Հա

Քաղաքական

18/04/2021 - 12:50

«Անհնար է լուծել Հայկական հարցը առանց հայերի մասնակցութեան, նման ցանկացած փորձ յանգեցրել է դրա խորացմանը՝ էլ աւելի խճճելով տարածաշրջանային ուժերի բարդ դասաւորւածութիւնը». Միքայէլ Մինասեան

Ես սովորութիւն չունեմ մեկնաբանելու այս կամ այն հրապարակումները, որոնք անձամբ ինձ են վերաբերում: Սակայն ռուսական բաւականին հեղինակաւոր պարբերականը որոշել է արձագանքել Մեծն Տան Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Առաջինին ուղղեած իմ քննադատութեանը: Այս մասին թելեգրամեան իր ալիքում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանը:

«alikonline.ir» - Ես սովորութիւն չունեմ մեկնաբանելու այս կամ այն հրապարակումները, որոնք անձամբ ինձ են վերաբերում: Սակայն ռուսական բաւականին հեղինակաւոր պարբերականը որոշել է արձագանքել Մեծն Տան Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Առաջինին ուղղեած իմ քննադատութեանը: Այս մասին թելեգրամեան իր ալիքում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանը:

«Ինձ համար դժւար է հասկանալ, թէ ինչով է պայմանաւորւած այդ անսպասելի հետաքրքրւածութիւնը, թւում է թէ, զուտ ներքին քննարկման նկատմամբ: Արամ Առաջինը դժւար թէ ինչ-որ մէկի պաշտպանութեան կարիքն ունենայ: Սակայն նրա փոփոխական դիրքորոշումը պարզաբանում է պահանջում: Եւ եթէ նայենք տողերի արանքով, կարելի է նկատել այլ բան. ինձ թւում է, որ այդ յօդւածն, ամենայն հաւանականութեամբ, Հայկական Հարցի մասին է, համաշխարհային եւ տարածաշրջանային տէրութիւնների ճակատամարտերում դրա տեղի մասին, այն մասին, որ Հայկական Հարցը հերթական անգամ խանգարում է ուժային կենտրոններին պայմանաւորւել:

Շատերը կարող են իրենց սեփական կարծիքն ու դիրքորոշումն ունենալ Հայոց Ցեղասպանութեան հարցում, նրանք նոյնիսկ կարող են վերափոխել իրենց կարծիքները՝ ելնելով ակնթարթային քաղաքական շահերից, սակայն դա ինձ չի վերաբերում: Քանի որ կան հարցեր, որոնք անձամբ ինձ համար գտնւում են կարմիր գծերի գօտում: Այդ թեմաներն են Հայոց Ցեղասպանութիւնը եւ դրա ճանաչման գործընթացը, յատկապէս՝ Թուրքիայում: Այլ կերպ ասած՝ Հայկական Հարցը:

Անհնար է լուծել Հայկական Հարցն առանց հայերի մասնակցութեան: Հայկական Հարցն առանց հայերի լուծելու ցանկացած փորձ յանգեցրել է դրա խորացմանը՝ էլ աւելի խճճելով տարածաշրջանային ուժերի առանց այդ էլ բարդ դասաւորւածութիւնը: Լինելով Մեծ Մերձաւոր Արեւելքի խնդիրների մի մասը՝ Հայկական Հարցը մշտապէս գտնւել է Ռուսական կայսրութեան, ԽՍՀՄ-ի եւ ժամանակակից Ռուսաստանի շահերի ասպարէզում: Աւելին, սիրիական հակամարտութեանը Ռուսաստանի անմիջական ներգրաւմամբ՝ Հայկական Հարցը դադարել է լինել միջազգային յարաբերութիւնների հերթապահ խնդիրը: Ռուսաստանցի խօսնակները, որոնք կարծիք են յայտնում Հայկական Հարցի մասին՝ այն ներկայացնելով որպէս աշխարհաքաղաքական մոդելի խնդիր, որոնք բացառում են հայ ժողովրդի ներգրաււումը դրա շուրջ քննարկմանը եւ լուծմանը, հարւած են հասցնում հէնց ռուսական արտաքին քաղաքական շահերին, թուլացնում են ռուսական արտաքին քաղաքական լծակները:

Ակնյայտ է, որ արտաքին քաղաքական դաշտում սնանկացած նիկոլեան ռեժիմին ոչինչ չի մնացել՝ բացի 5000-ամեայ պատմութիւն ունեցող էթնոսի էքզիստենցիալ հարցերի առեւտրից: Որպէս քրիստոնեայ՝ ես հրաժարւում եմ հաւատալ այն ուժին, որը կը մօտեցնի Նորին Սրբութեանը դաւաճանին: Եւ ես աղօթում եմ, որ 30 աշխարհաքաղաքական արծաթադրամը չգայթակղի այն մարդուն, որը գիտի Հրէաստանի առաքեալի ճակատագիրը»,- գրել է Մինասեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։