Հա

Քաղաքական

24/04/2021 - 08:35

Ջահերով երթից առաջ այրեցին Ադրբեջանի եւ Թուրքիայի դրօշները

Ազատութեան հրապարակում՝ ջահերով երթից առաջ, այրեցին Թուրքիայի եւ Ադրբեջանի դրօշները:

«alikonline.ir» - Ազատութեան հրապարակում՝ ջահերով երթից առաջ, այրեցին Թուրքիայի եւ Ադրբեջանի դրօշները՝ յայտնում է Yerkir.am-ը։

Այրումն ուղեկցւում էր «պայքար, պայքար, պայքար» վանկարկումներով, ինչպէս նաեւ «մա՛հ թուրքերին» կոչերով։

Թշնամիների դրօշների մոխրանալուց յետոյ մեկնարկեց ջահերով երթը, եւ հազարաւոր երիտասարդներ, գլխավերեւում պահած Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչած պետութիւնների դրօշները, շարժւեցին դէպի Ծիծեռնակաբերդի յուշահամալիր՝ ամբողջ գիշեր խնկարկելու անմեղ եւ սրբադասւած նահատակների յիշատակը։

Յուշահամալիրում Դաշնակցութեան անդամները, միւս ընդդիմադիրներն ու նրանց միացած այլ քաղաքացիներ մասնակցեցին Ցեղասպանութեան զոհերի յիշատակի աղօթքին:

Անմար կրակի մօտ նրանք խոնարհեցին երկրների դրօշները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։