Հա

Քաղաքական

21/04/2021 - 12:25

«ՀՀ-ն դեռ ՄԱԿ անդամ անկախ պետութիւն է, բայց փաստացի վերածւել է բնակիչներ ունեցող տարածքի, որը ՌԴ-ն, իր շահերից ելնելով, մեր ոխերիմ հարեւաններին դեռ թոյլ չի տալիս ամբողջութեամբ յօշոտել». Ա. Թեւանեան

«Պոլիտէկոնոմիա» հետազօտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թեւանեանը ֆէյսբուքեան գրառում է արել, որում ասւում է.

«alikonline.ir» - «Պոլիտէկոնոմիա» հետազօտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թեւանեանը ֆէյսբուքեան գրառում է արել, որում ասւում է.

«Կախարդական փայտիկ VS Երկաթէ շերեփ

1878 թւականից սկսած հայ ժողովուրդը մասնակցում է մի մարզաձեւի, որը կոչւում է ուզւորութիւն։ Այդ մարզաձեւում մենք աշխարհի չեմպիոն ենք։

Սան Ստեֆանոյի, Բեռլինի եւ Լօզանի վեհաժողովներից մինչեւ Սեւր ու ԵԽԽՎ նիստեր մենք աշխարհից ուզում ենք։ Ուզում ենք, որ մեզ խղճան, մեզ պահեն, մեզ սիրեն, մեր գլուխը շոյեն, մեզ տան (իրաւունքներ, տարածք, պետութիւն, փող, գերիներին)։

«Ուզւոր» մարզաձեւում մենք չեմպիոնական կոչումից զրկւեցինք 1994 թ.՝ յաղթելով Արցախեան պատերազմում եւ այդ յաղթանակի շնորհիւ ապահովելով Հայաստանի սուբիեկտայնութիւնը։

Բայց ուզւորութեան աշխարհի չեմպիոն լինելու հանգամանքը հանգիստ չէր տալիս հայ ժողովրդին ու յատկապէս մեր քաղաքական վերնախաւի կղերապահպանողական հատւածին։ Դա էր պատճառը, որ յայտարարւեց, որ քանի դեռ Արցախի հարցը կայ, «Սերգօ ջանը» լաւ չի ապրելու եւ քանի դեռ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման, դատապարտման հարցը պետական օրակարգում կայ, Թուրքիան մեզ լաւ աչքով չի նայելու ու էժան խառը կանաչի չի տալու։

1998-ին փորձ արւեց թոյլ չտալ կրկին դառնալ ուզւորութեան չեմպիոն։ Տեղի ունեցաւ իշխանափոխութիւն։ Գրանցւեցին զգալի դրական արդիւնքներ ու էական առաջընթաց ուզւորութեան չեմպիոնական մրցավազքից դուրս մնալու համար, սակայն 2008-ի նախագահական ընտրութիւններում ուզւորութիւնը կրկին գլուխ բարձրացրեց, իսկ դրան յաջորդող գործընթացները հնարաւորութիւն տւեցին 2018-ին վերակենդանացնել 1998-ին մերժւած ուզւորութիւնը եւ դարձնել այն պետական քաղաքականութիւն։

Եւ այսպէս, հայ ժողովուրդը եւ իր քաղաքական վերնախաւի գրեթէ 100 տոկոսը որոշեցին երկաթէ շերեփը (Արցախեան յաղթանակ, Արցախի պետականութիւն, ՀՀ սուբիեկտայնութիւն, ՌԴ հետ ռազմավարական ու դաշնակցային յարաբերութիւններ, Արեւմուտքի հետ արդիւնաւէտ գործընկերութիւն, Իրանի հետ բարեկամութիւն, Վրաստանի հետ արժանապատիւ հարեւանութիւն եւ յարգանք բոլորի կողմից) դուխով փոխել Նիկոլի խոստացած կախարդական փայտիկի հետ։ Արդիւնքները ողբերգական են. ՀՀ-ն դեռեւս ՄԱԿ անդամ անկախ պետութիւն է համարւում, բայց փաստացի վերածւել է բնակիչներ ունեցող տարածքի, որը Ռուսաստանը, իր շահերից ելնելով, առայժմ թոյլ չի տալիս ամբողջութեամբ յօշոտել մեր ոխերիմ հարեւաններին։

Նախորդ դարում ցեղասպանութիւն տեսած ու պետականութեան կորցրած հայ ժողովրդին Նիկոլը կախարդական փայտիկով վերադարձրեց ուզւորութեան մրցումներին։ Նա խոստացաւ չեմպիոն դարձնել մեզ համար արդէն աւանդական դարձած այդ մարզաձեւում ու ստացաւ հիացական «այո՜»-ներ»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։