Հա

Քաղաքական

07/04/2021 - 11:45

«Արտակ Դաւթեանը շարունակելու է ՀՀ ԶՈՒ-ի ջլատման ու կազմաքանդման կիսատ մնացած գործը»․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկութիւններով՝ ՀՀ զինւած ուժերի կազմում կառուցւածքային փոփոխութիւններ են սպասւում, բայց դրանք ոչ թէ արւում են, որպէսզի պատերազմից յետոյ մեր բանակի մէջքը ուղղւի, սահմանները ամրանան, ու կարողանանք ադրբեջանական սադրանքներին դիմակայել, այլ անձնական խնդիր է դրել Օնիկ Գասպարեանի հետ վարչապետի հրաժարականը պահանջած զինւորականներին ազատել բանակից եւ շարունակել Զինւած ուժերի ջլատման ու կազմաքանդման կիսատ մնացած գործը։

«alikonline.ir» - «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկութիւններով՝ ՀՀ զինւած ուժերի կազմում կառուցւածքային փոփոխութիւններ են սպասւում, բայց դրանք ոչ թէ արւում են, որպէսզի պատերազմից յետոյ մեր բանակի մէջքը ուղղւի, սահմանները ամրանան, ու կարողանանք ադրբեջանական սադրանքներին դիմակայել, այլ անձնական խնդիր է դրել Օնիկ Գասպարեանի հետ վարչապետի հրաժարականը պահանջած զինւորականներին ազատել բանակից եւ շարունակել Զինւած ուժերի ջլատման ու կազմաքանդման կիսատ մնացած գործը։

Եւ որպէսզի ամէն ինչ հնարաւորինս հարթ ընթանայ, ՀՀ ՊՆ Վաղարշակ Յարութիւնեանի հետ միասին ԳՇ պետի աշխատասենեակը զբաղեցնող Արտակ Դաւթեանը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկութիւններով, այս օրերին քննարկում է բանակային կորպուսները խոշորացնել, ստեղծել մեծ հրամանատարական կէտ, որը կը բերի նոր կրճատումների: Այսպիսով, ԳՇ պետի պաշտօնից խայտառակ կերպով հեռացւած, ապա իրաւական սկանդալներով ԳՇ պետի աշխատասենեակ վերադարձած Արտակ Դաւթեանը մէկիկ-մէկիկ պատժում է այն զինւորականներին, կորպուսների հրամանատարներին, որոնք դէմ էին արտայայտւել Նիկոլ Փաշինեանին եւ պահանջել էին նրա հրաժարականը:

Յիշեցնենք, որ Գասպարեանի հետ այդ փաստաթղթի տակ ստորագրել էին թւով 40 զինւորականներ։ Իհարկէ, հիմնական թիրախներից մէկը ԳՇ նախկին պետ Իւրի Խաչատուրովի որդին է՝ Գրիգորի Խաչատուրովը, որը ինչպէս արցախեան 44-օրեայ պատերազմում, այնպէս էլ Տաւուշի յուլիսեան դէպքերի ժամանակ ակտիւութեամբ ու պրոֆեսիոնալիզմով աչքի ընկաւ։

Այսպիսով, պրոֆեսիոնալ զինւորականների գնահատմամբ՝ ամենաանպատրաստ գեներալ Արտակ Դաւթեանը շարունակում է բանակը գլխիվայր շուռ տալ։ Յիշեցնենք, որ շտաբի նախկին պետ Մովսէս Յակոբեանը ասել էր. «Մենք դեռեւս 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին Նախիջեւանի կողմում զիջել ենք բաւական մեծ տարածութիւն։ Զիջել ենք Զանգակատան հատւածում, հակառակորդը առաջ է շարժւել մօտաւորապթս 6 կմ։ Մենք բնագծեր ենք կորցրել Արթնիի հատւածում»։

Մովսէս Յակոբեանը նշել է, որ հենց այս պատճառով է վարչապետին ասել, որ չի կարելի Արտակ Դաւթեանին նշանակել Զինւած ուժերի գլխաւոր շտաբի պետ»։ 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։