Հա

Քաղաքական

15/04/2021 - 09:30

«Փաշինեանը ԱԺ էր եկել ոչ սթափ վիճակում». «Հրապարակ»

Նիկոլ Փաշինեանը երէկ խորհրդարան էր եկել ոչ այնքան սթափ վիճակում, այդ մասին մասնաւոր զրոյցներում չէին հերքում անգամ նրա թիմակիցները։ 

«alikonline.ir» - «Նիկոլ Փաշինեանը երէկ խորհրդարան էր եկել ոչ այնքան սթափ վիճակում, այդ մասին մասնաւոր զրոյցներում չէին հերքում անգամ նրա թիմակիցները։ Դա ակնյայտ էր ոչ միայն անադեկվատ, իրար հակասող յայտարարութիւններից ու պահւածքից։ Նա ոչ միայն նախկիններին էր թիրախաւորել, այլեւ ինքն իրեն էլ էր հակասում։

Օրինակ, ասում էր, թէ սուտ է՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարեանը պատերազմի 4-րդ օրը չի ասել, թէ 2-3 օրւայ ընթացքում պէտք է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար։ Մինչդեռ 2020 թւականի դեկտեմբերի 16-ին «Ազատութիւն» ռադիոկայանին տւած հարցազրոյցում, պատասխանելով հարցին, Փաշինեանը չէր ժխտել, որ այն ժամանակ դեռ ԳՇ պետ Օնիկ Գասպարեանը նման բան է ասել»,- գրում է թերթը։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։