Հա

Քաղաքական

07/04/2021 - 11:55

«Հայ-թուրքական յարաբերութիւննների բարելաւումը միմիայն հայկական ազգային շահի հաշւին է լինելու». Աշոտ Մելքոնեանը՝ ՀՀ իշխանութիւննների յայտարարութիւննների մասին

Tert.am-ը ՀՀ իշխանութիւննների կողմից հայ-թուրքական յարաբերութիւննների «շտկման», այդ դէպքում «հնարաւորութիւննների ստեղծման» մասին արւող յայտարարութիւննների մասին զրուցել է ՀՀ ԳԱԱ Պատմութեան ինստիտուտի տնօրէն Աշոտ Մելքոնեանի հետ։ Ինքը դրանց բացասաբար է վերաբերում։

«alikonline.ir» - Tert.am-ը ՀՀ իշխանութիւննների կողմից հայ-թուրքական յարաբերութիւննների «շտկման», այդ դէպքում «հնարաւորութիւննների ստեղծման» մասին արւող յայտարարութիւննների մասին զրուցել է ՀՀ ԳԱԱ Պատմութեան ինստիտուտի տնօրէն Աշոտ Մելքոնեանի հետ։ Ինքը դրանց բացասաբար է վերաբերում։

«Երբ քո հարեւանը չի ցանկանում ընդունել իր նախնիների կատարած մեղքը, ոճրագործութիւննը, նշանակում է, որ նա պատրաստ է կրկնել իր պապերի կատարած յանցագործութիւննը, եւ ուրեմն իր ժխտողական քաղաքականութեամբ համարւում է ցեղասպան երկիր, չի ցանկանում բարելաւել իր յարաբերութիւննները մեզ հետ։ Եթէ դրանք իշխանութիւննների պատկերացմամբ բարելաււում է, ապա միմիայն հայկական ազգային շահի հաշւին է լինելու եւ ոչ թէ Թուրքիայի պատմական անցեալի հետ առերեսւելու»,- ասում է նա։

 

- Պարոն Մելքոնեան, այսօրւայ իշխանութիւննները յայտարարում են Թուրքիայի հետ յարաբերութիւններում որոշակի շտկումներ անելու մասին։ Դա այն դէպքում, երբ վերջին արցախեան պատերազմում մեր պարտութիւննը նաեւ Թուրքիայի՝ Ադրբեջանին ռազմական գործողութիւնններում աջակցելու արդիւնքում եղաւ։ Ինչպէ՞ս էք վերաբերւում նման յայտարարութիւնններին, որքանո՞վ է հնարաւոր հիմա Թուրքիայի հետ մեր յարաբերութիւննների կարգաւորումը։

- Ովքեր իմ գործունէութեանը քաջածանօթ են, կարող են վկայել, որ դեռեւս 1990-ականների վերջերից եւ 2000-ականների սկզբից, երբ գործում էր այսպէս կոչւած  հայ-թուրքական յարաբերութիւննների հաշտեցման յանձնաժողովը, որից յետոյ 2008-2009 թւականներին, երբ սկսւեց, այսպէս կոչւած հայ-թուրքական մի նոր «սիրախաղ»՝ կապւած ցիւրիխեան արձանագրութիւնններից հետ, եւ յատկապէս վերջին արցախեան պատերազմից յետոյ, իմ վերաբերմունքը եղել է միանշանակ բացասական։ Երբ քո հարեւանը չի ցանկանում ընդունել իր նախնիների կատարած մեղքը, ոճրագործութիւննը, նշանակում է, որ նա պատրաստ է կրկնել իր պապերի կատարած յանցագործութիւննը, եւ ուրեմն իր ժխտողական քաղաքականութեամբ համարւում է ցեղասպան երկիր, ինքը չի ցանկանում բարելաւել իր յարաբերութիւննները մեզ հետ։ Եթէ դրանք, իշխանութիւննների պատկերացմամբ բարելաւում է, ապա դա միմիայն հայկական ազգային շահի հաշւին է եւ ոչ թէ Թուրքիայի պատմական անցեալի հետ առերեսւելու։

Դրա համար ես կարծում եմ, որ որեւէ ձեւով վերանայելը հայ-թուրքական յարաբերութիւննները եւ ակնկալելը, որ դրանք առաջիկայում կը դառնան նորմալ միջպետական յարաբերութիւնններ, բացառւած է։

 

- Իշխանական թեւի ներկայացուցիչներից մէկի յայտարարութեամբ էլ՝ պէտք է հնարաւորութիւնններ փնտրել։ Նկատի են ունենում կոմունիկացիաների ապաշրջափակումը։ Գուցէ իսկապէս կա՞յ հնարաւորութիւնն, Հայաստանը որքան կարող է փակ սահմաններով մնալ... ասացիք, որ յարաբերութիւննների կարգաւորումը մեր ազգային շահերի հաշւին է լինելու, ի՞նչը յատկապէս նկատի ունէք։

- Եթէ Թուրքիան իսկապէս տրամադրւած է, որ Հայաստանի հետ նորմալ, միջպետական յարաբերութիւնններ հաստատելուն եւ ճանապարհները ապաշրջափակելուն, ապա մինչեւ այդ Մեղրիի միջանցքը բացելը, որը պանթուրքիզմի ճանապարհն է, թող բացի Իջեւանից դէպի Ղազախով Ռուսաստան տանող ճանապարհը, որը եւս Հայաստանի հետ սահման է։ Թող Թուրքիան բարի լինէր բացել Կարս-Գիւմրի երկաթգիծը։ Այսինքն՝ դրանք բաներ են, որոնք մեր շահերից են բխում, եւ մի դէպքում մենք դուրս կը գանք Եւրոպա, միւս դէպքում՝ Ռուսաստան։ Իսկ Թուրքիան կառչել է մեր երկրի հարաւով՝ Մեղրիի, այդ 47 կմ տարածքով երկաթգիծը վերականգնելու ծրագրին, ինչը նշանակում է, որ մենք ոչինչ չենք ստանալու։ Տնտեսապէս այդ ճանապարհից մենք չենք շահելու, իսկ ռազմաքաղաքական առումով մենք աղէտալի հետեւանքներ կարող ենք ունենալ, որովհետեւ Թուրքիան եւ Ադրբեջանը միմեանց հետ արդէն կապւելու են, եւ արդէն ամէն ինչ՝ զօրք, ռազմամթերք, կարող են տեղափոխել, առաւել եւս խնդիրն այն է, որ հայկական կողմը չի վերահսկելու այդ ուղղութիւննը։ Եւ խօսքը միայն երկաթգծի մասին չէ։ Նոյեմբերի 9-ի այդ չարաբաստիկ համաձայնագրով խօսւում է կոմունիկացիաների մասին՝ ճանապարհների մասին, որի տակ նրանք հասկանում են առնւազն երկու աւտոմոբիլային ճանապարհ, մէկը, երեւի թէ, Սիսիանի տարածքով, միւսը՝ Մեղրիի։

Կրկնեմ՝ եթէ Թուրքիան բարի կամք ունի մեր նկատմամբ, ապա թող բացի Գիւմրի-Կարս երկաթգիծը։ Ադրբեջանն էլ, որպէս բարի կամքի դրսեւորում, թող բացի Իջեւանից Ղազախ եւ յետոյ Ռուսաստան տանող երկաթգիծը։ Ինչո՞ւ դա չեն անում։ Սպասում են, որ մենք իրենց համար ճանապարհ բացենք պանթուրքիզմի համար, յետոյ էլ ասեն՝ սրանով բաւարարւէք։

 

- Պարո՛ն Մելքոնեան, որքան էլ ցաւալի է, պէտք է ընդունենք, որ մենք վերջին պատերազմում պարտւող կողմն ենք։ Իսկ փորձը ցոյց է տալիս, որ պարտւածն ընդունում է յաղթողի խաղի կանոնները։ Նախ` կուզէի իմանալ, ինչպէ՞ս հասանք այս իրավիճակին, որտեղ էր ՀՀ իշխանութիւննների մեղաւորութիւննը մինչ պատերազմը եւ դրանից յետոյ։

- Ես դժւարութեամբ եմ «պարտութիւնն» բառն օգտագործում, բայց «կապիտուլեացիա» բառի օգագործմանն էլ դէմ եմ, որովհետեւ ոչ բոլորն են այդ բառի իմաստը հասկանում։ Դա նշանակում է՝ անվերապահ անձնատւութիւնն, ինչը նշանակում է, Աստւած մի արասցէ, հայկական բանակի վերջնական պարտութիւնն, մեր զինւորականութեան գերեվարութիւնն եւ ադրբեջանական զօրքերի ներկայութիւնն Հայաստանի ամբողջ տարածքով, ինչը, բարեբախտաբար, տեղի չի ունեցել։ Դա մեզ համար պարզապէս հոգեբանօրէն կապիտուլեացիա էր։

Ո՞րն էր մեր սխալը։ Խնդիրն այն է, որ մինչեւ 2020 թ. սեպտեմբերի 27-ը մենք պէտք է թոյլ չտայինք, որպէսզի իրավիճակը գնալով սրւէր եւ յանգեցնէր պատերազմի։ Այսինքն՝ բանակցային գործընթացը դադարեցնելը տարաւ նրան, որ ադրբեջանական կողմը, այդ հանգամանքը օգտագործելով եւ մերժելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը, յայտարարելով, որ այն այլեւս կենսունակ չէ, խնդիրը ռազմական ճանապարհով լուծեց։ Քարոզչական դաշտում յաջողեց, կարողացաւ համոզել աշխարհին, որ ինքն այլ տարբերակ չունէր, քան պատերազմելը։ Մեր սխալը հէնց դա էր։ Իշխանութիւննները պէտք է ընդունեն իրենց մեղքը, պէտք է ընդունեն, որ իրենք ժամանակին չկանխեցին այդ յարաբերութիւննների լարման գործընթաց, որը յետոյ տրամաբանօրէն բերեց պատերազմի։

 

- Պարտւածի դիրքերից Հայաստանը կարո՞ղ է իր շահն առաջ տանել, ինչ կարող են հիմա իշխանութիւնններն անել, որ չեն անում։

- Ես մի այսպիսի օրինակ բերեմ. Ադրբեջանի նախագահը բազմիցս յայտարարեց, որ Զանգեզուրը, Երեւանը, Սեւանը հայկական տարածքներ են։ Հայկական կողմը բացարձակապէս չարձագանքեց շատ անհասկանալի ձեւով։ Շատերն էլ ասում են, թէ ինչու մեր ռազմավարական գործընկերը չարձագանքեց, չէ՞ որ դա արդէն Հայաստանի տարածքին էր վերաբերում։ Իմ պատասխանը հետեւեալն է. մինչեւ ռազմավարական դաշնակցի անգործունէութիւննից բողոքելը, բարի լինէիք, ինքներդ արժանապատիւ արձագանքէիք, յետոյ հրաւիրէիք ձեր ռազմավարական գործընկերոջ ուշադրութիւննն այդ խնդրի վրայ՝ ասելով, որ տեսնում էք, Ադրբեջանն արդէն ոտնձգութիւնն է հանդէս բերում Հայաստանի տարածքների նկատմամբ, որպէս ռազմավարական գործընկեր, ՀԱՊԿ անդամ պէտք է արձագանքէք։ Բայց եթէ մենք ինքներս չենք արձագանքում թշնամու ոտնձգութիւնններին, ի՞նչ պահանջենք մեր բարեկամներից։

 

Հռիփսիմէ Յովհաննիսեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։