Հա

Քաղաքական

12/04/2021 - 10:05

«Նայենք, թէ մարտնչող գաւառականների խունտան այսօր ինչպէս է խժռում պետականութիւնն ու հաճոյքով սպասում Էրդողանի փողերին...». Վահէ Սարգսեան

Yerkir.am-ի գլխաւոր խմբագիր Վահէ Սարգսեանը «Ֆէյսբուք»-ի իր էջում գրել է.

«alikonline.ir» - Yerkir.am-ի գլխաւոր խմբագիր Վահէ Սարգսեանը «Ֆէյսբուք»-ի իր էջում գրել է.

«Հայաստանը, որպէս պետութիւն, դասական իմաստով կապիտալիզմի դարաշրջան չի ապրել՝ մի պարզ պատճառով. պետութիւն չի եղել, եւ Հայաստանն իր մասերով եղել է կայսրութիւնների ծայրագաւառ։

Դա նշանակում է՝ փող չի դրւել այդ ծայրագաւառներում, իսկ դա նշանակում է, որ բարձր մշակոյթ չի զարգացել, բարձր գիտակցութեամբ հասարակութիւն չի զարգացել, ամենակարեւորը՝ լայն իմաստով, համընդհանուր կերպով արիստոկրատիա չի ձեւաւորւել բուն երկրի տարածքում (Ալեքպոլը, Ախալցխան եւ Շուշին փոքրիկ կղզեակներ էին, իսկ Թիֆլիս, Պոլիս, Բաքու՝ բուն երկրում չեն գտնւում)։

Հետեւաբար՝ մեր բուն երկրում ծաղկել է ոչ թէ արիստոկրատիան, այլ մարտնչող գաւառականութիւնը։

Խորհրդային շրջանում փորձ արւեց ձեւաւորել արիստոկրատիա, որի սաղմերի մեծ մասը, սակայն, դեռ ծիլ չտւած՝ հեռացան 1990-ականներին ԱՄՆ, Եւրոպա եւն։

Արդիւնքում՝ հայրենիքում կրկին վերածաղկեց գաւառականութիւնը, որտեղ փողը ծառայում է ոչ թէ բարձր արժէքների ստեղծմանը (յիշենք դասականներին՝ Մանթաշով, Արամեանց, Տէր-Ղուկասով եւն), այլ «ящик» (տուփ-ԽՄԲ.) մեքենաների, չալաղաջների եւ այլ «բարձր արժէքների » ցուցադրմանը։

Յիշենք, թէ նիկոլն ինչ էր անում իր հնարած «Քաղաքացու օրը». օպերանե՞ր, բարձր ներկայացումնե՞ր, համաշխարհային եւ ազգային արժէքների ցուցադրումնե՞ր։ Ո՛չ։ Քեաբաբ, խորոված, յետոյ՝ խինկալ, յետոյ էլի քեաբաբ, մինչեւ խոզի պէս տռզելն ու տրաքւելը։

Նայենք, թէ մարտնչող գաւառականների խունտան այսօր ինչպէս է խժռում պետականութիւնն ու հաճոյքով սպասում Էրդողանի փողերին...

Սրանք խորքային հարցեր են։

Յ.Գ. Երջանկայիշատակ Վահան Յովհաննիսեանի հետ մի օր Արագածի բանակումներից մէկի ժամանակ քննարկում էինք պետականութեան, մշակոյթի, երգի, գրականութեան եւ այլ արժէքների, դրանք կրողների ու տարածողների շրջանում առկայ դեգրադացիայի մասին։ Նա իրեն բնորոշ հումորով ասաց. «Ընկեր, սրանց մեծ մասի տակը որ փորես՝ շականակագոյն է, դու ուզում ես, որ գիտակցութեամբ գաւառական ստրուկը բարձր արժէ՞ք կրի ու քարոզի...»։ 

Յարակից լուրեր

  • «Մի գազել մարիակարապետեանանման կամ լիլիթմկրտչեանանման քարոզիչների շտապ գործուղել Երասխ՝ թուրքերի հետ օպերատիւ կերպով համակեցութիւն հաստատելու համար». Վահէ Սարգսեան
    «Մի գազել մարիակարապետեանանման կամ լիլիթմկրտչեանանման քարոզիչների շտապ գործուղել Երասխ՝ թուրքերի հետ օպերատիւ կերպով համակեցութիւն հաստատելու համար». Վահէ Սարգսեան

    Yerkir.am-ի գլխաւոր խմբագիր Վահէ Սարգսեանն ֆէյսբուքեան իր էջում անդրադառնալով Երասխի հատւածում լարւածութեան աճին, գրել է.

  • Ժողովուրդը մի քանի հազար զոհ որ տայ՝ լաւ էլ կը տայ. ցնցող փաստեր՝ Արցախի յանձնման մասին
    Ժողովուրդը մի քանի հազար զոհ որ տայ՝ լաւ էլ կը տայ. ցնցող փաստեր՝ Արցախի յանձնման մասին

    Լրագրող, մեդիափորձագէտ Նայիրի Յոխիկեանը ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան նախաձեռնած բաց-դասընթաց քննարկման ժամանակ անդրադարձել է նաեւ արցախեան վերջին պատերազմին՝ ցնցող փաստեր ներկայացնելով պատերազմի՝ Նիկոլ Փաշինեանի վարչախմբի կողմից վաղօրօք պլանաւորած լինելու, Արցախի շրջանների, բերդաքաղաք Շուշիի դաւաճանական յանձնման եւ այլնի մասին:

  • Արժէ՞ր, ընդհանրապէս, ծնւել եւ ապրել...
    Արժէ՞ր, ընդհանրապէս, ծնւել եւ ապրել...

    Երբ հայ տղամարդը 55 տարեկան հասակում կորոնավարակից մեռնում է, եւ իր ներքեւի հարեւանները, շէնքի առաջին յարկի մարդիկ նրա ապրելու եւ չապրելու տարբերութիւնն զգում են միայն խոզի պէս շէնքի բակ շպրտւող սիգարետների քանակի զգալի պակասով, ապա մտածում ես... միգուցէ այստե՞ղ է մեր ողբերգութիւնը, միգուցէ դրա համար օրը ցերեկով մի Վիժւածք յանձնեց Քարվաճառն ու փորձում է մարսել...

  • Գերիների յաւերժ ցիկլը, «Ֆիզուլին», «Զանգելանն» ու Նիկոլի բարի կամքով կերտւող նոր Ադրբեջանը
    Գերիների յաւերժ ցիկլը, «Ֆիզուլին», «Զանգելանն» ու Նիկոլի բարի կամքով կերտւող նոր Ադրբեջանը

     

    Յուլիսի 3-ին ՀՀ վերադարձաւ գերիների՝ 15 հոգուց բաղկացած հերթական խումբը։ Փաշինեանի հայրենավաճառ իշխանութիւնը, Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի ստորացուցիչ պայմանագրի՝ գերիների վերադարձի մասին կէտի չկատարման պայմաններում, ժամային ճշգրտութեամբ յանձնեց հայոց միջնաբերդ Քարվաճառը, կեանքի ճանապարհ հանդիսացող Քաշաթաղի շրջանը, Մարտակերտի շրջանը կենսունակ պահող Ակնայի (Աղդամի) շրջանը, յայտարարութեամբ չնախատեսւած Սիւնիքի դիրքերը եւ այլ բնակավայրեր, բնական հարստութիւններ ու ռազմավարական կարեւորութեան բարձունքներ։

  • Ներմուծւող բոլշեւիզմը պայթեցնելու է այս իշխանութեանը
    Ներմուծւող բոլշեւիզմը պայթեցնելու է այս իշխանութեանը

    «…Կադրային ջարդը լինելու է: Ընդհանրապէս, պետական համակարգը պէտք է կուռ լինի եւ միանշանակ ծառայի յաղթած ուժին…». ՀՀ անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանի՝ Հանրային հեռուստաընկերութեան տաղաւարում հնչեցրած սոյն միտքը հանրային հուժկու հակահարւած ստացաւ հիմնականում «Կադրային ջարդ լինելու է», «Մենք կադրային ջարդի մանդատ ստացել ենք, կադրային ջարդ անելու ենք…» արտայայութիւնների պատճառով: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։