Հա

Քաղաքական

19/04/2021 - 13:10

«Սա հայկական կանոնաւոր բանակի ոչնչացման թուրքական ծրագիր է՝ Հայաստանում իշխանութիւնը զաւթած դաւաճանների ձեռքերով». Միհրան Յակոբեանը՝ ժամկէտային զինծառայութեան ժամկէտը կրճատելու Փաշինեանի յայտարարութեան մասին

Վերջին հարիւրամեակում Թուրքիայի հետ Հայաստանի ունեցած ռազմական կոնֆլիկտների ընթացքում թուրքերը միշտ ձգտել են «խաղաղութեան պայմաններ» պարտադրել՝ վերջնախաղում ունենալով հայկական կանոնաւոր զինւած ուժերի չէզոքացումը:

«alikonline.ir» - Վերջին հարիւրամեակում Թուրքիայի հետ Հայաստանի ունեցած ռազմական կոնֆլիկտների ընթացքում թուրքերը միշտ ձգտել են «խաղաղութեան պայմաններ» պարտադրել՝ վերջնախաղում ունենալով հայկական կանոնաւոր զինւած ուժերի չէզոքացումը: Այս մասին ըստ Tert.am-ի՝ ֆէյսբուքեան իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Յակոբեանը:

«Օսմանեան կայսրութիւնում հայերի ցեղասպանութիւնը հնարաւոր էր միայն հայկական կանոնաւոր զինւած ուժերի բացակայութեան պարագայում: Հէնց դրա համար էլ թուրքերը ըստ էութեան բանակ չունենալու պայման էին առաջ քաշում 1918թ.-ի Բաթումի պայմանագրով, յետոյ նաեւ 1920թ.-ի Ալեքսանդրապոլի պայմանագրով: 

100 տարի յետոյ էլ թուրքական մօտեցումը չի փոխւել, տարւող քաղաքականութիւնը չի փոխւել: Դրա համար է կապիտուլեանտը խօսում է զօրակոչը վերացնելու, մի քանի տարին մէկ զօրակոչիկին 3 ամսով զօրակոչելու մասին: Սա հայկական կանոնաւոր բանակի ոչնչացման թուրքական ծրագիր է՝ Հայաստանում իշխանութիւնը զաւթած դաւաճանների ձեռքերով: Ծրագիր, որը 100 տարի է՝ փորձում են իրականացնել թուրքերը: Ծրագիր, որով հայկական զինւած ուժերը թղթի վրայ են միայն զինւած ուժեր, իրականում ոչ մի բան են ու երբեք չեն կարող գործօն լինել տարածաշրջանային եւ ոչ մի խաղացողի հետ յարաբերութիւններում: Սա յաւելեալ փաստ է, որ դաւաճանների խմբակին Հայաստանում իշխանութիւն պահելու միակ շահառուն Անկարան ու Բաքուն են: Ուրիշ շահառու չկայ»,- գրել է նա: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։