Հա

Քաղաքական

17/04/2021 - 08:20

«Մենք արբանեակի անհրաժեշտութիւն չունենք» կամ Փաշինեանի սուտը՝ փաստերով. Նայիրի Յոխիկեանի նոր բացայայտումը

Ապրիլի 14-ին ՀՀ ԱԺ-ում Նիկոլ Փաշինեանը յայտարարեց․ «2017 թւականին Ադրբեջանն ունէր երեք արբանեակ, որոնցից մէկը՝ հետախուզական, որը գնել էր։ Այո՛, Ադրբեջանը հետախուզական արբանեակ էր գնում, իսկ Հայաստանի իշխանութիւնները գնում էին հողամասեր յունական կղզիներում, եւրոպաներում, այնտեղ, որտեղ հնարաւոր էր»։

«alikonline.ir» - Լրագրող, հաղորդավար Նայիրի Յոխիկեանը ֆէյսբուքի իր էջում գրում է. 

«Արբանեակի մասին Նիկոլ Փաշինեանի սուտը՝ փաստերով․

Ապրիլի 14-ին ՀՀ ԱԺ-ում Նիկոլ Փաշինեանը յայտարարեց․ «2017 թւականին Ադրբեջանն ունէր երեք արբանեակ, որոնցից մէկը՝ հետախուզական, որը գնել էր։ Այո՛, Ադրբեջանը հետախուզական արբանեակ էր գնում, իսկ Հայաստանի իշխանութիւնները գնում էին հողամասեր յունական կղզիներում, եւրոպաներում, այնտեղ, որտեղ հնարաւոր էր»։

Իրականում Հայաստանը արբանեակի ծրագիրը սկսել է 2012 թւականից, եւ այդ առումով հսկայական աշխատանք է կատարւել կանադական, ռուսական եւ չինական ընկերութիւնների հետ։ Կան փաստեր, լուսանկարներ եւ հրապարակումներ․ ընդամենը պէտք է ունենալ ցանկութիւն եւ կարդալու կարողութիւն։ Դրանց ես լրացույցիչ կանդրադառնամ։

ԱԺ-ում պատգամաւոր Անի Սամսոնեանի հարցին, թէ ինչու է վարչապետի պաշտօնում Նիկոլ Փաշինեանը անլուրջ համարել սեփական արբանեակ ունենալու ծրագիրը, Փաշինեանն ապրիլի 14-ին ամբիոնից ասաց, թէ այդպիսի բան չի եղել։

Ես՝ Նայիրի Յոխիկեանս, յայտարարում եմ, որ 2019թ․ մայիսի 11-ին Գաւառ քաղաքի Լեւոն Քալանթարի անւան պետական դրամատիկական թատրոնի շէնքի երկրորդ յարկում զրուցելիս Նիկոլ Փաշինեանը անձամբ ինձ է ասել, որ մենք արբանեակի անհրաժեշտութիւն չունենք։ Իմ պնդմանը, որ Ադրբեջանն ունի 2 արբանեակ, որոնք կիրառում է նաեւ ռազմական նպատակներով, եւ մենք օր առաջ պէտք է ունենանք մեր արբանեակը, Փաշինեանն ասաց բառացիօրէն հետեւեալը՝ ադրբեջանական արբանեակները խաղալիք են։

Վարչապետ Փաշինեանի այսպիսի դիրքորոշման պատճառով է, որ մենք ունեցանք հազարաւոր զոհեր, քանի որ եթէ ունենայինք արբանեակ, ապա կը կարողանայինք տեղորոշել թուրքական «Բայրաքթար» աթս-ների շարժը եւ մեր ՀՕՊ-ին տալ կոօրդինատներ, որոնք էլ պարզապէս կը ոչնչացնէին թշնամու թիրախները։

Սա Նիկոլ Փաշինեանի յանցաւոր անգործութեան փաստերից մէկն է։ Հայ զոհւած զինւորների հարազատները պէտք է իմանան, թէ ով է մեր մարդկային կորուստների թիւ մէկ մեղաւորը եւ ինչի համար։

Քիչ ուշ կանդրադառնամ նաեւ Յակոբ Արշակեանի յայտարարութեանը՝ կրկին փաստերով»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։