Հա

Քաղաքական

23/04/2021 - 15:10

«Թուրքիայի հետ խօսելու համար մենք պէտք է ունենանք նախապայմաններ». Վարդան Ոսկանեան

Մենք գործ ունենք ծրագրւած գործողութեան հետ։ Այս մասին «Հայաստանը եւ Թուրքիան Հարաւային Կովկասում. իրողութիւններ եւ ռիսկեր» խորագրով խորհրդաժողովից յետոյ լրագրողների հետ զրոյցում ասաց իրանագէտ Վարդան Ոսկանեանը՝ անդրադառնալով իշխանութեան կողմից օրակարգ մտցւած Թուրքիայի հետ երկխօսելու հարցին։

«alikonline.ir» - Մենք գործ ունենք ծրագրւած գործողութեան հետ։ Այս մասին «Հայաստանը եւ Թուրքիան Հարաւային Կովկասում. իրողութիւններ եւ ռիսկեր» խորագրով խորհրդաժողովից յետոյ լրագրողների հետ զրոյցում ասաց իրանագէտ Վարդան Ոսկանեանը՝ անդրադառնալով իշխանութեան կողմից օրակարգ մտցւած Թուրքիայի հետ երկխօսելու հարցին։ Գրում է Tert.am-ը:

«Եթէ հետեւէք թրքամէտ յայտարարութիւններին, ապա կը տեսնէք, որ կայ դրա գաղափարական աջակցութիւնը եւ կայ դրա իմպլեմենտացիան՝ կիրարկումը՝ քաղաքական գործիչ համարւողների կողմից»,- ասաց նա։

Վարդան Ոսկանեանը նկատեց, որ կարծում է, թէ Թուրքիան յստակօրէն արձագանքում է դրան՝ ցոյց տալով, որ Թուրքիան չի ուզում ընդհանրապէս խօսել մեզ հետ, հետեւաբար հարցը պէտք է ի սկզբանէ փակւած համարել։

«Այսօր Թուրքիայի հետ խօսելու համար մենք պէտք է ունենանք նախապայմաններ, որոնք բխում են նաեւ 44-օրեայ պատերազմում գրանցած, մեզ համար տխրահռչակ արդիւնքներից։ Կարծում եմ, որ տարածաշրջան ահաբեկիչներ ներմուծող պետութեան հետ խօսելը տեղին չէ»,- ասաց նա։

Վարդան Ոսկանեանը նշեց, որ նախապայմանները պէտք է վերաբերեն Թուրքիայի դիրքորոշումների փոփոխութիւններին։

«Այսինքն՝ այսպիսի Թուրքիայի հետ Հայաստանը չի կարող ոչ միայն խօսել, չի կարող յարաբերւել, այլ պէտք է պայքարի այսպիսի Թուրքիայի դէմ։ Մեր հասարակութիւնը յստակ կերպով ցոյց տւեց, որ երբ փորձում են, պատկերաէոր ասած, խափանել մեր հաւաքական իմունիտետը, որով ապահովւում է անվտանգութեան որոշ բաղադրիչ, ապա պատասխանը որոշ դէպքերում կարող է լինել ծայրայեղ։ Այս հարթութիւնում, կարծում եմ, գործ ունենք մի վարչախմբի հետ, որն առաջնորդւում է բազմաթիւ շահերով, բայց ոչ երբեք Հայաստանի Հանրապետութեան շահերով»,- ասաց նա։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։