Հա

Քաղաքական

10/04/2021 - 13:30

«Կրկին իշխանութիւնը յայտնւեց կոտրած տաշտակի առջեւ. Մանէ Գէորգեանը պէտք է հեռանայ». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «Հայաստանում պետական ուղղահայեացը չի աշխատում։ Անտեղեակութեան եւ անկազմակերպւածութեան պատճառով ՀՀ իշխանութիւնները հերթական անգամ նախօրէին յայտնւեցին կոտրած տաշտակի առջեւ: Թերեւս մէկ «քլիք» աւել հաւաքելու, «լայքեր» ստանալու կամ PR-ի ձգտումը ծանր հետեւանքներ ունեցաւ պետական պաշտօնեայի համար: Բանն այն է, որ ապրիլի 8-ին իշխանամէտ լրատւամիջոցներից մէկի կողմից տեղեկութիւն տարածւեց, որ Ադրբեջանից գերիներ են տեղափոխւելու Հայաստան: 

«alikonline.ir» - «Ժողովուրդ»-ը գրում է. «Հայաստանում պետական ուղղահայեացը չի աշխատում։ Անտեղեակութեան եւ անկազմակերպւածութեան պատճառով ՀՀ իշխանութիւնները հերթական անգամ նախօրէին յայտնւեցին կոտրած տաշտակի առջեւ: Թերեւս մէկ «քլիք» աւել հաւաքելու, «լայքեր» ստանալու կամ PR-ի ձգտումը ծանր հետեւանքներ ունեցաւ պետական պաշտօնեայի համար: Բանն այն է, որ ապրիլի 8-ին իշխանամէտ լրատւամիջոցներից մէկի կողմից տեղեկութիւն տարածւեց, որ Ադրբեջանից գերիներ են տեղափոխւելու Հայաստան: Վարչապետի խօսնակ Մանէ Գէորգեանը հաստատեց լուրը՝ յաւելելով. «Այսօր նախատեսւում է հայ ռազմագերիների վերադարձ Երեւան»: Ինքնաթիռը, սակայն, Հայաստանում վայրէջք կատարեց դատարկ:

Իրավիճակը երէկ աւելի թէժացրեց ռուս խաղաղապահ զօրակազմի հրամանատար, գեներալ-լէյտենանտ Ռուստամ Մուրադովը՝ յայտնելով, որ գերիների վերադարձի հարց պլանաւորւած չի եղել, ինքնաթիռի վայրէջքը եղել է սովորական աշխատանքային այց: Ահա այստեղ էլ հարց է առաջանում՝ ինչու էր վարչապետի խօսնակը շտապում չճշտւած յայտարարութիւն անել։ Ինչո՞ւ էր շտապում ասել, թէ գերիներ են գալու, եթէ չէր ճշտել նախապէս՝ նրանք ինքնաթիռում են, թէ ոչ։ Ի վերջոյ, ՀՀ վարչապետի խօսնակը պարտաւոր է միայն ճշգրտւած տեղեկութիւն յայտնել, այլ ոչ թէ խաղալ իրենց որդիներին կորցրած ծնողների յոյզերի, զգացմունքների հետ։

Բայց երէկ աւելի զաւեշտալի էին պաշտօնական մեկնաբանութիւնները, որոնք հնչում էին՝ որպէս իրավիճակի արդարացում, բացատրութիւն։ ԱԺ փոխնախագահ Ալէն Սիմոնեանը, մեկնաբանելով իրավիճակը, «Ազատութիւն» ռադիոկայանի եթերում ասել է. «Մենք յոյս ենք փայփայել, ամէն օր սպասում ենք, որ ինքնաթիռով մեր գերիները կը վերադառնան, բայց պէտք է նշեմ՝ որեւէ բարձրաստիճան պաշտօնեայի կողմից նման յայտարարութիւն չի եղել: Այնուամենայնիւ, ես համարում եմ, որ նման ապատեղեկատւութեան համար պէտք է ներողութիւն խնդրենք մեր համաքաղաքացիներից եւ ծնողներից»։ Նկատենք՝ Ալէն Սիմոնեանի մեկնաբանութիւնն ամենեւին չի մեղմում իրավիճակը, քանի որ ՀՀ վարչապետի խօսնակն ապատեղեկութիւն տարածող չպէտք է լինի որեւէ պարագայում։ Ցանկացած այլ երկրում այսպիսի խայտառակութիւնից յետոյ պէտք է հրաժարականներ լինէին, սակայն երէկ ողջ օրը նման տեղեկութիւն չստացւեց:

Երէկ՝ վաղ առաւօտից, «Ժողովուրդ» օրաթերթը փորձում է հէնց Մանէ Գէորգեանից նախ հասկանալ՝ իր յայտարարութեան հիմնաւորումն ինչի վրայ էր կառուցւած, եւ երկրորդ՝ պարզել Գէորգեանից՝ չի պատրաստւում արդեօք հրաժարական տալ: Նա, սակայն, ուղղակի անհետացել է, իսկ ՊՆ շէնքը շարունակում է պաշարւած մնալ»: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։