Հա

Քաղաքական

19/04/2021 - 12:35

«Ադրբեջանում պահւող գերիների թիւն աւելի շատ է, քան ադրբեջանական իշխանութիւնները հաստատել են». Ա. Թաթոյեանը դիմել է ԵԱՀԿ գործող նախագահին եւ ՄԽ համանախագահներին

Այսօր պաշտօնական նամակով ԵԱՀԿ գործող նախագահին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ԵԽ եւ ՄԱԿ-ի մարդու իրաւունքների յանձնակատարներին եւ միջազգային այլ մարմինների լրացուցիչ տւեալներ եմ ներկայացրել Ադրբեջանից գերիների վերադարձի հրատապութեան, իրակսն վիճակի, գերիների ու անյայտ կորածների, նրանց ընտանիքների իրաւունքների պաշտպանութեան հարցերով: Այս մասին ըստ Tert.am-ի՝ ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«alikonline.ir» - Այսօր պաշտօնական նամակով ԵԱՀԿ գործող նախագահին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ԵԽ եւ ՄԱԿ-ի մարդու իրաւունքների յանձնակատարներին եւ միջազգային այլ մարմինների լրացուցիչ տւեալներ եմ ներկայացրել Ադրբեջանից գերիների վերադարձի հրատապութեան, իրակսն վիճակի, գերիների ու անյայտ կորածների, նրանց ընտանիքների իրաւունքների պաշտպանութեան հարցերով: Այս մասին ըստ Tert.am-ի՝ ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Նամակում առաջնահերթ ցոյց է տւած, որ առկայ է ընթացիկ, բաց զինւած հակամարտութիւն (armed conflict): Միջազգային [մարդասիրական] իրաւունքի տեսանկիւնից սա նշանակում է, որ անկախ նրանից` 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութիւնից յետոյ են գերեվարւել, թէ ոչ, նրանք կարգավիճակով գերի են եւ պէտք է անյապաղ ազատ արձակւեն: Այս հարցը արհեստական ձգձգւում է՝ իրաւական գործընթացների բացայայտ չարաշահմամբ, նրանց ներկայացնելով՝ իբրեւ ահաբեկիչներ ու անազատութեան մէջ պահելը, միջազգային կանոնների խախտմամբ, օգտագործելով՝ որպէս պատիժ:

Մինչդեռ, սա աւտոմատ կիրառման ենթակայ միջազգային գործողութեան համընդհանուր պահանջ է: Հակառակը կոպտօրէն ոտնահարում է մարդու իրաւունքների միջազգային պահանջները եւ միջազգային մարդասիրական իրաւունքը, այդ թւում՝ Ժնեւի 1949թ. երրորդ կոնւենցիան: Գերիների ազատ արձակումը եւ վերադարձը պէտք է դիտարկւի բացառապէս մարդու իրաւունքների եւ մարդասիրական գործընթացի շրջանակում:

Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպանի ուսումնասիրութիւններն ու բողոքների քննութեան արդիւնքները շարունակաբար հաստատում են, որ ադրբեջանական իշխանութիւնները միջազգային պահանջների կոպիտ խախտմամբ արհեստական ձգձգում են հայկական կողմի գերիների ազատ արձակումը, դիտաւորեալ չեն յայտնում գերիների իրական թիւը: Նրանք այս քաղաքականութեամբ խախտում են գերիների իրաւունքները, հոգեկան տառապանքներ են պատճառում գերիների ու անյայտ կորածների ընտանիքներին, առաջացնում են լարւածութիւն հայ հասարակութիւնում:

Մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմի հաւաքագրած ապացոյցները հաստատում են, որ Ադրբեջանում պահւող գերիների թիւն աւելի շատ է, քան ադրբեջանական իշխանութիւնները հաստատել են: Դա վերաբերում է նաեւ մինչեւ 2020թ. 44 գերիների վերադարձին:

Գերիների ազատ արձակման հարցի բացարձակ հրատապութիւնը պէտք է դիտարկել նաեւ Ադրբեջանում հայատեացութեան ու թշնամանքի քաղաքականութեան համատեքստում, որը շարունակաբար քարոզւում է պետական մակարդակով։

Ուստի, հաշւի առնելով նշւած միջազգային մարմինների մարդասիրական մանդատները եւ դերը մարդու իրաւունքների (կեանքի իրաւունքն առաջնահերթ) պաշտպանութեան հարցում` նրանց ներկայացւել են ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանի` որպէս անկախ հաստատութեան իրական վիճակի վերաբերեալ լրացուցիչ տւեալներ՝ բարձրացնելով գերիների ազատ արձակման ու վերադարձի ուղղութեամբ վճռական միջոցներ ձեռնարկելու, խնդրի քաղաքականացումը դադարեցնելու հրատապ անհրաժեշտութեան հարց»,- գրել է ՀՀ ՄԻՊ-ը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։