որ մինչեւ ապրիլի 22-ը ՀՀ մարզերում հանդիպումներ են անցկացնելու իրենց կողմնակիցների հետ, որից յետոյ ակցիաները կը վերսկսեն մայրաքաղաքում: Առաջինը Սեւանում կազմակերպւած հանրահաւաքն էր։

Այսօր մեզ այստեղ բերել է հայրենիքի, մեր երկրի, մեր պետականութեան կորուստի վտանգը, եկել ենք այստեղ՝ խօսելու ճշմարտութեան մասին, եւ ցոյց տալու այն բանալին, ինչով կարող ենք մեր երկիրը փրկել․ հանրահաւաքի ժամանակ ասաց ՀՅԴ կամաւորական շարժում կազմակերպութեան խորհրդի անդամ, ազատամարտիկ Իգոր Սարգսեանը:

«30 տարի առաջ ինձ համակել էր հայրենիքի պաշտպանութեան մղումը, պայքարեցինք յանուն հայրենիքի, Արցախի մեզնից խլած որոշ չափը յետ բերեցինք, մեր մէջքը ուղղեցինք, հայի արժանապատւութիւնը պահեցինք, յաղթեցինք եւ փորձեցինք պետականութիւն ստեղծել: Սակայն 2018 թւականին եկաւ իշխանութիւն, որը քայլ առ քայլ ծրագրաւորւած փորձում է յանձնել մեր երկիրը թշնամուն, ով պատմութեան ընթացում ձգտել է ոչնչացնել մեր տեսակը, մեր հող ու ջրից կտրել մեր ժողովրդին»,- ընդգծեց նա:

Իգոր Սարգսեանը նշեց, որ 2018-ի իշխանափոխութիւնից առաջ այսօրւայ իշխանութիւնները կոչ էին անում մերժել կոռուպցիան, սակայն իրենք բերեցին կոռուպցիա ու կաշառակերութիւն. «Նրանք եկան՝ քանդելու կրթութիւնը, դպրոցը, բանակը, հաւատքը եւ այսօր էլ վերացնում են այն արժէքները, ինչը մեզ համար բարձրագոյնն է ՝ ընտանիքը, էլ գենդերային հաւասարութիւնը բերեցին, անորոշ սեռի գաղափարախօսութիւնը, եկել են թուրքի ծրագրով: Հաւատացէք, իշխանութեան կռիւ չէ, հայրենիք կորցնելու խնդիր է, վտանգի մէջ ենք: Հայրենիքը կորցրեցինք, մեր այս տեսակն ենք կորցնելու»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։