Հա

Քաղաքական

22/04/2021 - 08:30

«Ի զօրակցութիւն Սիւնիքի, յանուն հայրենիքի». Փաշինեանի հրաժարականը պահանջող քաղաքացիները կառավարական ամառանոցի մօտ էին

«Ի զօրակցութիւն Սիւնիքի, յանուն հայրենիքի» կարգախօսով, երէկ՝ ուշ երեկոյեան Նիկոլ Փաշինեանի հրաժարականը պահանջող քաղաքացիները Երեւանում հաւաքւել էին կառավարական ամառանոցի մօտ:

«alikonline.ir» - «Ի զօրակցութիւն Սիւնիքի, յանուն հայրենիքի» կարգախօսով, երէկ՝ ուշ երեկոյեան Նիկոլ Փաշինեանի հրաժարականը պահանջող քաղաքացիները Երեւանում հաւաքւել էին կառավարական ամառանոցի մօտ:

Յիշեցնենք, որ երէկ Սիւնիքի մարզում այցի ժամանակ սիւնեցիները թոյլ չէին տւել, որպէսզի Նիկոլ Փաշինեանը կարողանայ այց կատարել համայքներ: Բողոքի ակցիա էր իրականացւել Սիւնիքի տարբեր համայնքներում, որտեղ քաղաքացիները գոչել էին «Նիկոլ դաւաճան, թուրք եւ հողատու», հնչել էր նաեւ տարբեր հայհոյանքներ եւ վիրաւորանքներ, որոնց ներքոյ նա լքել էր քաղաքները:

Դրանից յետոյ, Սիւնիքի մարզպետարանում կազմակերպւած հանդիպման ժամանակ, Նիկոլ Փաշինեանը ուժային կառոյցների ղեկավարներին յանձանարարել էր հաշւեհարդար տեսնել ցուցարարների նկատմամբ:

Կառավարութեան ամառանոցի մօտ ՀՅԴ անդամ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերութեան քաղաքական եւ լրատւութեան բաժնի ղեկավար Գեղամ Մանուկեանը կրկին հաստատեց, որ Նիկոլ Փաշինեանը հանգիստ չի ունենալու հայոց հողում:

«Սիւնիքում Նիկոլ Փաշինեանը փորձեց երեւալ վարչապետ, բայց միակ բանը, որ արեց, կարողացաւ ուղղակի զօրամասերում քայլել, չէր հասկանում՝ իր դիմաց կանգնած զինւորը հայհոյում է իրեն եւ յիշում իր հարիւրաւոր զոհւած ընկերներին, որոնց նահատակութեան պատասխանատուն այդ հայրենադաւն է»,- ասաց Գեղամ Մանուկեանը:

Նա նաեւ անդրադարձաւ Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւններին առ այն, որ Շուռնուխում 30 տարւայ մէջ առաջին անգամ նոր տուն է կառուցւում:

«Հողատուն Սիւնիքի մարզպետարանում հպարտացել է, թէ Շուռնուխում առաջին անգամ տուն է սարքւում եւ դա իր հպարտութիւնն է, բայց հայրենադաւը չի էլ հասկանում, որ տուն են սարքում այն մարդկանց համար, որոնց տները մնացին թշնամուն, չի էլ մտածում, որ Շուռնուխում նոր տուն սարքում են այն պատճառով, որ թուրքի սահմանը հասել է Շուռնուխ»,- նշեց Մանուկեանը:

Կառավարութեան ամառանոցի մօտ տեղի ունեցող բողոքի ակցիային զուգահեռ, Արտաշատում ՀՅԴ անդամները փորձել էին փակել Սիւնիքից Երեւան վերադարձող Նիկոլ Փաշինեանի աւտոշարասեան ճանապարհը:

Ուշագրաւ էր այն փաստը, որ ակցիայի ամէն մասնակցի հաշւով մի քանի տասնեակ ոստիկաններ քաշքշել են ցուցարարներին։ Ոմանց բերման են եթարկել, այդ թւում՝ ՀՅԴ Արտաշատի Դուման կոմիտէութեան ներկայացուցիչ Գերասիմ Վարդանեանին, որի նկատմաբ բռնի ուժ է կիրառւել:

Վիճակը լարւած է եղել նաեւ կառավարական ամառանոցի մօտ, ուր մի քանի հարիւր ոստիկանները եւ կարմիրբերետաւորներն անհամաչափ ուժ են կիրառել ցուցարարների նկատմամբ:

Յարակից լուրեր

  • Ալիեւը գաղտնազերծում է գործակալներին
    Ալիեւը գաղտնազերծում է գործակալներին

    «Մեզ յաջողւեց պահպանել Արարատեան դաշտը, Երեւանը եւ մէկ արօտավայր Տաւուշում, կեցցէ Նիկոլ Փաշինեանը»,- ինչ-որ ժամանակ յետոյ այսպիսի բովանդակութեամբ հայտարարութիւններ կարող են հնչել, եթէ Նիկոլ Փաշինեանը շարունակի պահպանել իշխանութիւնը Հայաստանում։ Սիւնիքում ու Գեղարքունիքում տեղի ունեցող իրադարձութիւններն առանց պատերազմի Հայաստանն էքսպանսիայի ենթարկելու ցցուն օրինակներ են, իսկ ադրբեջանաթուրքական էքսպանսիան, ինչպէս յայտնի է, սահմաններ չունի։

  • «Իրանը Սիւնիքում տեղի ունեցող գործընթացներում կը ներգրաււի այնքան, որքան կը պահանջի Հայաստանը»․ Իրանի Մեջլիսի հայազգի պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեան
    «Իրանը Սիւնիքում տեղի ունեցող գործընթացներում կը ներգրաււի այնքան, որքան կը պահանջի Հայաստանը»․ Իրանի Մեջլիսի հայազգի պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեան

    Իրանի Մեջլիսի հայազգի պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանի խօսքով՝ չնայած ինքն անձամբ քննարկումներ չի ունեցել խորհրդարանի ազգային անվտանգութեան եւ արտաքին քաղաքականութեան յանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրիի հետ Սիւնիքում տեղի ունեցողի, Իրանի հետ ՀՀ սահմանին հնարաւոր զարգացումների վերաբերեալ, սակայն կարդացել է նրա անհանգստութիւնը տեղի ունեցողի վերաբերեալ։

  • Արժանապատիւ հայի պարտքը
    Արժանապատիւ հայի պարտքը

    Հայաստանում իշխանութիւնների փոփոխութեան հարցը մտել է վճռորոշ փուլ:

    Ձախողումների, ստորաքարշութեան, ստի խորհրդանիշ դարձած վարչախումբը Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ ապրում է իր վերջին օրերը: Հոգեվարքի այս պահին անգամ յոխորտանքն ու պոռոտախօսութիւնը չի դադարել եւ կարծես օրէցօր թափ է ստանում, որն աւելի շատ նման է տենդի մէջ հնչող զառանցանքի: 

  • Փրկութեան լաստը
    Փրկութեան լաստը

    Դժուար է խօսիլ, զրուցել, տրամաբանել, թեր ու դէմ կարծիք յայտնել եւ ամենէն աւելի կարեւորը՝ կիրքերը հանդարտ պահել, երբ կ’արծարծուի Հայաստանի մէջ յառաջիկայ Յունիս 20-ին նախատեսուած՝ ազգային ժողովի արտահերթ ընտրութիւններու հարցը:

    Քանդումն ու անկումը այնքա՛ն ահաւոր են, որ կարելի չէ երազներով տարուիլ եւ ըստ այնմ գործել։ Մանաւանդ ընդունելի չէ վերադառնալ ՍՈՒՏ-երով օրօրուելու վիճակին:

  • «Փաստօրէն Սիւնիքում ընթացող 5-օրեայ «բանակցութիւններն» ամփոփւեցին Հայաստանի հերթական խայտառակ պարտութեամբ». Անի Գասպարեան
    «Փաստօրէն Սիւնիքում ընթացող 5-օրեայ «բանակցութիւններն» ամփոփւեցին Հայաստանի հերթական խայտառակ պարտութեամբ». Անի Գասպարեան

    Անի Գասպարեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է.

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։