Հա

Քաղաքական

22/04/2021 - 18:30

«Նիկոլը, Թալէաթի օրինակով, ձերբակալում է դիմադրութիւն կազմակերպելու ունակ քաղաքացիներին»․ Հայկազուն Ալւրցեան

Փաշինեանի գործողութիւններում համընկնումները շատ են․ Ցեղասպանութեան շրջանում այս օրերին ամբողջ Պոլսում եղել են ձերբակալութիւններ հայ մտաւորականների եւ բոլոր այն ուժերի՝ կուսակցական, քաղաքական, որոնք կարող էին կազմակերպել դիմադրութիւն՝ ըստ Yerkir.am-ի ասաց Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրման կենտրոնի տնօրէն Հայկազուն Ալւրցեանը մամուլի ասուլիսում։

«alikonline.ir» - Փաշինեանի գործողութիւններում համընկնումները շատ են․ Ցեղասպանութեան շրջանում այս օրերին ամբողջ Պոլսում եղել են ձերբակալութիւններ հայ մտաւորականների եւ բոլոր այն ուժերի՝ կուսակցական, քաղաքական, որոնք կարող էին կազմակերպել դիմադրութիւն՝ ըստ Yerkir.am-ի ասաց Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրման կենտրոնի տնօրէն Հայկազուն Ալւրցեանը մամուլի ասուլիսում։

«Թալէաթի հրամանով՝ 2300 հոգուց աւելի՝ դիմադրութիւն կազմակերպելու ունակ մարդկանց, ձերբակալեցին։ Այս նոր թշնամին՝ նոյն թրքաբարոյ թշնամին, ամէն ինչ անում է նոյն ձեւով՝ ձերբակալում է այն մարդկանց, ովքեր կարող են դառնալ դիմադրութեան առանցք»,- ասաց Հայկազուն Ալւրցեանը։

Նա նկատեց, որ ադրբեջանցիների դէմն առնելը, կարծես թէ, եղել է սիւնեցիների ճակատագիրը։ Ալւրցեանի համոզմամբ՝ այսօր այդ ողնաշարը փշրելու համար Փաշինեանը կազմակերպեց այդ ձերբակալութիւնները։

«Նիկոլին պէտք է ձերբակալէր ԱԱԾ-ն, քանի որ գնացել էր պետական դաւադրութիւն կազմակերպելու․ ինչո՞ւ շիկացրեց կրքերը, փողոցով քայլեց, թոյլ տւեց, որ իրեն հայհոյեն, ոգեւորւում էր այդ հայհոյանքներից, որպէսզի կազմակերպի այդ ձերբակալութիւնները»,- ասաց նա։

Հայկազուն Ալւրցեանը նշեց, որ Սիւնիք գնալուց առաջ, իմանալով այս մարդուն եւ նրա բոլոր քայլերը, ինքը հասկացել է, որ շատ վատ բան է թաքնւած այդ մարդու այցի մէջ։ Յետոյ յիշել է, որ ապրիլի 24-ն է մօտենում, իսկ ապրիլի 24-ը Փաշինեանի համար տօնական օր է, այդ օրը նրանք նշելու են քաղաքացու օրը։

Ալւրցեանը համոզւած է, որ նրանք այն ժամանակ այնպէս էին հաշւել, որ այս տարի, երբ իրենց դաւադիր ծրագրերը ամփոփւէին, հէնց այդ օրը նշանակեն տօնական, որ համընկնի ապրիլի 24-ին։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։