Հա

Քաղաքական

13/04/2021 - 11:15

«Պուրակի» բացումն ակնյայտ հաստատում է Ադրբեջանում ինստիտուցիոնալ հայաստեացութեան եւ թշնամանքի քարոզի պետական քաղաքականութեան առկայութեան փաստը». ՀՀ ՄԻՊ

Երէկ՝ 2021 թ. ապրիլի 12-ին Բաքւում բացւել է 2020 թւականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպէս կոչւած «ցուցահանդէս-պուրակ»: Այս մասին գրում է Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպանի գրասենեակը՝ նշելով, որ Բաքւում արցախեան պատերազմին նւիրւած այսպէս կոչւած «պուրակը» պետական աջակցութեամբ հայատեացութեան ու ադրբեջանական ցեղասպան քաղաքականութեան ապացոյց է: 

«alikonline.ir» - Երէկ՝ 2021 թ. ապրիլի 12-ին Բաքւում բացւել է 2020 թւականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպէս կոչւած «ցուցահանդէս-պուրակ»: Այս մասին գրում է Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպանի գրասենեակը՝ նշելով, որ Բաքւում արցախեան պատերազմին նւիրւած այսպէս կոչւած «պուրակը» պետական աջակցութեամբ հայատեացութեան ու ադրբեջանական ցեղասպան քաղաքականութեան ապացոյց է: Գրում է Tert.am-ը:

««Պուրակում» հայկական զինւորական տեխնիկայի հետ միասին ցուցադրւած են հայկական զինւած ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), որոնք բոլորն էլ ներկայացւած են արժանապատւութիւնը ոտնահարող, նւաստացուցիչ վիճակում: Դա արւած է հնարաւորինս լայն հրապարակայնութիւն ապահովելով:

«Պուրակի» հրապարակւած տեսանիւթերից ու լուսանկարներից ակնյայտ է, որ ցուցադրութիւնն արւած է Հայաստանի ու Արցախի հայերի, Հայաստանի քաղաքացիների նկատմամբ ատելութիւնն ու թշնամանքն աւելացնելու, խրախուսելու համար: Ցուցադրութիւններն արւած են ցինիզմով՝ հրապարակայնօրէն նսեմացնելու համար պատերազմում զոհւածների յիշատակը, անյայտ կորածներին ու գերիներին, ոտնահարելու համար նրանց ընտանիքների իրաւունքներն ու արժանապատւութիւնը:

Նոյն ցինիզմով ցուցադրւած են Հայաստանի ու Արցախի զինւորների անձնական իրերը, իսկ զոհւած զինւորականների սաղաւարտների ցուցադրումն արւած է՝ ակնյայտ իմանալով, որ դա լրացուցիչ տառապանքներ է պատճառելու նրանց ընտանիքներին, հայաստանեան ու արցախեան հասարակութեանը, գեներացնելու է նոր ատելութիւն ադրբեջանական հասարակութիւնում:

Ադրբեջանական իշխանութիւնները բացւած «պուրակում» ցուցադրել են նաեւ հայ գերիներին վերաբերող տեսարաններ: Այս քայլը յատկապէս դատապարտելի է այն ֆոնին, որ Ադրբեջանում շարունակում են ապօրինաբար, մարդու իրաւունքների միջազգային պահանջների կոպիտ խախտմամբ պահւել գերիներ՝ զինծառայողներ եւ քաղաքացիական անձինք:

Ադրբեջանական իշխանութիւնների համար ակնյայտ է, որ այս զգայուն հարցը պատճառելու էր հոգեկան ցաւ ու տառապանք անյայտ կորածների ու գերիների ընտանիքների ու հայ հասարակութեանն, առհասարակ:

ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանին հասցէագրւել են այս բովանդակութեամբ բազմաթիւ բողոքներ ու ահազանգեր, ինչպէս նաեւ արձանագրւել են ահազանգող հրապարակումներ սոցիալական ցանցերում:

Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումը վեր է հանել ցուցահանդէսի վերաբերեալ ադրբեջանական սոցիալական ցանցերի գրառումներ (մենք այդ ապացոյցներն առանձին կը հրապարակենք), որոնք միայն ողջունում ու խրախուսում են Ադրբեջանի նախագահի նախաձեռնութիւնը, իսկ մեկնաբանութիւնները վկայում են ակնյայտ հայատեացութեան ու թշնամանքի մասին:

Նման «պուրակի» բացումն ակնյայտ հաստատում է Ադրբեջանում ինստիտուցիոնալ հայաստեացութեան եւ թշնամանքի քարոզի պետական քաղաքականութեան առկայութեան փաստը: Այդ քաղաքականութիւնը հետեւողականօրէն իրականացւում է տարիներ շարունակ եւ հաստատւում կոնկրետ ապացոյցներով։

Այդ քաղաքականութեան հետեւանք են այն դաժանութիւններն ու խոշտանգումները, սպանութիւնները, որոնք ադրբեջանական զինւած ուժերի ծառայողները հայկական կողմի զինւորականների ու քաղաքացիական անձանց նկատմամբ կատարել են թէ՛ 2020 թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների, թէ՛ 2016 թ. ապրիլեան պատերազմական գործողութիւնների, թէ՛ ադրբեջանական այլ զինւած յարձակումների ժամանակ:

Պետական հովանաւորչութեամբ թշնամանքն էր պատճառը, որ ադրբեջանական զինւորականները դաժանաբար խոշտանգում ու սպանում էին հայկական կողմի զինծառայողներին եւ քաղաքացիական անձանց՝ գործելով բաց դէմքերով, բացառիկ ցինիզմով՝ առանց անգամ մտածելու պատասխանատւութեան մասին եւ վստահ լինելով, որ դրա համար նրանք միայն գովասանքի են արժանանալու:

Ուստի, 2020 թւականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին նւիրւած «պուրակի» ցուցադրութիւններն ակնյայտօրէն վերահաստատում են Հայաստանի ու Արցախի ողջ բնակչութեան նկատմամբ ադրբեջանական ցեղասպան քաղաքականութիւնը:

Այս բացարձակ արատաւոր երեւոյթը եւս մէկ անգամ վկայում է, որ մենք չպէտք է թոյլ տանք, որպէսզի մեզ թմրեցնեն ադրբեջանական կեղծ խաղաղասիրութեամբ. դա պարզապէս շղարշ է, որ նախատեսւած է միջազգային հանրութեան համար:

Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպանի այս յայտարարութիւնը կուղարկւի միջազգային կառոյցներին՝ յատուկ նշումով այն մասին, որ ադրբեջանական բարձրագոյն իշխանութիւնների հէնց այս քայլերն են, որ յանգեցնում են խոշտանգումների, դաժանութիւնների եւ բացարձակ խաթարում են խաղաղութիւնն ու համերաշխութիւնը տարածաշրջանում»,- նշւում է յայտարարութեան մէջ:

Image Gallery

View the embedded image gallery online at:
https://alikonline.ir/news/political/armenia/item/67767-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProIdd782c0a77f

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։