Հա

Քաղաքական

20/04/2021 - 09:55

Փաշինեանն ու Ալիեւը՝ ընդդէմ հայկական բանակի

Նիկոլ Փաշինեանն անընդհատ խօսում է հարեւանների նկատմամբ թշնամական վերաբերմունքի փոփոխութեան, խաղաղութեան մասին։ Առաջին հայեացքից անմեղ ու անվտանգ այս յայտարարութիւնների տակ թաքնւած են այլ նպատակներ, որոնք բացայայտւում են իշխանութեան զանազան խօսնակների ու Նիկոլ Փաշինեանի այլ յայտարարութիւնների արդիւնքում։

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ

 

Նիկոլ Փաշինեանն անընդհատ խօսում է հարեւանների նկատմամբ թշնամական վերաբերմունքի փոփոխութեան, խաղաղութեան մասին։ Առաջին հայեացքից անմեղ ու անվտանգ այս յայտարարութիւնների տակ թաքնւած են այլ նպատակներ, որոնք բացայայտւում են իշխանութեան զանազան խօսնակների ու Նիկոլ Փաշինեանի այլ յայտարարութիւնների արդիւնքում։

Արդէն առանց ձեւականութիւնների յայտարարւում է, որ Հայաստանը բանակ չի ունեցել, բանակը հեղինակազրկւում ու վարկաբեկւում է բոլոր հնարաւոր մեթոդներով։ Եւ դրանից յետոյ հնչում է Նիկոլ Փաշինեանի «հարեւանցի» յայտարարութիւնն այն մասին, որ կայ գաղափար՝ բանակում ծառայութիւնը դարձնել 5 տարին մէկ անգամ, ընդամենը երեք ամսով։

Առաջին հայեացքից կարող է թւալ, թէ սա նախընտրական կաշառք է՝ ընտրութիւններից առաջ յայտարարւում է, որ իրենց ընտրելու դէպքում ձեր երեխաներն այլեւս բանակում չեն ծառայելու կամ գրեթէ չեն ծառայելու։ Սակայն, եթէ անգամ այս խայծն օգտագործւելու է նախընտրական նպատակներով, իսկ այն օգտագործւելու է, իրականում այդ յայտարարութիւնն ունի աւելի հեռահար նպատակ՝ վերջնականապէս կազմաքանդել բանակը։ Այսինքն՝ մի կողմից՝ յայտարարւում է, որ մենք բանակ չենք ունեցել, միւս կողմից՝ հռչակւում է բարեփոխումների անւան տակ բանակը վերացնելու մտադրութիւն։ Ահա այստեղ է երեւակւում Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնների տրամաբանութիւնն ու պատճառահետեւանքային կապը․ նա ասում է, թէ պէտք է փոխել թշնամիների նկատմամբ վերաբերմունքն այնպէս ու այնքան, որ թշնամի այլեւս չունենանք։ Իսկ եթէ չկան թշնամիներ, չկայ նաեւ բանակ ունենալու անհրաժեշտութիւն։

Սա, իհարկէ, պարզունակ, մակերեսային  եւ պետական մտածողութեան հետ որեւէ աղերս չունեցող տրամաբանութիւն է, բայց բանակում չծառայած Նիկոլ Փաշինեանը երբեք էլ աչքի չի ընկել խորիմաստութեամբ ու շրջահայեացութեամբ։ Տարածաշրջանում, որում գտնւում է Հայաստանը, լայն իմաստով կայ գոյութեան երկու մոդել՝ ստեղծել հզօր անվտանգային համակարգ՝ ժամանակակից ու մարտունակ զինւած ուժերով, եւ դրանով խաղաղութիւն պարտադրել թշնամական տրամադրւածութիւն ունեցող հարեւաններին, եւ երկրորդը՝ յանձնւել, յայտարարել, որ մենք այլեւս թշնամիներ չունենք, եւ հրաժարւել սեփական բանակ ունենալու գաղափարից՝ անվտանգութեան ապահովումը այնքանով, որքանով՝ վերապահելով երրորդ որեւէ երկրի, այս պահին՝ Ռուսաստանին։

Նիկոլ Փաշինեանն առաջարկում է երկրորդ մոդելը, որն իրականում ոչ միայն բանակ, այլ նաեւ պետութիւն չունենալու մոդել է, քանի որ առանց զինւած ուժերի կամ Նիկոլ Փաշինեանի առաջարկած զինւած ուժերով պետութիւնը լինելու է բուտաֆորիա, ձեւականութիւն, եթէ լինելու է ընդհանրապէս։

Նիկոլ Փաշինեանն այսպիսով առաջարկում է գեղեցիկ ձեւակերպումների անւան տակ իրականում վերացնել Հայկական Բանակը։ Ի դէպ, Հայկական Բանակի դէմ ձեւակերպումների տարբերութեամբ, բայց նոյն բովանդակութեամբ ամէն առիթով խօսում է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Հայկական Բանակի գոյութեան, աւելի ճիշտ՝ չգոյութեան մասին նրա եւ Նիկոլ Փաշինեանի տեսլականները համընկնում են։

 

«168 ժամ»

Յարակից լուրեր

  • Արժանապատիւ հայի պարտքը
    Արժանապատիւ հայի պարտքը

    Հայաստանում իշխանութիւնների փոփոխութեան հարցը մտել է վճռորոշ փուլ:

    Ձախողումների, ստորաքարշութեան, ստի խորհրդանիշ դարձած վարչախումբը Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ ապրում է իր վերջին օրերը: Հոգեվարքի այս պահին անգամ յոխորտանքն ու պոռոտախօսութիւնը չի դադարել եւ կարծես օրէցօր թափ է ստանում, որն աւելի շատ նման է տենդի մէջ հնչող զառանցանքի: 

  • Փրկութեան լաստը
    Փրկութեան լաստը

    Դժուար է խօսիլ, զրուցել, տրամաբանել, թեր ու դէմ կարծիք յայտնել եւ ամենէն աւելի կարեւորը՝ կիրքերը հանդարտ պահել, երբ կ’արծարծուի Հայաստանի մէջ յառաջիկայ Յունիս 20-ին նախատեսուած՝ ազգային ժողովի արտահերթ ընտրութիւններու հարցը:

    Քանդումն ու անկումը այնքա՛ն ահաւոր են, որ կարելի չէ երազներով տարուիլ եւ ըստ այնմ գործել։ Մանաւանդ ընդունելի չէ վերադառնալ ՍՈՒՏ-երով օրօրուելու վիճակին:

  • Ֆրանսիայի ԱԳ նախարարը Բաքւին եւ Երեւանին կոչ է արել պայմանաւորւել ՀՀ տարածքից ադրբեջանական ուժերը դուրս բերելու շուրջ
    Ֆրանսիայի ԱԳ նախարարը Բաքւին եւ Երեւանին կոչ է արել պայմանաւորւել ՀՀ տարածքից ադրբեջանական ուժերը դուրս բերելու շուրջ

    Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իւ Լէ Դրիանը կոչ է արել Բաքւին եւ Երեւանին պայմանաւորւել Հայաստանի տարածքից ադրբեջանական զօրքերը դուրս բերելու շուրջ:

  • Ադրբեջանական զինւորականների մի մասը շարունակում է գտնւել Հայաստանի Հանրապետութեան տարածքում
    Ադրբեջանական զինւորականների մի մասը շարունակում է գտնւել Հայաստանի Հանրապետութեան տարածքում

    Ադրբեջանական զինուժի կողմից իրականացւած սադրանքներից յետոյ հայ-ադրբեջանական սահմանային լարւածութիւնը, նախորդ օրւայ համեմատ, էական փոփոխութիւններ չի կրել։ Մայիսի 16-ին կայացած բանակցութիւններից յետոյ Հայաստանի Հանրապետութեան տարածք մուտք գործած ադրբեջանական զինւած ուժերի ներկայացուցիչների մի քանի խումբ վերադարձել է իրենց ելման դիրքեր։ Այդուհանդերձ, զինւորականների մի մասը շարունակում է գտնւել Հայաստանի Հանրապետութեան տարածքում։ Այս մասին յայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայութութիւնից։

  • «Սահմանները պէտք է ամբողջութեամբ լինեն պաշտպանւած եւ պահպանւի Իրանի հետ Հայաստանի սահմանը». Մոջթաբա Զոլնուրի
    «Սահմանները պէտք է ամբողջութեամբ լինեն պաշտպանւած եւ պահպանւի Իրանի հետ Հայաստանի սահմանը». Մոջթաբա Զոլնուրի

    Իրանի Իսլամական Հանրապետութեան Իսլ. խորհրդարանի Ազգային անվտանգութեան եւ արտաքին քաղաքականութեան յանձնաժողովի նախագահ հոջ. Մոջթաբա Զոլնուրին՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժման մասին ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետութեան դիրքորոշումը շատ պարզ, յստակ եւ որոշիչ է՝ «դա մեզ համար անընդունելի է»։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։