Print this page
14/04/2021 - 17:00

«Բարոյազուրկ ստախօսներ»․ Օնիկ Գասպարեանը պատասխանել է Փաշինեանին

Այլ բան այս բարոյազուրկ ստախօսներից, ըստ էութեան, չէր կարելի սպասել։ Ես կրկին հաստատում եմ նոյեմբերի 17-ին իմ կողմից կատարւած յայտարարութիւնը։ ՀՀ վարչապետը եւ ԱԽ քարտուղարն անամօթաբար խեղաթիւրում են իրականութիւնը, եւ օգտագործելով իշխանական լծակները, հանրութեանը մոլորութեան մէջ են մտցնում։

«alikonline.ir» - Զինւած ուժերի գլխաւոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարեանի` նոյեմբերի 17-ի յայտարարութիւնը, թէ անհրաժեշտ է 2-3 օրւայ ընթացքում պատերազմը կանգնեցնել, իրականութեան հետ որեւէ աղերս չունի․ այսօր Ազգային ժողովի ամբիոնից յայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը։

Ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի յայտարարութեան, ArmLur.am-ի հետ զրոյցում, ԶՈՒ գլխաւոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարեանն ասաց. 

«Այլ բան այս բարոյազուրկ ստախօսներից, ըստ էութեան, չէր կարելի սպասել։ Ես կրկին հաստատում եմ նոյեմբերի 17-ին իմ կողմից կատարւած յայտարարութիւնը։ ՀՀ վարչապետը եւ ԱԽ քարտուղարն անամօթաբար խեղաթիւրում են իրականութիւնը, եւ օգտագործելով իշխանական լծակները, հանրութեանը մոլորութեան մէջ են մտցնում։ ԱԽ նիստերի արձանագրութիւնները կարող են կեղծւել եւ ներկայացւել իրենց համար ցանկալի տարբերակով։ Ճշմարտութիւնն օբիեկտիւօրէն կարող է բացայայտւել միայն գործող վարչապետի հրաժարականի եւ իշխանափոխութեան դէպքում։ Միայն այդ ժամանակ հնարաւոր կը լինի պարզել ողջ իրականութիւնը»։

Յարակից լուրեր