Հա

Քաղաքական

18/04/2021 - 10:05

«Նիկոլից սկսած՝ տարբեր կալիբրի գործիքները յայտարարում են՝ բանակ չկայ, բանակը պարտւեց. դուք բարոյականութիւն ունէ՞ք, միթէ փողը կուրացրել է ձեզ, բա ովքե՞ր են հիմա սահմանին ծառայում երկրին». Տ. Աբրահամեան

Խայտառակ պարտութիւնն ամբողջութեամբ զինւորականների, հաւաքական առումով՝ բանակի վրայ բարդելու, զինւորականին նւաստացնելու գործընթացն սկսւեց այն օրւանից, երբ Փաշինեանն իրեն փրկելու համար դեռ այն ժամանակւայ պաշտպանութեան նախարար Տօնոյեանին Հ1 հարցազրոյցի ուղարկեց, այն ժամանակւայ ԳՇ պետ Օնիկ Գասպարեանի համար իշխանութեանը պատկանող թերթով մեկնաբանութիւն «կազմակերպեց», օրեր անց էլ՝ ԳՇ պետի այդ ժամանակւայ առաջին տեղակալ Տիրան Խաչատրեանին՝ մամուլի ասուլիս ճամփեց։ 

«alikonline.ir» - Խայտառակ պարտութիւնն ամբողջութեամբ զինւորականների, հաւաքական առումով՝ բանակի վրայ բարդելու, զինւորականին նւաստացնելու գործընթացն սկսւեց այն օրւանից, երբ Փաշինեանն իրեն փրկելու համար դեռ այն ժամանակւայ պաշտպանութեան նախարար Տօնոյեանին Հ1 հարցազրոյցի ուղարկեց, այն ժամանակւայ ԳՇ պետ Օնիկ Գասպարեանի համար իշխանութեանը պատկանող թերթով մեկնաբանութիւն «կազմակերպեց», օրեր անց էլ՝ ԳՇ պետի այդ ժամանակւայ առաջին տեղակալ Տիրան Խաչատրեանին՝ մամուլի ասուլիս ճամփեց։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է «Յենակէտ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամեանը:

«Համոզւած եմ, որ հետագայում 3-ն էլ արագ հասկացան, թէ ինչ գին ունեն իշխանութեան համար եւ ինչ գին են վճարելու իրենց կեանքում։

Ինձ այլ բան է անհանգստացնում։ Այն զինւորականները՝ սպաները, պայմանագրայինները, ժամկէտայինները կամ պահեստազօրայիններն ու կամաւորականները, ովքեր մինչեւ վերջ կանգնել են, խնդիր են լուծել, ընկեր են կորցրել, հիմա էլ Հայաստանի եւ Արցախի սահմաններն են պահում։ Էդ որ Նիկոլից սկսած՝ տարբեր կալիբրի, տարբեր նշանակութեան եւ տարբեր գնային դասակարգման գործիքները յայտարարում են, որ ամէն ինչում բանակն է մեղաւոր, բանակ չկայ, բանակը պարտւեց... նշածս մարդկանց պատասխանը ո՞վ է տալու։

Դուք խիղճ, բարոյականութիւն ունէ՞ք, միթէ փողը, քաղաքականութիւնն ու պաշտօնը բոլորիդ կուրացրել է։ Բա ովքե՞ր են հիմա սահմանին, ովքեր են այս համատարած կեղծիքի, վշտի, անտարբերութեան պայմաններում ծառայում երկրին, ժողովրդին։

Մեղաւորներին, պատասխանատուներին, փախնողներին մի կողմ դնենք, բա միւսնե՞րը։ Էն մեր ազնիւ զինւորականները՝ շարքայինից գեներալ, նրանք ովքեր ամէն ինչ արեցին, որպէսզի պատերազմն այսպիսի աւարտ չունենայ, ինչո՞վ են վաստակել ձեր նման վերաբերմունքը։

Բանակը ինտրիգներից հեռու պահէք, մի մտէք այդ դաշտ։ Մենք դեռ ամբողջութեամբ չգիտենք, թէ ո՞վ, ինչպէ՞ս, ի՞նչ ճանապարհով մեզ այս կէտին հասցրեց եւ պատասխանատւութեան ի՞նչ բաժին ունի։

Իհարկէ, այս ասածս իշխող ուժին եւ նրա ղեկավարին չի վերաբերում, սրանց մասով ամէն ինչ պարզ է, խնդիրը այլ հարթութեան մէջ է, որի մանրամասներն այս իշխանութեան օրօք ամբողջութեամբ չենք էլ իմանայ»,- գրել է Աբրահամեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։