Հա

Քաղաքական

12/04/2021 - 13:10

«Չհասկացա՞նք, ուրեմն աւելի վատ է լինելու։ Աւելի մեծ աղէտ է պատելու մեզ...». Հրանտ Մելիք-Շահնազարեան

Հրանտ Մելիք-Շահնազարեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է. «Գիշերը երկար եմ մտածել մեր իրականութեան մասին։ Ցաւոտ եզրակացութիւնս մէկն է՝ Նիկոլը դեռ անելիք ունի մեր երկրում։ Նիկոլի դասերը դեռ բոլորը չեն հասկացել...

«alikonline.ir» - Հրանտ Մելիք-Շահնազարեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է. «Գիշերը երկար եմ մտածել մեր իրականութեան մասին։ Ցաւոտ եզրակացութիւնս մէկն է՝ Նիկոլը դեռ անելիք ունի մեր երկրում։ Նիկոլի դասերը դեռ բոլորը չեն հասկացել...

Դեռ 2018 թ. նոյեմբերին եմ վերջնականապէս համոզւել, որ հայ ժողովուրդը չի կարողանալու խուսափել պատժից։ Համոզւել ու գրել եմ դրա մասին։ Հիմա էլ նստած փորձում եմ հասկանալ՝ այդ ո՞նց եղաւ, որ նոյնիսկ պատիժը չհասկացանք։ Ուշքի չեկանք։

Չհասկացա՞նք, ուրեմն աւելի վատ է լինելու։ Աւելի մեծ աղէտ է պատելու մեզ։ Ու մեր ժողովուրդն արժանի կը լինի դրան։

Եւ քանի դեռ այս հարւածները, այս ողբերգութիւնը չի ստիպում մեզ անկեղծանալ, ներս նայել ու վերջապէս ազատւել հպարտութեան մահացու մեղքից, ուրեմն Նիկոլը իսկապէս դեռ անելիք ունի։

Այդպէս է։ Նա մեր տգիտութեամբ ու մեծամտութեամբ է սնւում»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։