Հա

Քաղաքական

15/04/2021 - 08:30

Կապիտուլիանտը յամառօրէն շարունակում է իր կեղտոտ մանիպուլեացիաները, նրան պատասխանելն անիմաստ է, քանզի նրա ցինիկ ստերը բացայայտող բազմաթիւ փաստեր կան․ Սերժ Սարգսեանի գրասենեակի յայտարարութիւնը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանի գրասենեակը յայտարարութիւն է տարածել՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինեանի՝ երէկ ԱԺ ամբիոնից արած յայտարարութիւնները։

«alikonline.ir» - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանի գրասենեակը յայտարարութիւն է տարածել՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինեանի՝ երէկ ԱԺ ամբիոնից արած յայտարարութիւնները։

Սերժ Սարգսեանի գրասենեակի արձագանքը ներկայացնում ենք ստորեւ․

«Ազգային Ժողովում կապիտուլիանտի այսօր հնչեցրած ստերի առիթով խնդրում ենք զանգւածային լրատւամիջոցներին այլեւս չդիմել եւ հարցումներ չուղարկել ՀՀ երրորդ նախագահի գրասենեակ՝ այդ զառանցանքներին մեր արձագանքը ստանալու ակնկալիքով:

Երկար ժամանակ մենք մանրամասն եւ փաստարկւած պատասխանում էինք նրա հերիւրանքներին, ի ցոյց դնում նրա կեղծիքները, իրականութեան նենգափոխումը եւ տգիտութիւնը, սակայն կապիտուլիանտը յամառօրէն շարունակում է իր կեղտոտ մանիպուլեացիաները:

Ակնյայտ է, որ նրան նոյն թեմաներով, նոյն հարցերի շրջանակում պատասխանելն անիմաստ է, քանզի նրա ցինիկ ստերն ու կեղծիքները բացայայտող բազմաթիւ փաստեր, այդ թւում՝ դիւանագիտական, ռազմական, քաղաքական ոլորտներում, վաղուց հանրութեան սեփականութիւնն են եւ հեշտութեամբ հասանելի են համացանցում»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։