Հա

Քաղաքական

11/04/2021 - 11:30

«Ռուսաստան-Թուրքիա յարաբերութիւններում ամէն մի շշուկ պէտք է ուշադրութեան արժանանայ Հայաստանում». Վարդան Ոսկանեան

Իրանագէտ Վարդան Ոսկանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«alikonline.ir» - Իրանագէտ Վարդան Ոսկանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Ռուսաստան-Թուրքիա յարաբերութիւններում, պատկերաւոր ասած, ամէն մի շշուկ պէտք է յատուկ ուշադրութեան արժանանայ Հայաստանում եւ օգտագործւի մեր պետութեան հետագայ քայլերը ծրագրելու համար։

Այդ յարաբերութիւններում առկայ խնդրահարոյց միւս հարցերին այժմ աւելանում է նաեւ Բոսֆորի նեղուցին զուգահեռ, այսպէս կոչւած, «Ստամբուլ» ջրանցքի կառուցման խնդիրը, որի համատեքստում վտանգներ կան, որ Թուրքիան կարող է գնալ նաեւ Բոսֆորի եւ Դարդանէլի նեղուցներով միջազգային նաւագնացութիւնը կարգաւորող Մոնտրեոյի 1936 թ․ կոնւենցիայի վերանայմանը։

Ամենեւին իզուր չէ, որ խնդիրը քննարկւել է Պուտին-Էրդողան վերջին հեռախօսազրոյցի ընթացքում, իսկ այսօր ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արդէն աւելի բաց տեքստով յայտարարել է, որ Անկարան պէտք է պատասխանատու կերպով մօտենայ նշւած կոնւենցիայի դրոյթների պահպանմանը։

Ի դէպ, ջրանցքի շինարարութեան նախագիծը հաստատւել է Թուրքիայի կառավարութեան կողմից անցնող շաբաթւայ ընթացքում, ինչին հետեւել էր թուրք պաշտօնաթող ծովակալների քննադատական նամակը։

Կից՝ «Ստամբուլ» ջրանցքի քարտէզը»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։