Հա

Քաղաքական

15/04/2021 - 10:20

«Փաշինեանի հերթական նեարդային, ջղաձիգ պահւածքը. ո՞րն էր պատճառը». «Փաստ»

«Փաստ»-ը գրում է. «Երէկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինեանը նորից իր տարերքի մէջ էր՝ բղաւոցներ, գոռգոռոցներ, միտինգային ոճ ու բառապաշար եւ, իհարկէ, մշտական թեզեր, այդ թւում՝ իրենից բացի մեղաւոր են բոլորը, յատկապէս բանակն ու «նախկինները»:

«alikonline.ir» - «Փաստ»-ը գրում է. «Երէկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինեանը նորից իր տարերքի մէջ էր՝ բղաւոցներ, գոռգոռոցներ, միտինգային ոճ ու բառապաշար եւ, իհարկէ, մշտական թեզեր, այդ թւում՝ իրենից բացի մեղաւոր են բոլորը, յատկապէս բանակն ու «նախկինները»: Այս ամենին գումարած՝ Արցախը յանձնածների, 5000-ից աւելի զոհ տւածների՝ յոտընկայս բուռն ու երկարատեւ ծափահարութիւնները, որոնք շատերը գնահատեցին որպէս ցինիզմի գագաթնակէտ: Միայն ովացիաներն էին պակասում, որ պատկերն ամբողջական դառնար: Ի դէպ, ակնյայտ էր, որ Փաշինեանը սարսափելի լարւած ու նեարդային էր: Եւ ոչ միայն նա, նաեւ «քայլող» պատգամաւորները: Վկան՝ նրանցից մի քանիսի ջղաձիգ ու հիստերիկ պահւածքը լրագրողների հետ շփւելիս:

«Փաստ» թերթի տեղեկութիւններով, դրա գլխաւոր պատճառն այն է, որ նա մարզերից ստացւել են հանրութեան տրամադրւածութեան ուսումնասիրութիւնների արդիւնքները (ինչի մասին գրել էինք օրերս), որոնք քիչ է ասել, թէ անմխիթարական են իշխանութիւնների համար: Դրանից զատ, Փաշինեանին նոր յուսահատութիւն են պատճառել նախօրէին յատուկ ծառայութիւնների կողմից տրամադրւած վարկանիշային նոր տւեալները: Ըստ այդմ, Նիկոլ Փաշինեանի դրական վարկանիշը ներկայումս մօտ 17 տոկոս է, իսկ հակառէյտինգը («որեւէ պարագայում չեմ քւէարկի»)՝ 46 տոկոս: Սրանից զատ, նրան շատ աւելի նյարդայնացրել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի վարկանիշային ցուցանիշները. դրականը՝ 31 տոկոս, հակառէյտինգը՝ 6 տոկոս:

Յաւելենք, որ, ըստ իշխանական կուլիսներում պտտւող խօսակցութիւնների, Փաշինեանը շարունակում է ակտիւօրէն «դուխ» տալ իր թիմակիցներին: Բոլոր նրանց, ովքեր դէմ են ընտրութիւններին՝ վստահ, որ յաղթելու շանս չկայ, Փաշինեանը յոյս է տալիս, թէ անպայման յաղթելու են, բայց եթէ չյաղթեն էլ, գոնէ ցոյց կը տան, որ հեռացան դեմոկրատական եղանակով, ոչ թէ ճնշման տակ: Եւ յետոյ, խորհրդարանում խմբակցութիւն կունենան, որն իրենց համար ապահովութեան երաշխիք կը լինի»: 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։