Հա

Քաղաքական

22/04/2021 - 19:30

«Փաշինեանի՝ Սիւնեաց արշաւանքի ամենանողկալի դրւագն առանց թոյլտւութեան ներխուժումն էր շուռնուխեցի կնոջ բնակարան». Լեւոն Տէր-Պետրոսեան

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանն անդրադարձել է Նիկոլ Փաշինեանի՝ Սիւնիք կատարած այցին։

«alikonline.ir» - ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանն անդրադարձել է Նիկոլ Փաշինեանի՝ Սիւնիք կատարած այցին։ Գրում է Tert.am-ը:

Ilur.am կայքում հրապարակւած անդրադարձը, որը վերնագրւած է «Սադիզմի լպիրշագոյն դրսեւորում», ներկայացնում ենք ստորեւ․

«Ինձ համար Փաշինեանի Սիւնեաց արշաւանքի ամենանողկալի դրւագը ուշ երեկոյեան, առանց թոյլտւութեան, նրա ներխուժումն էր շուռնուխեցի մի կնոջ բնակարան: 

Աւելի նւաստացուցիչ վիճակում չէի ուզի տեսնել երկրիս վարչապետին, որի պատկերացումը քաղաքացու իրաւունքների մասին, ցաւօք, չի տարբերւում ճորտատիրոջ պատկերացումից»,- գրել է Տէր-Պետրոսեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։