Հա

Քաղաքական

15/04/2021 - 09:45

«Հայուհու արգանդը երբեք չի չորացել, չի չորանալու, միշտ ծնելու է հերոսներ». Վիտալի Բալասանեան

Մենք զինւորագրւել ենք մեր երկրին՝ մեր մեծ Արմենիային՝ դա Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիններն են, վստահ եմ, որ մենք կարճ ժամանակում թէ՛ քաղաքական, թէ՛ ռազմական, թէ՛ սոցիալ-տնտեսական յաղթահարելու ենք բոլոր դժւարութիւնները՝ ըստ Yerkir.am-ի ասաց Արցախի Հանրապետութեան անվտանգութեան խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանեանը ՀՅԴ «Կամաւորական շարժում» հասարակական կազմակերպութեան նահատակ կամաւորների պարգեւատրման արարողութեանը։

«alikonline.ir» - Մենք զինւորագրւել ենք մեր երկրին՝ մեր մեծ Արմենիային՝ դա Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիններն են, վստահ եմ, որ մենք կարճ ժամանակում թէ՛ քաղաքական, թէ՛ ռազմական, թէ՛ սոցիալ-տնտեսական յաղթահարելու ենք բոլոր դժւարութիւնները՝ ըստ Yerkir.am-ի ասաց Արցախի Հանրապետութեան անվտանգութեան խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանեանը ՀՅԴ «Կամաւորական շարժում» հասարակական կազմակերպութեան նահատակ կամաւորների պարգեւատրման արարողութեանը։

«Կրկնակի խոնարհումս մեր նահատակւած ընկերների հարազատներին, միշտ ձեր կողքին ենք. ես վստահ եմ, որ հայուհու արգանդը երբեք չի չորացել, չի չորանալու, միշտ ծնելու է հերոսներ, համոզւած եղէք՝ մենք զինւորագրւել ենք եւ յաղթելու ենք, դուրս ենք գալու այս ծանր վիճակից»,- ասաց Վիտալի Բալասանեանը։

Նա նկատեց, որ երեխաների աչքերում հրամայական կայ. «Երեխաներ, համոզւած եղէք, յաղթանակած երկիր ենք յանձնելու ձեզ»։

Նշենք, որ Յ. Պարոնեանի անւան թատրոնում տեղի ունեցաւ ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ-ի Գումարտակի նահատակների պարգեւատրման արարողութիւնը: Արցախի համար մղւած մարտերում հերոսաբար զոհւած գումարտակի 28 նահատակներից հինգը հետմահու պարգեւատրւեցին Արցախի Հանրապետութեան «Մարտական խաչ» շքանշանով, միւսները «Արիութեան համար» մեդալով: Պարգեւները յանձնեց Արցախի Հանրապետութեան անվտանգութեան խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանեանը: Ցուցադրւեց նաեւ գումարտակի մարտական ուղուն նւիրւած «Կամաւորները» փաստագրական ֆիլմը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։