Հա

Քաղաքական

07/04/2021 - 10:30

«Ձեր սիրտը պիտի ատելութեամբ լցւի սրանց նկատմամբ՝ մեր հայրենիքը ոչնչացրին»․ Վազգէն Մանուկեան

Սա ոչ թէ վատ իշխանութիւն է, որը պէտք է փոխել ընտրութիւնների միջոցով, այլ ձեր սիրտը պիտի ատելութեամբ լցւի սրանց նկատմամբ՝ իրենք մեր հայրենիքը ոչնչացրին, եւ շարունակում են ոչնչացնել՝ ըստ Yerkir.am-ի ասաց Հայրենիքի փրկութեան շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգէն Մանուկեանը Սեւան քաղաքի հրապարակում՝ Հայրենիքի փրկութեան շարժման հանրահաւաքին։

«alikonline.ir» - Սա ոչ թէ վատ իշխանութիւն է, որը պէտք է փոխել ընտրութիւնների միջոցով, այլ ձեր սիրտը պիտի ատելութեամբ լցւի սրանց նկատմամբ՝ իրենք մեր հայրենիքը ոչնչացրին, եւ շարունակում են ոչնչացնել՝ ըստ Yerkir.am-ի ասաց Հայրենիքի փրկութեան շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգէն Մանուկեանը Սեւան քաղաքի հրապարակում՝ Հայրենիքի փրկութեան շարժման հանրահաւաքին։

Նա ասաց, որ միակ ճանապարհը ժողովրդով՝ միասին, այս իշխանութիւններին քշելն է։

«Մինչեւ պատերազմը ես կը խօսէի մեր ձեռքբերումների մասին․ 5000 ժողովուրդ աշխարհի երեսին ուզում է անկախ պետութիւն ունենալ, իսկ գոյութիւն ունի միայն 200 պետութիւն, որոնցից մէկը մենք ենք։ Մենք կառուցեցինք մի բանակ, որն ամենամարտունակն է Անդրկովկասում, մենք կարողացանք յետ վերցնել մեր հայրենիքի այն հատւածը, որը կոչւում է Արցախ։ Այս 44 օրից յետոյ ես պատասխան չունեմ»,-ասաց Վազգէն Մանուկեանը։

Նա նշեց, որ այն, ինչ կատարւեց 44 օրւայ ընթացքում, դա պատերազմ չէր։

«Մենք պատերազմ տեսել ենք 92-94 թթ․ երբեմն պարտւում էինք՝ նահանջում էինք, յաղթում էինք՝ առաջ էինք գնում, կորցնում էինք՝ վերցնում էինք։ Ամբողջ ժողովուրդը մասնակից էր այդ պատերազմին, մենք գիտէինք զօրքը որտեղ է կանգնած, երբեմն հանրահաւաքներ էինք անում եւ պարտադրում իշխանութիւններին այս կամ այն որոշումն ընդունել, փոխում էինք Պաշտպանութեան նախարարին։ Այս 44 օրը պատերազմ չէր՝ սա սպանդանոց էր։ Փակւած էին բոլոր լրատւամիջոցները, ոչ մի ինֆորմացիա չունէր ժողովուրդը, եւ իրենք իրար յետեւից հազարներով երիտասարդների գցում էին կրակի տակ։ Ու մենք մտածում էինք, որ յաղթում ենք, բայց մենք պարտւում էինք ու հազարաւոր երիտասարդներ գնում էին»,- ասաց նա։

Հազարներով գնացին, կոտորւեցին․ եւ ի՞նչ, դա մենք ներելո՞ւ ենք՝ հարց ուղղեց Վազգէն Մանուկեանը։ 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։