Հա

Քաղաքական

14/04/2021 - 09:55

«Արամ Ա-ի նման արձագանքն աւելացրեց կասկածներս, որ հայ ժողովրդի դէմ իրականացւող դաւադրութիւնը «չնկատելու» յանձնառութիւն կայ». Միքայէլ Մինասեան

Արամ Ա-ի նման արձագանքն աւելացրեց կասկածներս, որ հայ ժողովրդի դէմ իրականացւող դաւադրութիւնը «չնկատելու» յանձնառութիւն կայ: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանը:

«alikonline.ir» - Արամ Ա-ի նման արձագանքն աւելացրեց կասկածներս, որ հայ ժողովրդի դէմ իրականացւող դաւադրութիւնը «չնկատելու» յանձնառութիւն կայ: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանը:

«Ես կոնկրետ էի։ Խիստ հասցէական։ Աներկբայ փաստարկներով, պարզ տրամաբանութեամբ եւ եզրահանգումներով։

Ես ասել էի, որ այս իշխանութիւնը, որին համարում էք «սիրելի եւ յարգելի», դաւաճան է ու մարդասպան եւ գործում է հայ ժողովրդի շահերի դէմ։ Ապացո՞յց՝ ինչքան ուզէք. Արցախից ու Սիւնիքից մինչեւ Ծիծեռնակաբերդ։

Մինչդեռ ես ստացայ պատասխան կենացի տեսքով։ Նման արձագանքն աւելացրեց կասկածներս, որ հայ ժողովրդի դէմ իրականացւող դաւադրութիւնը «չնկատելու» յանձնառութիւն կայ: Աստւած տայ, սխալւեմ։ Բայց իրականութեան հետ յամառօրէն չառերեսւելը հէնց դա է յուշում։

Սփիւռքի ձայնը պիտի յստակ լինի։ Եթէ այն կիսաձայն է, մեղմ շշուկով կամ խոնարհ հնազանդութեամբ, ապա այն դառնում է անիմաստ: Այդպիսի ձայներ այստեղ էլ կան։ Ինչքան ուզէք։

Յ.Գ. Աւանդաբար Սփիւռքը միշտ իրեն իրաւունք է վերապահել դասեր տալ Հայաստանին, ուղղորդել, խրատել։ Այդ իրաւունքն, ի դէպ, Հայաստանն էլ ունի։ Եղէ՛ք պահանջատէր՝ անկախ ամէն ինչից եւ մինչեւ վերջ»,- գրել է Մինասեանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։