Հա

Քաղաքական

20/04/2021 - 09:50

«Հիւանդ կազմաւորման հետ յարատեւ հաշտութիւն կամ խաղաղ հարեւանութիւն քարոզողը հիւանդ է ինքը». Վարդան Ոսկանեան

Իրանագէտ Վարդան Ոսկանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Սեփական բռնապետի «օրինակին» հետեւելով, Բաքւում մայր ու մանուկ հերթի տակ այցելում են տխրահռչակ «Ռազմական աւարի զբօսայգին» եւ ծաղրում մեզ, բայց նաեւ իրենց։

«alikonline.ir» - Իրանագէտ Վարդան Ոսկանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Սեփական բռնապետի «օրինակին» հետեւելով, Բաքւում մայր ու մանուկ հերթի տակ այցելում են տխրահռչակ «Ռազմական աւարի զբօսայգին» եւ ծաղրում մեզ, բայց նաեւ իրենց։

Ինչո՞ւ նաեւ իրենց։ Որովհետեւ Ադրբեջան կոչւող արհեստածին կազմաւորումը չունի «Յաղթանակի զբօսայգի», չունի յաղթական յորջորջւող պատերազմի հերոսներ, չունի նոյն պատերազմում փայլուն իրականացւած որեւէ ռազմական գործողութիւն, այլ ունի հիւանդ իշխանութիւն եւ հասարակութիւն, որոնք իրենց մայրերին եւ երեխաներին թունաւորում են մեր զինւորի խրտւիլակներով եւ գանգերի «խորհրդանիշ» սաղաւարտներով:

Այդ հիւանդ կազմաւորման հետ յարատեւ հաշտութիւն կամ խաղաղ հարեւանութիւն քարոզողը հիւանդ է ինքը, հիւանդ է մեզ այս ամօթալի վիճակին հասցրած՝ Հայաստանում դեռեւս իրեն իշխանութիւն համարող եւ չհեռացող վարչախումբը, հիւանդ կը լինենք մենք՝ որպէս ազգ եւ պետութիւն, եթէ հաշտւենք այն մտքի հետ, որ այդ վարչախումբը պէտք է շարունակի կառավարել Հայաստանը՝ այն փառապանծ Հայաստանը, որն ունի Նժդեհ, Մոնթէ, Լեոնիդ, որն ունի Շուշիի, Քարվաճառի, Բերձորի ազատագրման փայլուն ռազմական գործողութիւններ, այն Հայաստանը, որը տօնել եւ տօնելու է իր յաղթանակը, այլ ոչ թէ թշնամու պարտութիւնը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։