Հա

Քաղաքական

18/04/2021 - 10:00

«Փաշինեանի հետ հանդիպումներին վարչական ռեսուրս է օգտագործւում, երբ երեխաներին բերում են հանդիպումների. նրա կիրառած քաղաքական տեխնոլոգիաները չեն աշխատելու յօգուտ իրեն»․ Արմէն Բադալեան

Վարչապետի այցերի ընթացքում միանշանակ կիրառում են քաղաքական տեխնոլոգիաներ, բայց կարող ենք նշել՝ շատ յաճախ այդ հնարքները չեն աշխատելու յօգուտ իրեն: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց քաղտեխնոլոգ Արմէն Բադալեանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի մարզային այցերին:

«alikonline.ir» - Վարչապետի այցերի ընթացքում միանշանակ կիրառում են քաղաքական տեխնոլոգիաներ, բայց կարող ենք նշել՝ շատ յաճախ այդ հնարքները չեն աշխատելու յօգուտ իրեն: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց քաղտեխնոլոգ Արմէն Բադալեանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի մարզային այցերին:

«Հիմա մենք յստակ չենք կարող տարաբաժանել, սա ընտրարշաւ է, թէ վարչապետի ամենօրեայ գործունէութիւն, քանի որ մարզեր այցելութիւնը եւս նրա աշխատանքի բաղկացուցիչ մասն է: Սա հանդիպում էր քաղաքացիների հետ, զանգւածային-կազմակերպչական քաղտեխնոլոգիաներ են, որը բաւականին նորմալ է, բայց նրա կիրառած միջոցները յաջողութիւն չեն բերելու»,- ասաց Արմէն Բադալեանը:

Նա նաեւ իր խօսքում անդրադարձաւ մարզային այցերի ժամանակ երեխաների մասնակցութեանը եւ նշեց՝ դա բացասական ազդեցութիւն է ունենալու բուն ընտրութիւնների ժամանակ:

«Օրինակ՝ նա երեխաներին բերում է եւ դիմացի շարքերում շարում, բայց դրանով նա լրացուցիչ ձայներ չի ստանում, այլ հակառակը»,- նշեց նա:

Քաղտեխնոլոգը նաեւ ընդգծեց՝ տեխնոլոգիաների ոչ ճիշտ կիրառման դէպքում շատ հնարաւոր է վնասը լինի աւելի շատ, քան օգուտը:

«Շատերն այդ երեւոյթին բացասական են վերաբերում, եւ օրինակ այն մարդիկ, որոնք չեն որոշել՝ ում են քւէարկել առաջինը՝ տեսնելով այդ ամէնը իրենց քւէն չեն տայ վարչապետ Նիկոլ Փաշինեանին: Վարչական ռեսուրս է օգտագործւում, երբ երեխաները գալիս են հանդիպումների, քանի որ չեմ կարծում՝ առաւօտւանից սպասում են վարչապետին»,- ընդգծեց քաղտեխնոլոգը:

Արմէն Բադալեանը հաւաստմամբ՝ այս բացերը կարող են օգտագործել հակառակորդները ի օգուտ իրենց եւ ընդգծեց՝ վարչապետի մօտ այս այցերի ընթացքում կայ ակնյայտ վախ:

«Միւս կողմին անդրադառնալով կարող ենք ընդգծել՝ երբեք չի նշւում՝ որ համայնքն են գնալու, այսինքն գաղտագողի կերպով են գնում, իսկ դա նշանակում է՝ կայ վախ, իսկ մրցակիցները կարող են օգտագործել այդ վախը: Կայ բովանդակային խնդիր մարզեր այցելելիս, երբ խոստումներ է տալիս, քանի որ ժողովուրդը յստակ կարող է ասել՝ ինչ ես արել 3 տարիների ժամանակ, որ հիմա եկել խոստումներ ես տալիս»,- ասաց Արմէն Բադալեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։