Հա

Քաղաքական

21/04/2021 - 13:40

Ագարակում հայհոյել են Փաշինեանին եւ պահանջել հեռանալ մարզից

Սիւնիքի մարզում լարւած իրավիճակ է, քաղաքացիները բողոքի ցոյց են կազմակերպել փակելով դէպի հրապարակ տանող ճանապարհը եւ վանկարկել են «Նիկոլ դաւաճան, Նիկոլ թուրք»: 

«alikonline.ir» - Սիւնիքի մարզում լարւած իրավիճակ է, քաղաքացիները բողոքի ցոյց են կազմակերպել փակելով դէպի հրապարակ տանող ճանապարհը եւ վանկարկել են «Նիկոլ դաւաճան, Նիկոլ թուրք»: 

Բողոքի ակցիան վերահսկելու համար փողոց են բերւել ոստիկաններ, յատուկջոկատայիններ ու Ազգային անվտանգութեան ծառայողներ, որոնք փորձել են յետ քաշել քաղաքացիներին եւ բերման ենթարկել՝ բացելով ճանապարհը Նիկոլ Փաշինեանի առաջ, քանի որ Փաշինեանը ցանկանում է հրապարակ գնալ, իսկ քաղաքացիները փակել են ճանապարհը: Գրում է Tert.am-ը:

Քաղաքացիները փակել են դէպի հրապարակ տանող ճանապարհը եւ վանկարկել են «Նիկոլ դաւաճան, Նիկոլ թուրք»: 

Քաղաքացիները նաեւ հայհոյում են ուժայիններին՝ նշելով՝ ով պաշտպանում է եւ ծառայում է Փաշինեանին, նոյնպէս թուրք է:

Քաղաքացիները մտավախութիւն ունեն, որ Ադրբեջան տանող ճանապարհը, որը դեռ պէտք է կառուցւի, անցնելու է հէնց Մեղրիով:

Նշենք՝ երէկ օրւայ երկրորդ կէսին Նիկոլ Փաշինեանն ուղեւորւել է Սիւնիքի մարզ։ Ըստ տեղեկութիւնների՝ այցի մասին տեղեկութիւնը խիստ գաղտնի է պահւել, ուժայիններն այդ մասին իմացել են վերջին պահին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։