Հա

Քաղաքական

12/04/2021 - 08:20

Մահացել է ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արման Նաւասարդեանը

Ցաւով տեղեկացանք, որ 82 տարեկան հասակում, երէկ՝ ապրիլի 11-ին մահացել է ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արման Նաւասարդեանը:

«alikonline.ir» - Ցաւով տեղեկացանք, որ 82 տարեկան հասակում, երէկ՝ ապրիլի 11-ին մահացել է ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արման Նաւասարդեանը:

Նա տեւական ժամանակ հոսպիտալացւած է եղել Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ հիւանդանոցում:

Արման Նաւասարդեանը ծնւել է 1939 թւականի ապրիլի 6-ին: 1956-1960 թթ. սովորել է Վալերի Բրիւսովի անւ. պետական լեզւաբանական համալսարանում, 1974-1976 թթ. եւ 1988-1989 թթ.՝ ԽՍՀՄ արտգործնախարարութեան դիւանագիտական ակադեմիայում, իսկ 2015-2018 թթ. եղել է Հայ-Ռուսական համալսարանի իրաւունքի եւ քաղաքականութեան ինստիտուտի միջազգային յարաբերութիւնների եւ համաշխարհային քաղաքականութեան ամբիոնի հայցորդ:

1991-1993 թթ. զբաղցրել է ՀՀ ԱԳՆ փոխարտգործնախարարի պաշտօնը, Ալժիրում, Սենեգալում, Աւստրիայում, Հունգարիայում, Լիբանանում զբաղեցրել է դիւանագիտական տարբեր պաշտօններ:

Արման Նաւասարդեանը ունէր արտակարգ եւ լիազօր դեսպանի դիւանագիտական աստիճան:

Յիշեցնենք, որ 2012 թւականին Արման Նաւասարդեանը մասնակցել է Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի կազմակերպած «Հայ Դատն այսօր» 12-րդ խորհրդաժողովին, որի ընթացքում որպէս զեկուցաբեր հանդէս է եկել «Աշխարհաքաղաքական նոր վերադասաւորումները Մերձաւոր Արեւելքում» (Իրադարարձութիւնների զարգացում եւ հնարաւոր հեռանկարներ) թեմայով:

Թեհրանի Հայ Դատի յանձնախումբը ցաւակցում է Արման Նաւասարդեանի ընտանիքին, բարեկամներին եւ հարազատներին՝ անդառնալի կորստի առիթով:

Խաղաղութիւն նրա հոգուն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։