Հա

Քաղաքական

11/04/2021 - 13:25

«Արցախի ՊԲ-ի ողնաշարը ջարդւեց Լալաթափան գրոհելու արկածախնդրութեան հետեւանքով, կար եսասիրական նպատակ՝ զօրքը զոհելու յանուն «գլուխգովանութեան»». Էդգար Էլբակեան

Քաղաքագէտ Էդգար Էլբակեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով 44-օրեայ պատերազմի ընթացքում «նախկինների» տւած Լալաթափան յետ բերելու Փաշինեանի որոշմանն ու դրա հետեւանքներին։

«alikonline.ir» - Քաղաքագէտ Էդգար Էլբակեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով 44-օրեայ պատերազմի ընթացքում «նախկինների» տւած Լալաթափան յետ բերելու Փաշինեանի որոշմանն ու դրա հետեւանքներին։

Գրառումը ներկայացնում ենք ստորեւ.

«l 2020 թ. հոկտեմբերի 6-ին՝ ժ. 15:00-ի հատւածում, երբ արդէն պարզ էր Ջաբրայիլ-Մեխակաւանի անկումը, Հայաստանի դէ-ֆակտօ ղեկավարը Ստեփանակերտում ընդունեց մի յանցաւոր որոշում, որի արդիւնքում գլխովին ջախջախւեցին

- Ջաբրայիլի զօրամասի մնացորդները

- Ֆիզուլու տանկային զօրամասը

- Խոջալուի տանկային զօրամասը

- Արալեռի (Դաշքեսան) զօրամասի մնացորդները

- ԿՊՇ (ЦОР) հետեւակի եւ զինտեխնիկայի մեծ մասը։

Փաստացի, Արցախի պաշտպանութեան բանակի ողնաշարը ջարդւեց Լալաթափան գրոհելու արկածախնդրութեան հետեւանքով, որի որոշումը կայացւել էր այս սենեակում։ Հակագրոհից առաջ չէր իրականացւել պատշաճ հրետանային նախապատրաստութիւն, հետախուզում՝ ՈՉԻ՛ՆՉ։ Ընդամէնը կար եսասիրական նպատակ զօրքը զոհելու յանուն «գլուխգովանութեան», որ յետ են բերում «նախկինների» տւածը։ Արդիւնքում մեր զինտեխնիկան մնաց թշնամուն, իսկ հետեւակը՝ թշնամու «Սմերչի» հարւածների տակ…

l Այս սենեակում, ինչպէս տեսնում էք, չկան, ո՛չ Սերժը, ո՛չ Քոչարեանը, ո՛չ «նախկինները»։ Այս սենեակում մարդիկ են, ում հայ ժողովուրդն ընտրել է 2018 թ. եւ 2020 թ.-ին։ Այս սենեակում գտնւողները՝ յանձին ՀՀ դէ-ֆակտօ ղեկավարի, հայ ժողովրդի հետ վարւեցին այնպէս, ինչպէս վարւել էին արաբները, բիւզանդացիները, մոնղոլները, թուրքերը՝ բոլոր նրանք, ովքեր պատմականօրէն թշնամի են եղել անկախ Հայաստանի գաղափարին։ 

l Գալիք ընտրութիւններում, եթէ դրանք կայանան, այս յանցագործին տրւած ցանկացած ձայն նշանակելու է, որ քւէարկողը կողմ է, որ ՀՀ իշխանութեան թողտւութեամբ թուրքերը ոչնչացնեն իրեն եւ իր արիւնակիցներին։ Ընտրութիւններին գնալուց առաջ վերադիտէ՛ք այս հոլովակը, եթէ որոշել էք ձեր քւէն տալ ձեզ սպանողին»։ 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։