Հա

Քաղաքական

22/04/2021 - 18:40

«Փաշինեանը պետական ահաբեկչութեան ակտ է իրականացնում, որին պէտք է դիմադրի ողջ հայ ժողովուրդը». Ա. Մինասեան

Իրաւապահ մարմինները, որ անտարբերութիւն են ցուցաբերել այն առանձնապէս ծանր յանցագործութիւնների համար, որ թոյլ է տվել այս իշխանութիւնը եւ չեն յարուցել քրէական գործեր՝ դաւաճանութիւնից սկսած, վնասարարութեամբ եւ Հայաստանի ու Արցախի նկատմամբ ագրեսիւ պատերազմով վերջացրած, բերելու էր նրան, որ հանրութեան մօտ առաջանայ ինքնապաշտպանական բնազդ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծւիկ Մինասեանը ՀՀ քննչական կոմիտէի դիմաց լրագրողների հետ զրոյցում։

«alikonline.ir» - Իրաւապահ մարմինները, որ անտարբերութիւն են ցուցաբերել այն առանձնապէս ծանր յանցագործութիւնների համար, որ թոյլ է տվել այս իշխանութիւնը եւ չեն յարուցել քրէական գործեր՝ դաւաճանութիւնից սկսած, վնասարարութեամբ եւ Հայաստանի ու Արցախի նկատմամբ ագրեսիւ պատերազմով վերջացրած, բերելու էր նրան, որ հանրութեան մօտ առաջանայ ինքնապաշտպանական բնազդ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծւիկ Մինասեանը ՀՀ քննչական կոմիտէի դիմաց լրագրողների հետ զրոյցում։

«Նիկոլ Փաշինեանը եւ նրա վարչակարգը դրդում եւ ստեղծում են հանրային տրամադրութիւններ, քրէածին իրավիճակներ, եւ թիւ մէկ պատասխանատւութիւնը, որ կրում են, իրենց հետ ներքաշել են ողջ իրաւապահ համակարգին: Երէկ Սիւնիքում, ակնյայտօրէն, Նիկոլ Փաշինեանի դրդմամբ եւ սադրանքի միջոցով փորձ արւեց քաղաքացիների անհնազանդութիւնը ներկայացնել որպէս յանցագործութիւն եւ սերմանել վախի մթնոլորտ։ Ըստ էութեան, Նիկոլ Փաշինեանը պետական ահաբեկչութեան ակտ է իրականացնում, որին պէտք է դիմադրի ողջ հայ ժողովուրդը»,- ասաց Արծւիկ Մինասեանը:

Յարուցւած քրէական գործի շրջանակներում, նրա խօսքով, առաջին հերթին պէտք է Նիկոլ Փաշինեանին ներգրաւել եւ այն մարդկանց, որոնք կազմակերպել եւ իրականացրել են այդ այցը Սիւնիք:

Արծւիկ Մինասեանի խօսքով՝ նաեւ պէտք է հասկանալ, թէ ինչ նպատակ ունէր Նիկոլ Փաշինեանի Սիւնիք կատարած այցը, քանի որ այն իրականացւել է առանց տեղական իշխանութիւններին պատշաճ ձեւով տեղեկացնելու:

«Եթէ սա պարզապէս սովորական մի այց էր՝ այլ բան է, բայց եթէ բոլորն էլ խօսում են այն մասին, որ Փաշինեանն այցելել է մարզ՝ իրականացնելու դաւադիր մի ծրագիր, ու դու պատշաճ չես համարում այդ մարդկանց ներկայացնել քո մօտեցումները, պարզապէս գնում ու հրահրում ես այս ամէնը, դրանով եւս մէկ անգամ ապացուցում ես, որ դաւաճան ես, իրականացնում ես դաւադիր ծրագիր, եւ քաղաքացիների ընդվզումը պէտք է լինի: Նիկոլ Փաշինեանի այցն, առանց պատշաճ բացատրութեան, ցոյց է տալիս, որ նրանք սադրիչներ են»,- ասաց Մինասեանը:

Արծւիկ Մինասեանի դիտարկմամբ՝ այն մեղադրանքով, կասկածանքով, որով այսօր սիւնեցիները ՔԿ-ում են, նշանակում է, որ շարունակաբար փորձում են կոտրել հայի ոգին, քանի որ բերման ենթարկւածները պատերազմի առաջին օրից մինչեւ վերջ առաջնագծում են եղել:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։