Հա

Քաղաքական

22/04/2021 - 12:25

Արցախում իր աշխատանքներն է սկսել «Աւետիս Պուլուզեան» ԲՀԿ-ն

Արցախում իր աշատանքներն է սկսել «Աւետիս Պուլուզեան» բարեգործական հասարակական կազմակերպութիւնը: Կազմակերպութիւնը հիմնադրել են մեր գործընկեր, ՀՅԴ Արցախի ԿԿ պաշտօնաթերթ «Ապառաժ»-ի գլխաւոր խմբագիր Արա Պուլուզեանն ու նրա տիկինը, ի յիիշատակ Արցախեան 44-օրեայ պատերազմի ընթացքում զոհւած իրենց որդու՝ Աւետիս Պուլուզեանի յիշատակին:

«alikonline.ir» - Արցախում իր աշատանքներն է սկսել «Աւետիս Պուլուզեան» բարեգործական հասարակական կազմակերպութիւնը: Կազմակերպութիւնը հիմնադրել են մեր գործընկեր, ՀՅԴ Արցախի ԿԿ պաշտօնաթերթ «Ապառաժ»-ի գլխաւոր խմբագիր Արա Պուլուզեանն ու նրա տիկինը, ի յիիշատակ Արցախեան 44-օրեայ պատերազմի ընթացքում զոհւած իրենց որդու՝ Աւետիս Պուլուզեանի յիշատակին:

«Աւետիս Պուլուզեան» բարեգործական հասարակական կազմակերպութեան ֆէյսբուքեան էջում, կազմակերպութեան մասին նշւած է. ««Աւետիս Պուլուզեան» բարեգործական հասարակական կազմակերպութիւնը հիմնադրւել է Աւետիս Պուլուզեանի ծնողների միջոցով՝ ի յիշատակ իրենց զաւակի բարեգործական գործունէութիւն իրականացնելու համար:

«Աւետիս Պուլուզեան» բարեգործական հասարակական կազմակերպութեան կանոնադրութեան մէջ որպէս գործունէութեան առարկայ եւ նպատակ յատկապէս նշւում է.

ա. Ծրագրել, միջոցներ հայթայթել եւ իրականացնել բարեգործական գործունէութիւն:

բ. Բարեգործական նպատակով ծրագրերի նախագծեր ներկայացնել շահագրգիռ անհատների եւ կազմակերպութիւնների:

գ. Իրականացնել անհատների եւ կազմակերպութիւնների կողմից ֆինանսաւորւող կամ կազմակերպւող բերեգործական ծրագրեր:

դ. Վերահսկել եւ զեկոյցներ ներկայացնել շահագրգիռ կազմակերպութիւնների եւ անհատների կողմից իրականացւող բարեգործական ծրագրերի կապակցութեամբ:

Որպէս մօտակայ ժամանակահատւածում իրականացւելիք ծրագիր նախատեսւում է 2021 թւականի հոկտեմբերին բժշկութեան ֆակուլտետի ուսանողներին յատկացնել օժանդակութեան գումարներ: Յատկացում ստացողների թիւն ու գումարի չափը ճշտւելու են գոյացւած ֆինանսական միջոցների չափը նկատի ունենալով: Շահառու ուսանողները կընտրւեն իրենց կողմից ներկայացրած բնութագրերի հիման վրայ: Նախատեսւում է ֆինանսական բաւարար միջոցների հաւաքագրման պարագայում որոշակի գումար ձեւակերպել որպէս բանկային աւանդ եւ ստացւած տարեկան հասոյթի միջոցներով իւրաքանչիւր տարի կրկնել այս ծրագիրը:

«Աւետիս Պուլուզեան» բարեգործական հասարակական կազմակերպութիւնը գրանցւել է Արցախի Հանրապետութեան իրաւաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալութիւնում 17 մարտ 2021 թւականին, գրանցման համարն է՝ 443.171.1167990:

«Աւետիս Պուլուզեան» բարեգործական հասարակական կազմակերպութեան գործունէութեանն աւելի մանրամասն կարող էք ծանօթանալ, հետեւելով կազմակերպութեան պաշտօնական կայքէջին:

 

Աւետիս Պուլուզեան

Աւետիս Արայի Պուլուզեանը ծնւել է 2000 թ. հոկտեմբերի 15-ին Ստեփանակերտ քաղաքում: 2018 թ. ընդունւել է Երեւանի Մխիթար Հերացու անւան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետ:Նահատակւել է 2020 թ. հոկտեմբերի 10-ին՝ վիրաւոր զինակցին օգնութիւն ցուցաբերելու պահին՝ հրետանային արկի բեկորից:

Հրամանատարի վկայութեամբ՝ մարտերի ընթացքում Աւետիս Պուլուզեանը բոլորի հանդէպ ցուցաբերել է հոգատարութիւն եւ ոչ մի բան չի խնայել զինակիցներին բժշկական օգնութիւն ցուցաբերելու համարԱրցախի Հանրապետութեան նախագահի ՆՀ-1493-Ա առ 10.03.2021 թ. հրամանով Աւետիս Արայի Պուլուզեանը հայրենիքին մատուցած ծառայութեան եւ անձնական խիզախութեան համար յետմահու պարգեւատրւել է ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆ մեդալով:

Յարակից լուրեր

  • Ցաւակցական
    Ցաւակցական

    «ԱԼԻՔ» հաստատութեան եւ Շրջանի ընկերների անունից մեր խորազգաց վշտակցութիւններն ենք յայտնում՝ ՀՅԴ Արցախի ԿԿ-ի անդամ, «Ապառաժ» պաշտօնաթերթի խմբագիր Արա Պուլուզեանին, նրա ընտանիքին, մերձաւորներին եւ ընկերներին՝ Արցախի Հանրապետութեան հարաւային ուղղութեամբ տեղի ունեցած ծանր մարտերի ընթացքում կրած կորստի՝ որդու՝ Աւետիս (Աւօ) Պուլուզեանի, նահատակութեան կապակցութեամբ:

  • Ազատագրւած տարածքներում արցախցին ապրելու միջոց էր ստեղծում, հիմա դրանք չկան
    Ազատագրւած տարածքներում արցախցին ապրելու միջոց էր ստեղծում, հիմա դրանք չկան

    Արցախում ազատագրւած հայրենիքի տարածքները նաեւ նրա համար էին, որ տեղի բնակչութիւնը կարողանար իր ֆինանսական, տնտեսական հարցերը հոգալ՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի «Ապառաժ» պաշտօնաթերթի խմբագիր Արա Պուլուզեանը։

  • ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՄԱՄՈՒԼ - Զրոյց՝ ընթերցողի հետ
    ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՄԱՄՈՒԼ - Զրոյց՝ ընթերցողի հետ

    Յարգելի պատճառներից ելնելով՝ «Ապառաժ» թերթը մէկ ամիս ուշացումով է լոյս տեսնում: «Ապառաժ»-ի նախկին խմբագիր Հերմինէ Աւագեանն ունեցաւ զոյգ արու զաւակ, որի համար շնորհաւորում ենք իրենց ընտանիքին: Սեպտեմբեր ամսից խմբագիր նշանակւեցի ես: Պէտք է աւելացնեմ նաեւ, որ մեր թղթակից Արմինէ Նարինեանը եւ պատասխանատու քարտուղար Անուշ Աթամալեանն այս ընթացքում ամուսնացել են:

  • «Արարատ» մարզաւանում թեւածում էր Արցախեան ոգին...
    «Արարատ» մարզաւանում թեւածում էր Արցախեան ոգին...

    «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութիւնը իր հերթական հաւաքի ժամանակ կազմակերպել էր Արցախեան թեմայով վերլուծական երեկոյ՝ կլոր սեղանի ձեւաչափով, որտեղ միութեան նախագահ Հարմիկ Զովէլեանը հարցեր էր ուղղում հրաւիրւածներին՝ Արցախում վերջին օրերի իրադարձութիւնների մասին:

  • ՀՅԴ-ի կողմից սատարւած 40 անձանցից 32-ը ընտրւել են ՏԻՄ ընտրութիւններին
    ՀՅԴ-ի կողմից սատարւած 40 անձանցից 32-ը ընտրւել են ՏԻՄ ընտրութիւններին

    Սեպտեմբերի 13-ին ԼՂՀ-ում ընտրել են տեղական ինքնակառավարման մարմիններ (ՏԻՄ): ԼՂՀ-ի Կենտրոնական ընտրական յանձնաժողովը (ԿԸՅ) արդէն ներկայացրել է Ստեփանակերտում, շրջկենտրոններում եւ համայնքներում անցկացւած ՏԻՄ ընտրութիւնների նախնական արդիւնքները:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։