Հա

Քաղաքական

17/04/2021 - 11:30

«Հայ ժողովուրդն արդէն ոչ թէ ընտրութեան, այլ խոր ճամփաբաժանի առաջ է՝ կա՛մ Նիկոլ, կա՛մ ապագայ ունենալու շանս․ այլընտրանք չկայ». «Փաստ»

«Եթէ պետութեան վախճանի թեմայով ողբերգական ֆիլմ նկարահանւէր, ապա, վստահաբար, Հայաստանի ԱԺ իշխանական մեծամասնութեան ծափերի դրւագը բոլոր նոմինացիաներում կը յաղթէր՝ բառի վատ, խայտառակ ու ամօթալի իմաստով։

«alikonline.ir» - «Եթէ պետութեան վախճանի թեմայով ողբերգական ֆիլմ նկարահանւէր, ապա, վստահաբար, Հայաստանի ԱԺ իշխանական մեծամասնութեան ծափերի դրւագը բոլոր նոմինացիաներում կը յաղթէր՝ բառի վատ, խայտառակ ու ամօթալի իմաստով։

Այս իշխանութիւնն իր յետեւից համատարած թողնելու է փլատակներ՝ տնտեսութիւնում, բանակում, ամենուր, սակայն քաղաքական պատասխանատւութեան եւ առհասարակ բարոյական բաղադրիչի աւերածութիւնը տիեզերական մասշտաբի է։ Եւ սա է այսօր գլխաւոր հարցը՝ ինչի՞ համար էք ծափ տալիս՝ պետութեան վախճանի՞։

Պատգամաւորի մանդատը, նախարարի աթոռը եւ, թերեւս, ամենակարեւորը՝ պարգեւավճարը, դարձել են այս մարդկանց խմբակի համար պետութեան վախճանի համար ծափ տալու փոխհատուցումը։

Բայց, միեւնուն է, յետոյ գրոշի արժէք չի ունենալու «բա ի՞նչ անէինք, մենք դրա ձեռքը գերիներ էինք» բովանդակութեամբ արդարացումները, քանի որ այդ կոլեկտիւ դըմփդըմփ-հու-ի մէջ խլացան Եռաբլուրի լուռ ձայները, ազգի բաց, արնահոսող վէրքի մրմուռը, ի վերջոյ՝ հայրենիքի շունչը։ Ինչեւէ, առաջ անցնենք։

Յաճախ ենք տեսել, թէ ինչպէս են հարեւան երկու կին սուրճի բաժակի շուրջ ժամերով բամբասում։ Պատմում, թէ «պօղոսը» ինչ ասեց, ինքը ինչ պատասխանեց, յետոյ «պօղոսը» ինչ հակադարձեց, ինքը ոնց «պօղոսի պորտը տեղը դրեց»։ Համաձայն եմ՝ կողքից տհաճ տեսարան է։ Բայց երբ բամբասկոտ կնոջ կերպարի մէջ է մտնում երկրի ղեկավարը եւ նրա թիմը, դա պարզապէս խայտառակութիւն է, աղէտ։ Քանի կար, յոխորտում էր, թէ «չկասկածէք գերագոյն գլխաւոր հրամանատարի ունակութիւններիս վրայ», յետոյ թէ՝ «բա վարչապետը մա՞րտ է ղեկավարում, ես ի՞նչ կապ ունեմ»: Էլ չենք խօսում տարբեր մակարդակի զրոյցների, քննարկումների, նոյնիսկ փակ նիստերի մանրամասների հրապարակման մոլուցքի մասին:

Հրէշաւոր օպերացիա է կազմակերպում, որին զոհ է գնում 7-8 հարիւր զինծառայող, յետոյ ասում է, թէ «ես մոդերատոր էի, գեներալներն են իրականացրել։ Ես ի՞նչ կապ ունեմ»։

Նիկո՛լ, ինչպէս դու ես յաճախ ասում, «է, հա, ձե՞ռ ես առնում», բա դու, բացի աղէտ ու արիւն բերելուց, ուրիշ բանի ընդունա՞կ ես։ Անմեղ երեխայի պէս անընդհատ հարց ես տալիս, թէ «ի՞նչն այնպէս չեմ արել, ի՞նչն եմ սխալ արել»։ Ամէն ինչը... Իսկ ի՞նչն ես ճիշտ արել։ Գէթ մէկ օրինակ բեր։ Չկայ այդպիսին, պարզապէս չկայ։ Ու այս ֆոնին է, որ վերադարձել ես մինչպատերազմական հոգեվիճակին ու հռետորաբանութեանդ։ Խօսում ես ապագայից։ Ի՞նչ ապագայ։ Ինչքան շատ ես ապագայից խօսում, այնքան այդ ապագայի տեսլականը խամրում է։ Հայ ազգը քո «զրոյական կէտի» անդառնալի ողբերգական հետեւանքներն արդէն ճաշակեց, բաւ է։

Այո, Հայաստանն ու Արցախը ապագայ ունեն, վերածնունդ կապրեն, բայց մի փոքրիկ դետալ կայ, որ հաշւի չես առել, Նիկո՛լ, այդ ապագայում դու եւ քո թիմը ապագայ չունէք։

Եւ ի վերջոյ փոխիր «փչացած պլաստինկադ»։ «Նախկինների, թալանի, կոպեկ առ կոպեկի» մասին արդէն ուղեղ սղոցող, անբովանդակ ու էժան զրոյցներդ էլ ոչ մէկի չեն հետաքրքրում, քանի որ մեր կորուստներն ու ապագայի անորոշութիւններն այդ էժանագին բամբասանքներով չես փոխհատուցի։

Այսպիսով, տիկնայք եւ պարոնայք հայրենակիցներ, հայկական երկու պետութիւնները, հայ ժողովուրդն ապրում են մեր պատմութեան ամենաողբերգական եւ ամենաամօթալի էջերից մէկը, բայց այդ ընթացքն ուղեկցւում է այս ամենի պատասխանատուների եւ մեղաւորների բուռն ծափահարութիւնների ներքոյ։ Սա հակաբնական, հակաքաղաքագիտական, հակամարդկային եւ, ի վերջոյ, հակապետական ընթացք է, որը պէտք է հայ հասարակութիւնը կանգնեցնի։ Մենք արդէն ոչ թէ ընտրութեան, այլ խոր ճամփաբաժանի առաջ ենք՝ կա՛մ Նիկոլ, կա՛մ ապագայ ունենալու շանս։ Ուրիշ այլընտրանք չկայ»,- գրում է թերթը:

Յարակից լուրեր

  • Ալիեւը գաղտնազերծում է գործակալներին
    Ալիեւը գաղտնազերծում է գործակալներին

    «Մեզ յաջողւեց պահպանել Արարատեան դաշտը, Երեւանը եւ մէկ արօտավայր Տաւուշում, կեցցէ Նիկոլ Փաշինեանը»,- ինչ-որ ժամանակ յետոյ այսպիսի բովանդակութեամբ հայտարարութիւններ կարող են հնչել, եթէ Նիկոլ Փաշինեանը շարունակի պահպանել իշխանութիւնը Հայաստանում։ Սիւնիքում ու Գեղարքունիքում տեղի ունեցող իրադարձութիւններն առանց պատերազմի Հայաստանն էքսպանսիայի ենթարկելու ցցուն օրինակներ են, իսկ ադրբեջանաթուրքական էքսպանսիան, ինչպէս յայտնի է, սահմաններ չունի։

  • «Սրանց իշխանութեան իւրաքանչիւր օրը նոր պարտութիւն է, սա չյայտարարւած պատերազմ է». Լիլիթ Գալստեան
    «Սրանց իշխանութեան իւրաքանչիւր օրը նոր պարտութիւն է, սա չյայտարարւած պատերազմ է». Լիլիթ Գալստեան

    Մենք մեր քաղաքական գնահատականները տւել ենք այս ստահակների, ազգադաւ, ազգակործանների իշխանութեանը։ Այդ գնահատականը ոչ թէ տւել ենք պատերազմեան օրերին եւ յետպատերազմեան օրերին, այլեւ յստակ ուղերձներ է գնացել հասարակութեանը, որ սրանց իշխանութեան իւրաքանչիւր օրը նոր պարտութիւն է։

  • «Իրանը Սիւնիքում տեղի ունեցող գործընթացներում կը ներգրաււի այնքան, որքան կը պահանջի Հայաստանը»․ Իրանի Մեջլիսի հայազգի պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեան
    «Իրանը Սիւնիքում տեղի ունեցող գործընթացներում կը ներգրաււի այնքան, որքան կը պահանջի Հայաստանը»․ Իրանի Մեջլիսի հայազգի պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեան

    Իրանի Մեջլիսի հայազգի պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանի խօսքով՝ չնայած ինքն անձամբ քննարկումներ չի ունեցել խորհրդարանի ազգային անվտանգութեան եւ արտաքին քաղաքականութեան յանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրիի հետ Սիւնիքում տեղի ունեցողի, Իրանի հետ ՀՀ սահմանին հնարաւոր զարգացումների վերաբերեալ, սակայն կարդացել է նրա անհանգստութիւնը տեղի ունեցողի վերաբերեալ։

  • Արժանապատիւ հայի պարտքը
    Արժանապատիւ հայի պարտքը

    Հայաստանում իշխանութիւնների փոփոխութեան հարցը մտել է վճռորոշ փուլ:

    Ձախողումների, ստորաքարշութեան, ստի խորհրդանիշ դարձած վարչախումբը Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ ապրում է իր վերջին օրերը: Հոգեվարքի այս պահին անգամ յոխորտանքն ու պոռոտախօսութիւնը չի դադարել եւ կարծես օրէցօր թափ է ստանում, որն աւելի շատ նման է տենդի մէջ հնչող զառանցանքի: 

  • Փրկութեան լաստը
    Փրկութեան լաստը

    Դժուար է խօսիլ, զրուցել, տրամաբանել, թեր ու դէմ կարծիք յայտնել եւ ամենէն աւելի կարեւորը՝ կիրքերը հանդարտ պահել, երբ կ’արծարծուի Հայաստանի մէջ յառաջիկայ Յունիս 20-ին նախատեսուած՝ ազգային ժողովի արտահերթ ընտրութիւններու հարցը:

    Քանդումն ու անկումը այնքա՛ն ահաւոր են, որ կարելի չէ երազներով տարուիլ եւ ըստ այնմ գործել։ Մանաւանդ ընդունելի չէ վերադառնալ ՍՈՒՏ-երով օրօրուելու վիճակին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։