Հա

Քաղաքական

11/04/2021 - 11:35

«Մուրադովը քաղաքական ապտակ հասցրեց Փաշինեանին». քաղաքագէտ

Զինւորականը` Արցախում ռուսական խաղաղապահ զօրախմբի հրամանատար, գեներալ-լէյտենանտ Ռուստամ Մուրադովը քաղաքական ապտակ հասցրեց Նիկոլ Փաշինեանին, այսինքն վարչապետի քաղաքական մակարդակը իջեցրին խաղաղապահ զօրքերի հրամանատարի կարգավիճակի։ 

«alikonline.ir» - Զինւորականը` Արցախում ռուսական խաղաղապահ զօրախմբի հրամանատար, գեներալ-լէյտենանտ Ռուստամ Մուրադովը քաղաքական ապտակ հասցրեց Նիկոլ Փաշինեանին, այսինքն վարչապետի քաղաքական մակարդակը իջեցրին խաղաղապահ զօրքերի հրամանատարի կարգավիճակի։ News.am-ի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց քաղաքագէտ Արմէն Բադալեանը` անդրադառնալով գերիների վերադարձի հետ կապւած օրերս տեղի ունեցած միջադէպին:

«Այդ միջադէպը ընկալւեց որպէս քաղաքական ապտակ գործող վարչապետին։ Իր եւ փոխվարչապետի մամուլի խօսնակները նշել են, որ գերիները գալիս են, իսկ պարզւեց, որ ոչ մի գերի չկայ, աւելին՝ այսպէս ասած ԼՂ պարետը՝ Մուրադովը ասաց՝ ձեր իշխանութիւնները ձեզ խաբում են։ Զինւորականը քաղաքական ապտակ հասցրեց վարչապետին, այսինքն վարչապետի քաղաքական մակարդակը իջեցրին խաղաղապահ զօրքերի հրամանատարի կարգավիճակի։ Սա չէր կարող տեղի չունենալ, եթէ ՌԴ պաշտպանութեան բարձրաստիճան ղեկավարութիւնից թոյլտւութիւն չունենար, որովհետեւ զինւորականները նման յայտարարութիւն չեն անում, եթէ նախօրօք նրանց նման յանձնարարականներ տւած չլինեն»,- ասաց նա։

Քաղաքագէտի կարծիքով` Ռուսաստանը ցոյց տւեց, որ չի պատրաստւում թոյլ տալ, որպէսզի Նիկոլ Փաշինեանն իր հաշւին PR անի եւ դա օգտագործի նախընտրական քարոզարշաւի ժամանակ լրացուցիչ ձայներ բերելու համար:

«Որովհետեւ եթէ գերիները գային, կապ չունի՝ 5, 15, թէ 35, վարչապետը այնպիսի PR կանէր եւ կը ներկայացնէր, որ ինքը գնաց Մոսկւա, Պուտինին ասաց, Պուտինը զանգեց Ալիեւին եւ Ալիեւը վախից ազատեց այդ գերիներին։ Այսինքն տեսէք, թէ ինչ հզօր գործիչ է Նիկոլ Փաշինեանը։ Ռուսաստանը դա հասկացաւ եւ ցոյց տւեց, որ գործող վարչապետը զրոյական կշիռ ունեցող մարդ է իր համար»,- ասաց նա։

Իսկ միջադէպը, ըստ քաղաքագէտի, ինչպէս շատ հարցերում, սխալ հաշւարկ էր իշխանութիւնների կողմից։ 

Յարակից լուրեր

  • «Նրանց ոչ թէ ճանապարհն է հետաքրքրում, այլ միջանցքը». տնտեսագէտը՝ Ադրբեջանին ճանապարհ տալու եւ Հայաստանի շահի մասին
    «Նրանց ոչ թէ ճանապարհն է հետաքրքրում, այլ միջանցքը». տնտեսագէտը՝ Ադրբեջանին ճանապարհ տալու եւ Հայաստանի շահի մասին

    «Ինչո՞ւ պիտի Հայաստանը Ադրբեջանին ճանապարհ չտայ։ Դա ձեռնտու է նաեւ Հայաստանի համար»։ Այսպէս էր ասել Նիկոլ Փաշինեանն իր ֆէյսբուքեան ասուլիսի ժամանակ, որից յետոյ այց էր կատարել ՌԴ եռակողմ հանդիպմանը մասնակցելու համար։

    Ի՞նչ շահի մասին էր խօսում Նիկոլ Փաշինեանը, ինչո՞վ է Ադրբեջանին ճանապարհ տալը ձեռնտու Հայաստանի համար։ Այս հարցերին անդրադարձել է ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի պատասխանատու, տնտեսագէտ Սուրէն Պարսեանը։

  • «Ազատագրական շարժում»-ը պահանջում է Նիկոլ Փաշինեանի եւ Արմէն Սարգսեանի հրաժարականը
    «Ազատագրական շարժում»-ը պահանջում է Նիկոլ Փաշինեանի եւ Արմէն Սարգսեանի հրաժարականը

    ՀՀ Հանրապետութեան հրապարակում տեղի է ունեցել «Ազատագրական շարժման» հանրահաւաքը։

  • Խաբէութիւն ․․․ ե՛ւ ինքնախաբէութիւն
    Խաբէութիւն ․․․ ե՛ւ ինքնախաբէութիւն

    Աւելի քան երկու ժամ տեւեց Հ․Հ․ վարչապետին պատկերասփռուած հարցազրոյցը՝ Նոյեմբեր 23-ին, երբ մէկ առ մէկ կարդացուեցան լրատուամիջոցներու եւ հասարակական կազմակերպութիւններու ներկայացուցիչներու յղած հարցումները. գլխաւոր կիզակէտն էր սահմանազատման եւ սահմանագծման խորհրդաւոր ու մինչ այդ գաղտնի պահուած փաստաթուղթին բովանդակութիւնը։ Հիմնաւորեալ մեկնակէտը այն էր, որ վարչապետը քանի մը օր առաջ հաստատած էր, թէ փաստաթուղթ մը ունի սեղանին վրայ եւ պատրաստ է զայն ստորագրելու:

  • «Նիկոլ Փաշինեանը «ցաւտ զիջումներին» պատրաստւում է արդէն մի քանի ամիս». «Հրապարակ»
    «Նիկոլ Փաշինեանը «ցաւտ զիջումներին» պատրաստւում է արդէն մի քանի ամիս». «Հրապարակ»

    «Հրապարակ» թերթը գրում է. «Սիւնիքում այսօր տեղի ունեցող իրադարձութիւնները ոմանց համար տհաճ անակնկալ էին, եւ ոմանք նոյնիսկ ամենավատ երազում չէին կարող պատկերացնել, որ թուրքը կը հաստատւի Գորիս-Կապան ճանապարհին, սակայն Նիկոլ Փաշինեանի յետպատերազմական քայլերը յստակ ուղղւածութիւն եւ տրամաբանութիւն ունեն։ Եթէ դրանք դնում ես կողք-կողքի, ապա պարզ է դառնում, որ ամէն ինչ արւել է, որպէսզի «ցաւոտ զիջումների» ճանապարհին մեծ խոչընդոտներ չլինեն։

  • Հրապարակւել է Պուտին-Փաշինեան-Ալիեւ եռակողմ հանդիպման արդիւնքներով ընդունւած յայտարարութիւնը
    Հրապարակւել է Պուտին-Փաշինեան-Ալիեւ եռակողմ հանդիպման արդիւնքներով ընդունւած յայտարարութիւնը

    Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանը, Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եռակողմ հանդիպման արդիւնքներով ընդունել են համատեղ յայտարարութիւն: Այս մասին յայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։