Հա

Քաղաքական

22/04/2021 - 18:50

Գորիսի փոխքաղաքապետին ոստիկանութեան քաղաքային վարչութիւնում մարմնական վնասւածքներ են պատճառւել

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Յովսէփեանին ոստիկանութեան քաղաքային վարչութիւնում մարմնական վնասւածքներ են պատճառւել, այս մասին Facebook-ում գրել է Գորիսի քաղաքապետի տեղակալ Իրինա Եոլեանը։

«alikonline.ir» - Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Յովսէփեանին ոստիկանութեան քաղաքային վարչութիւնում մարմնական վնասւածքներ են պատճառւել, այս մասին Facebook-ում գրել է Գորիսի քաղաքապետի տեղակալ Իրինա Եոլեանը։

«Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Յովսէփեանի շահերի պաշտպան Դաւիթ Կարապետեանը ՀՔԾ հաղորդում է ներկայացրել` նշելով, որ այսօր Յովսէփեանին ապօրինի բերման են ենթարկել։ Ոստիկանութեան քաղաքային վարչութիւնում, ենթադրաբար ղեկավար աշխատակիցներից մէկի հրահանգով, պատճառւել են մարմնական վնասւածքներ։

Նշւածի մասին իրազեկւել է նաեւ Մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմը։ Կից ուղարկւել են նաեւ լուսանկարներ»,- գրել է Իրինա Եոլեանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։