Հա

Քաղաքական

07/04/2021 - 11:50

«Չզարմանաք, որ մի օր Ստեփանակերտի մի փողոցում կարդաք՝ «Թուրալ Գեանջալիեւի գրասենեակ», որովհետև մեզ հետ ապրող թրքասէրներները շատ վաղուց ու շատ հետեւողական բացել էին Օւերտոնի բոլոր պատուհանները». Զոհրաբեան

Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի ինքնակոչ համայնքի ղեկավար Թուրալ Գեանջալիեւը, ով նաեւ ԵԽԽՎ պատգամաւոր է, յայտարարել է, որ առաջիկայում իրենք Ստեփանակերտում իրենց համայնքի գրասենեակն են բացելու։

«alikonline.ir» - Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի ինքնակոչ համայնքի ղեկավար Թուրալ Գեանջալիեւը, ով նաեւ ԵԽԽՎ պատգամաւոր է, յայտարարել է, որ առաջիկայում իրենք Ստեփանակերտում իրենց համայնքի գրասենեակն են բացելու։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ԱԺ «Բարգաւաճ Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Նաիրա Զոհրաբեանը:

«Դէ, եթէ Ալիեւը միջազգային ներդրողներ է հրաւիրում Զանգեզուր, Էրդողանը յայտարարում է, որ եթէ հայերը խելօք մնան՝ իրենց համար էլ լաւ կը լինի, եթէ Մեհրիբանը սւաղչիներին սովորեցնում է ոնց ջնջել հայկականութիւնը մեր եկեղեցիներից, էս ֆոնին Թուրալն էլ Ստեփանակերտում գրասենեակ  բացելու սպառնալիք պիտի հնչեցնի։

Ու յանկարծ չզարմանաք, որ մի X օր Ստեփանակերտի X փողոցում կարդաք՝ Թուրալ Գեանջալիեւի գրասենեակ։

Որովհետեւ մեզ հետ ապրող թրքասէրներները դեռ շատ վաղուց ու շատ հետեւողական բացել էին Օւերտոնի բոլոր պատուհանները։

Ու հիմա արդէն Օւերտոնի պատուհան չի, թրքահպատակները Օւերտոնի «սկւազնեակ» են անում»,- գրել է Զոհրաբեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։