Հա

Քաղաքական

13/04/2021 - 13:05

«Փաշինեանական խաղաղութեան լոզունգները, Արցախում ծառայող զինւորների ծնողների՝ մի կէտից ուղղորդւող ակցիաները՝ նախապատրաստող հող՝ Արցախից զօրքի դուրսբերման համար». «168 ժամ»

«168 ժամ»-ը գրում է. «Վերջին շրջանում Արցախում ծառայող զինւորների ընտանիքների հաւաքները պարբերական բնոյթ են կրում:

«alikonline.ir» - «168 ժամ»-ը գրում է. «Վերջին շրջանում Արցախում ծառայող զինւորների ընտանիքների հաւաքները պարբերական բնոյթ են կրում:

Առաջին հայեացքից այն օբիեկտիւօրէն կապւած է 2020 թւականի աշնանային պատերազմի եւ դրա խայտառակ արդիւնքների հետ, սակայն, երբ զուգահեռ հաշւի ես առնում Հայաստանից զօրակոչի դադարեցումը դէպի Արցախ, հանրութեան շրջանում պետական մակարդակով իրականացւող հակաղարաբաղեան քարոզչութիւնը, ապա այս ամէնը սպառնում է վերածւելու հակաարցախեան շարժման:

Ծնողների պահանջը՝ որքան էլ այն անկեղծ լինի, Արցախում ծառայող հայաստանցիների զօրացրումն ուղիղ սպառնալիք է ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի անվտանգութեան համար:

Միւս կողմից, սա խրախուսւում եւ տիրաժաւորւում է իշխանական տարբեր շրջանակների կողմից, ինչն արդէն ենթադրելի է դարձնում վաղուց տարբեր մակարդակներում քննարկւող այն մտահոգութիւնը, որ Հայաստանը՝ Ադրբեջանի շանտաժին ենթարկւելով կամ այդ հարցի շուրջ գաղտնի պայմանաւորւածութիւն ունենալով, աստիճանաբար դուրս է բերում զօրքերն Արցախից:

Իշխանութիւնը ստեղծւած պայմաններում խորամանկութեան է դիմում՝ այն, ինչ պէտք է անի կամ պայմանաւորւել է, փորձում է անել հայաստանցի-ղարաբաղցի վտանգաւոր երեւոյթի ուռճացման եւ զինւորների ծնողների տարբեր բնոյթի ակցիաների միջոցով: Շատերն են նկատել, որ բողոքի ակցիաներ կազմակերպող տարբեր խմբերի առանձին ներկայացուցիչների եւ իշխանութիւնների, Նիկոլ Փաշինեանի թիմակիցների միջեւ որոշակի կապ կայ: Ծնողներից շատերը իրենց պահանջը ներկայացնելիս  կարող են չնկատել, որ այդ հաւաքները մեծ մասամբ ուղղորդւում են մի կէտից:

Ու այստեղ առանձնապէս կարեւոր էլ չէ, թէ արդեօ՞ք ծնողները գիտակցում են, որ իշխանութիւնն իրենց բողոքի հաւաքներին արհեստական ուժ է սփռում ապահովելով՝ հող է նախապատրաստում հայկական զինուժի Արցախից դուրսբերման եւ արցախցիների պաշտպանութիւնն ապահովող միակ կառոյցի վերջնական ոչնչացման համար:

Իշխանութիւնը խաղաղութեան լոզունգների տակ քանդում է բանակն ու բոլոր այն կառոյցները, որոնք ապահովում են հայ ժողովրդի անվտանգութիւնը»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։