Հա

Քաղաքական

22/04/2021 - 08:35

«Եթէ որեւէ սիւնեցու գլխից մազ պակասի՝ պատասխանը ստանալու են շատ կոշտ եւ խիստ»․ Իշխան Սաղաթելեան

Փաշինեանը, Սիւնիք այցելելով, փորձ էր անում ցոյց տալ, որ ինքը ՀՀ-ում կարող է շրջել, բայց, ի պատիւ սիւնեցիների, արգելեցին մուտքը, անպատւեցին, հետապնդեցին՝ հերթական անգամ ապացուցելով, որ դաւաճանը մեր երկրում տեղ չունի եւ պէտք է հեռանայ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը ՀՀ կառավարական ամառանոցների դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրոյցում։

«alikonline.ir» - Փաշինեանը, Սիւնիք այցելելով, փորձ էր անում ցոյց տալ, որ ինքը ՀՀ-ում կարող է շրջել, բայց, ի պատիւ սիւնեցիների, արգելեցին մուտքը, անպատւեցին, հետապնդեցին՝ հերթական անգամ ապացուցելով, որ դաւաճանը մեր երկրում տեղ չունի եւ պէտք է հեռանայ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը ՀՀ կառավարական ամառանոցների դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրոյցում։

«Մենք էլ հաւաքւել ենք այստեղ մեր աջակցութիւնը յայտնելու եւ իրենց զգուշացնելու՝ որ, երբ այսօր յատուկ յանձնարարական էր տալիս՝ հերթական ապօրինի հրահանգը ուժային կառոյցներին, իրեն հասկացնելու, որ չփորձի, եթէ որեւէ սիւնեցու գլխից մազ պակասի կամ փորձեն ձերբակալել, հետապնդել, պատասխանը ստանալու են շատ կոշտ եւ խիստ»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։

Հարցին՝ հնարաւո՞ր է այս ամէնը կազմակերպւել էր, որպէսզի խուսափեն արտահերթ խորհրդարանական ընտրութիւններից, Իշխան Սաղաթելեանը պատասխանեց՝ մենք առաջին օրւանից ենք ասել, որ այս մարդը ամէն վայրկեան կարող է խուսափել ընտրութիւններից եւ իր որեւէ յայտարարութիւն մեզ համար հիմք չէ։

«Իհարկէ, հնարաւոր է ընտրութիւններ չլինեն։ Եթէ այդ ճանապարհով գնան՝ աւելի լաւ, մենք խնդիր չունենք։ Մենք ասել ենք՝ լինի ընտրութիւնով, թէ առանց ընտրութեան, այս դաւաճան սրիկային մենք պէտք է հեռացնենք»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։

Ընտրութիւններին մասնակցելու ձեւաչափի մասին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը նպատակայարմար չհամարեց խօսել քանի դեռ չկայ ընտրութիւն։

Նշենք, որ Սիւնիքից վերադարձող Փաշինեանին բողոքի ակցիայով դիմաւորելու համար ՀՀ կառավարական ամառանոցների առջեւ հաւաքւած ՀՅԴ մի շարք անդամների ոստիկանները բերման են ենթարկել։ Նիկոլ Փաշինեանի այցը Մեղրի եւ Կապան ուղեկցւեց բնակիչների հայհոյանքներով, իսկ Քաջարան նրան ընդհանրապէս չթողեցին մտնել։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։