Հա

Քաղաքական

17/04/2021 - 11:25

«Ահաբեկիչների ձեռագիր է՝ իրենց պահանջները չկատարելու պատճառով գերի են սպանում, իսկ ի՞նչ է պահանջում Ալիեւը եւ ի՞նչ է անում Նիկոլը, որ գերիներին չսպանեն»․ Հ․ Մելիք-Շահնազարեան՝ հայ գերու սպանութեան մասին

Քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով մամուլում երէկ տարածւած տեղեկութեան մասին, ըստ որի Ադրբեջանում պահւող հայ գերիներից մէկին՝ Էրիկ Մխիթարեանին, սպանել են։ Նրա դին յայտնաբերւել է որոնողական աշխատանքների ընթացքում եւ հաստատվել ԴՆԹ փորձաքննութեամբ։

«alikonline.ir» - Քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով մամուլում երէկ տարածւած տեղեկութեան մասին, ըստ որի Ադրբեջանում պահւող հայ գերիներից մէկին՝ Էրիկ Մխիթարեանին, սպանել են։ Նրա դին յայտնաբերւել է որոնողական աշխատանքների ընթացքում եւ հաստատվել ԴՆԹ փորձաքննութեամբ։

Հրանտ Մելիք-Շահնազարեանի գրառումը ներկայացնում ենք ստորեւ․

Էրիկ Մխիթարեանի պատմութիւնն ահաւոր է։ Բոլորս կարծում էինք, որ գերի է, կադրերը տեսել ենք, բայց այսօր պարզւեց, որ նրա աճիւնը յայտնաբերւել է որոնողական աշխատանքների ժամանակ։ Ես լիայոյս եմ, որ ոչ բոլոր գերիներն են նոյն ճակատագրին արժանացել։ Աւելին, վստահ եմ, որ իրենց կեղտոտ առեւտրի համար ադրբեջանցիները շատերին ողջ են պահել։ Բայց Էրիկ Մխիթարեանի դէպքը ցոյց է տալիս, որ Ալիեւի վարչակազմը սկսել է շտապել։ Այսպիսի սպանութիւնով նրանք փորձում են ստիպել Հայաստանի իշխանութիւններին, ինչու՞ ոչ՝ նաեւ միջնորդներին, արագ գործել։

Ահաբեկիչներին յատուկ սովորական ձեռագիր, երբ իրենց պահանջները չկատարելու պատճառով որոշ ժամանակային ինտերւալում մէկ կամ մի քանի գերի են սպանում։

Այս իրավիճակում երկու կարեւոր հարց կայ օրակարգում. ա) ի՞նչ է պահանջում Ալիեւը գերիների դիմաց եւ բ) ի՞նչ է անում Նիկոլը, որ մեր գերիներին չսպանեն։

Առաջին հարցի հետ կապւած որոշ տեղեկութիւններ եւ ենթադրութիւններ արդէն իսկ կան։ Ես ինքս եմ բազմիցս խօսել այն մասին, որ, օրինակ, Արցախում ադրբեջանցիները փորձում են Կարմիր Շուկան վերցնել իրենց վերահսկողութեան տակ։ Այս երկու օրերին սբ. Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասեանը շատ աւելի կարեւոր տեղեկութիւն տւեց՝ Ադրբեջանը փորձում է մեզ խաղաղութեան պայմանագիր պարտադրել։ Այսինքն իրաւական տեսք ու հիմքեր ստեղծի նոյեմբերի 10-ի խայտառակ կապիտուլացիոն ակտին։ Ադրբեջանի ԵԱՏՄ հնարաւոր անդամակցութեան մասին էլ տեղեկութիւներ կան։ Մէկ խօսքով, թշնամու պահանջներն ու ձգտումներն ընդհանուր առմամբ յայտնի են։

Իսկ ի՞նչ է անում ՀՀ կառավարութիւնը եւ անձամբ Նիկոլ Փաշինեանը, որպէսզի փրկի մեր գերիներին։ Իհարկէ, ոչ ի հաշիւ հայկական երկու պետութիւնների եւ ողջ ժողովրդի անվտանգութեան։ Ուրեմն ասեմ, իմացէք՝ ոչինչ։ Ոչինչ էլ չի անում։ Միայն խաբում է գերիների հարազատներին ու ողջ հայութեանը։ Կարծում եմ՝ հիմա հասկացաք, թէ ինչու մինչ օրս դաւաճանների իշխանութիւնը չի հրապարակում զոհւածների, անյայտ կորածների ու գերիների թիւը։ Նրանք միանգամայն այլ հարցերով են զբաղւած՝ իշխանակռիւ ու թուրքի շահի սպասարկում։ Ի վնաս Արցախի, ի վնաս Հայաստանի ու ի վնաս մեր դաշնակից երկրների՝ առաջին հերթին, իհարկէ, Ռուսաստանի։

P.S. Ուսապարկերի ֆրակցիային խորհուրդ։ Միւս անգամ էտ դաւաճանը որ նորից գայ խորհրդարան, կարող էք մի անգամ էլ Էրիկ Մխիթարեանի ու նրա ճակատագիրը կիսած տղերքի դէպքով ոտնկայս ծափահարէք դրան։ Իրար լաւ սազում էք։ Տականքներ»։ 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։