Հա

Քաղաքական

14/04/2021 - 12:00

«Հայաստանի՝ «մեռած, բայց չթաղւած» դիւանագիտութեան համար բացւում է նոր ֆրոնտ՝ աշխատելու համար, որտեղ անհամեմատ աւելի վատ ստարտային պայմաններ են, քան ունէինք». Ս. Սարգսեանը՝ ԵԱՀԿ ՄԽ յայտարարութեան մասին

Ծանօթացայ Մինսկի խմբի համանախագահների նոր յայտարարութեանը: Դետալներին կանդրադառնամ յետոյ, քանի որ տողատակերն ու մեսիջները աներեւակայելի շատ են: Այս մասին ֆէյսբուքեան էջում գրել է միջազգայնագէտ Սուրէն Սարգսեանը:

«alikonline.ir» - Ծանօթացայ Մինսկի խմբի համանախագահների նոր յայտարարութեանը: Դետալներին կանդրադառնամ յետոյ, քանի որ տողատակերն ու մեսիջները աներեւակայելի շատ են: Այս մասին ֆէյսբուքեան էջում գրել է միջազգայնագէտ Սուրէն Սարգսեանը:

«1. Հիմա մի բան է ակնյայտ: Բացւում է նոր էջ, ընդ որում, հին ձեւաչափով, եւ ես շարունակում եմ պնդել, որ այս ձեւաչափն ամենից ընդունելին է Հայաստանի եւ Արցախի համար: Այս ձեւաչափի ցանկացած փոփոխութիւն բերելու է Թուրքիայի ուղղակի ներխուժման՝ որպէս կողմ: Ակնյայտ է, համանախագահներն էլ դա չեն ուզում:

2. Հայաստանի «մեռած, բայց չթաղւած» դիւանագիտության համար բացւում է նոր էջ՝ նոր ֆրոնտ, աշխատելու համար:

3. Ֆիքսում ենք անհամեմատ աւելի վատ ստարտային պայմաններ, քան ունէինք:

4. Ֆիքսում ենք ազգերի ինքնորոշման իրաւունքի վերաբերեալ ուղիղ մէջբերման բացակայութիւնը:

5. Ֆիքսում ենք, որ այս բանակցութիւնները այս իշխանութիւնները նոյնպէս տապալելու են (ինչպէս եւ ամէն ինչ վերջին 3 տարիներին) եւ մտածում ենք մեր ապագայ անելիքների մասին:

6. Եւ ամենակարեւորը՝ «համանախագահները ընդգծում են, որ յատուկ ուշադրութիւն է անհրաժեշտ դարձնել վերջնական համապարփակ եւ կայուն կարգաւորման համար` կողմերի կողմից քաջ յայտնի սկզբունքների եւ տարրերի հիման վրայ», այսինքն Ալիեւի պնդումները, որ ԼՂ խնդիրն արդէն լուծւել է, համանախագահների կողմից հերքւում է»,- գրել է նա:

Յիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ-ն յայտարարութիւն էր տարածել, որում մասնաւորապէս ասւում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԼՂ հակամարտութեան կողմերին կոչ են արել իրենց հովանու ներքոյ, որքան հնարաւոր է շուտ, վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխօսութիւնը»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։