Հա

Քաղաքական

21/04/2021 - 12:20

«Պետականութիւնը օր օրի մաշւում է, ու մենք հաւանական է նորից յայտնւենք հայրենազուրկ ազգերի շարքում». քաղաքագէտ

Պատմութիւնց դասեր քաղելու փոխարէն մենք շարունակում ենք խաղալ ազգակործան պատուհաս մոդերատորի խաղը: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը։

«alikonline.ir» - Պատմութիւնց դասեր քաղելու փոխարէն մենք շարունակում ենք խաղալ ազգակործան պատուհաս մոդերատորի խաղը: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը։

«Խաղ, որն իր տրամաբանութեամբ չի տարբերւում 2018-ին հրապարակ բերւած խաղից՝ «կամ ես կը լինեմ վարչապետ, կամ Հայաստանի Հանրապետութիւնը վարչապետ չի ունենայ» խաղից:

Կապիտուլեանտ մոդերատորը կրկեսի վերածւած Հայաստանի Հանրապետութիւնում ծաղրածուի պէս էլի ու էլի դուրս է գալիս մանեժ նոյն ներկայացումով՝ կամ-կամի, սեւ ու սպիտակի, ներկայի ու նախկինի կեղծ, պառակտող ու կործանարար օրակարգը թելադրելով: Ծաղրածուի այդ հնարքին ծափահարում են բոլորը:

Ծափահարում է լուզերների իշխանութիւն կոչւածը, ծափահարում է խորհրդարանական ընդդիմութիւնը, լուռ համաձայնւում է ընդդիմութիւնը, ժողովրդավարութեան վահանով պաշտպանւող քաղհասարակութիւնը, եկեղեցին ու անգամ չորրորդ իշխանութիւնը: Բոլորս ենք լրահոսում ամէն օր կարդում ծաղրածուի ամէն ներկայացման ու շրջայցի մասին նիւթեր: Իսկ հասարակութիւնը, որ վերջին երեք տարում կորցրել է զարմանալու բնազդը, նորից մտածում է կամ-կամի շուրջ:

Ինչպէս դարեր առաջ Հռոմի ու Տիզբոնի, այնպէս էլ հիմա է ընտրութիւնը հիւսիսի ու արեւմուտքի միջեւ: Իսկ մեր ապագայի, մեր ազգային ու պետական շահի մասին հանրային օրակարգում ոչ մի դիսկուրս չկայ: Ծաղրածուն ու նրա ձեռնասուն կենդանիները իրենց ներկայացումներով ոչ մի խօսք, ոչ մի միտք չեն արտաբերում մեր պետական ու ազգային շահի մասին:

Հանրութեանը նրանք չեն ծանրաբեռնում իրական խնդիրներով, ամէն օր մաշւող մեր պետականութիւնը կայունացնելու փոխարէն նրանք խոստանում են վերջ տալ թաւիշին, խլել հարուստներից ու բաժանել նրանց ունեցւածքը կարիքաւոր ժողովրդին:  Ազգին դարձրել են ժողովուրդ, աննպատակ ժողովուրդ ու ժողովրդավարութիւնը ծախում են հէնց ժողովրդի վրայ խորամանկ հոգեւորս աղանդաւորի պէս:

Իսկ այս ընթացքում պետականութիւնը օր օրի մաշւում է, օր օրի քանդւում են նրա վերջին հիմքերը, ու մենք հաւանական է նորից յայտնւենք հայրենազուրկ ազգերի շարքում, եթէ օր առաջ հանրային քննարկման օրակարգ չբերենք ՊԵՏԱԿԱՆ ու ԱԶԳԱՅԻՆ շահի դիսկուրսը, դիսկուրս, առանց որի մեր ներկան դատարկ է, ապագան՝ ոչ մխիթարական»,- գրել է 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։